«Զաքարիա Քանաքեռցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q3648606 (translate me)
չ clean up, replaced: : → ։ (11) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Զաքարիա Քանաքեռցի''' (հայտնի է նաև որպես '''Զաքարիա Սարկավագ''', [[1627]], Քանաքեռ – [[1699]], Հովհաննավանք), հայ պատմիչ և մատենագիր։<ref name="Գասպարյան">Դավիթ Գասպարյան, Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն, Երևան, «Տիգրան Մեծ», 2009, էջ 479</ref> 13 տարեկանում անդամագրվել է [[Հովհաննավանք]]ի միաբանությանը, որտեղ և անցկացրել է իր ողջ կյանքը:կյանքը։ Սովորել է Հովհաննավանքի վանական դպրոցում, աշակերտել առաջնորդներ Զաքարիա վարդապետ Վաղարշապատցուն և Հովհաննես վարդապետ Կարբեցուն:Կարբեցուն։ Իր ուսուցիչն է համարել նաև [[Առաքել Դավրիժեցի|Առաքել Դավրիժեցուն]], որին օգնել է սրբագրելու «Գիրք պատմութեանց» աշխատությունը: աշխատությունը։
 
Սովորելուն զուգընթաց ուսուցչություն է արել, վանքին կից մանուկների համար բացված դպրատանը:դպրատանը։ Եղել է դպիր, սարկավագ, ապա՝ սարկավագապետ:սարկավագապետ։ Կաթողիկոս [[Հակոբ Դ Ջուղայեցի|Հակոբ Դ Ջուղայեցու]] գործակիցն էր, ուղեկցել է նրան ուղևորությունների ժամանակ, կաթողիկոսի հատուկ հանձնարարականներով այցելել [[Ղազվին]] (1675), [[Զմյուռնիա]] (1682), [[Կ.Պոլիս]] (1684) և այլն: այլն։
 
Հովհաննավանքի առաջնորդ Սարգիս վրդ. Կարբեցու հանձնարարությամբ 1687-ին գրել է «Կոնդակ սուրբ ուխտին Յովհաննուվանից» աշխատությունը, որտեղ ներկայացրել է վանքի պատմությունը՝ հիմնադրումից մինչև իր օրերը:օրերը։ 1651-ին իր ընդօրինակությամբ կազմել է հայ պատմիչների երկերի ժողովածու, վերակազմել և նորոգել μազմաթիվ ձեռագրեր:ձեռագրեր։ Ձեռագրագիտական և հնագիտական արժեքով լայն ճանաչում ունի 1687-ին նրա նորոգված «Մարտիրողոգ Ճառընտիր» կոչվող ձեռագիրը (պահվում է Մատենադարանում):։
 
1699-ին Զաքարիա Քանաքեռցին ավարտել է իր երկհատորանոց «Պատմագրութիւն» աշխատությունը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը Արշակունիների ժամանակներից մինչև 1699-ի դեպքերը:դեպքերը։ Այն եզակի սկզբնաղբյուր է հատկապես հեղինակի ապրած դարաշրջանի Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու տնտեսական պատմության ուսումնասիրման համար (գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1876) և ռուսերեն (1969)):։
 
== Աղբյուրներ ==