«Սողուններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1945 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
[[Պատկեր:Crocodilelyd5 simplified.png|thumb|Կոկորդիլոսի կմախքը]]
 
 
Մողեսի կմախքը կազմված է գանգից,ողնաշարից,կրծքավանդակից վերջույթների և վերջույթների գոտիների բաժիններից:Ողնաշարը կազմված է պարանոցային (8),կրծքային,գոտկային,սրբանային (2) և պոչային բաժիններից:Պարանոցային բաժնի ողերը հոդավորված են,ինչն ապահովում է գլխի շարժումը:Կրծքագոտկային բաժինը կազմված է 22 ողերից:Կրծքային և գոտկային ողերին միացած են կողոսկրերը,որոնց առաջին 5 զույգը փորային կողմում միաձուլվում են կրծոսկրին՝ առաջացնելով կրծքավանդակ:Կրծքավանդակը հատուկ է սողունների մեծ մասին,բացառությամբ օձերի:Օձերի կողերն առջևի մասում ազատ են,իսկ կրիաների կողերը սերտաճել են զրահին:Ուսագոտու,կոնքագոտու,ինչպես նաև վերջույթների կմախքը նման է երկկենցաղների կմախքին:
 
== Մարսողական համակարգը ==
 
[[Պատկեր:Blotched-Blue-Toungue-Alpine-phase.jpg|thumb|Մողեսի լեզուն]]
 
[[Պատկեր:Rosy boa eating.JPG|thumb|right|Օձը կուլ է տալիս մկանը]]
 
Սողունների մեծ մասը գիշատիչներ են,սնվում են [[միջատ]]ներով,[[փափկամարմին]]ներով,[[ձկներ]]ով,[[երկկենցաղ]]ներով,[[թռչուններ]]ով և մանր [[կաթնասուն]]ներով (կրծողներ):Ատամները միանման են,ծառայում են սնունդը բռնելու և պահելու համար:Բերանի խոռոչի հատակում տեղակայված է շարժում բարակ,ծայրին փոքր-ինչ երկատված լեզուն:Սնունդը բերանից անցնում է կլան,կերակրափող,պարկանման [[ստամոքս]] և ապա՝ աղիներ:Աղիները տարբերակված են,բաժանվում են բարակ և հաստ աղիների:Բարակ աղիքի սկզբնամասում բացվում է լեղածորանը:Սողուններն ունեն [[լյարդ]] և [[ենթաստամոքսային գեղձ]]:Հաստ աղին վերջանում է կոյանոցով,որտեղ բացվում են արտազատական և սեռական օրգանների ծորանները:
 
Ծնոտների շարժուն միացման և կրծքավանդակի բացակայության շնորհիվ օձերը կարող են կուլ տալ և ուտել մարմնի հաստությունը գերազանցող որսին,իսկ կոկորդիլոսները,կրիաները սնունդը կուլ են տալիս առանձին կտորներով:
 
== Շնչառական համակարգը ==
 
 
 
 
[[Պատկեր:Blutkreislauf Reptilien-es.svg|thumb|Մողեսի արյունատար համակարգը]]
 
[[Պատկեր:Gecko-oeil.jpg|thumb|Մողեսի գլխի կառուցվածքը]]
 
 
667

edits