«Սողուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 72.
 
== Նյարդային համակարգը և զգայարանները ==
[[Պատկեր:Reptile_brain_uk.svg|thumb|Մողեսի գլխուղեղը]]
 
Սողունների [[նյարդային համակարգ]]ը կազմված է նույն բաժիններից՝ միջակա ուղեղ,որից դուրս են գալիս տեսողական նյարդերը,միջին ուղեղ,որտեղից դուրս են գալիս [[աչք]]ը շարժող մկանների նյարդերը,երկարավուն ուղեղ,որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության,արյան շրջանառության,մարսողության):Գլխուղեղն ավելի մեծ է,քան երկկենցաղներինը:Հատկապես լավ են զարգացած առջևի ուղեղի կիսագնդերը:Կիսագնդերի մակերեսին առկա է գորշ նյութի կուտակումներ՝ կեղև:Դրանով է պայմանավորված նրանց անհամեմատ բարդ վարքագիծը՝ հնարավոր է մշակել պայմանական ռեֆլեքսներ:Սողունների երկարավուն ուղեղից դուրս են գալիս 12 զույգ գանգուղեղային նյարդերը:Լավ է զարգացած նաև ուղեղիկ,որը պայմանավորում է ճարպիկ շարժումների կոորդինացումը:
 
Սողունները միջավայրում կողմնորոշվում են տեսողական,լսողական,շոշափելիքի և հոտառական զգայարաններով:Որոշ ցերեկային օձեր օժտված են գունավոր տեսողությամբ:Հոտառությունը,համեմատ երկկենցաղների հետ,ավելի լավ է զարգացած:Շոշափելիքի օրգանը երկատված լեզուն է:Լսողության օրգանը կազմված է ներքին և միջին ականջներից:Մողեսները լավ են լսում,իսկ օձերը՝ ոչ,սակայն օձերը զգում են գետնի տատանումները,իսկ որոշ տեսակներ գլխի առջևի մասում ունեն ջերմաընկալիչ օրգան:
 
Մողեսը թշնամուց փրկվում է պոչի հատումով:Երբ թշնամիները բռնում են պոչից,ողերից մեկի մեջտեղից պոչը կտրվում է,որը ցավը նկատմամբ պատասխան ռեֆլեքսն է:Մկանների կծկման շնորհիվ հատած պոչից արյունահոսություն չի լինում:Պոչը հետագայում վերականգնվում է:
 
== Բազմացումը և զարգացումը ==
 
Ի տարբերություն [[երկկենցաղներ]]ի,սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:Սողունների բեղմնավորումը ներքին է:Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ:Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում:Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը:Սողունների ձուն խոշոր է,ծածկված է ամուր թաղանթով,հարուստ է սննդանյութերով:Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ:Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին:Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ:Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը,և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին:Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ):ՀՀ-ում տարածված է ժայռային մողեսների կուսածին 4 տեսակ:
 
[[File:Anolis carolinensis by Melinda Shelton 01.jpg|thumb|Բեղմնավորում]]
 
[[File:Crocodile Egg Diagram.svg|thumb|Սողունների սաղմի զարգացումը]]
 
[[Պատկեր:VaranusHeart1.png|thumb|Մողեսի սիրտը]]