«Եփեսոսի Գ տիեզերական ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ (28) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Եփեսոսի Գ տիեզերական ժողով''', քրիստոնյա եկեղեցու [[Տիեզերական ժողովներ|տիեզերական ժողով]], գումարվել է 431թ. [[հունիսի 22]]-ին [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] [[Թեոդոսիոս Բ Փոքր]] կայսրի հրամանով [[Եփեսոս]] քաղաքում:քաղաքում։ Մասնակցել է 200 եպիսկոպոս:եպիսկոպոս։ Առիթը Կ. Պոլսի [[պատրիարք]] [[Նեստոր]]ի ([[428]]–[[431]]) վարդապետությունն էր և [[Քրիստոս]]ի մարդկային ու աստվածային բնությունների շուրջ դավանաբանական վեճը, որ եկեղեցու պատմության մեջ մտել է «Քրիստոսաբանական մեծ վեճ» անունով:անունով։ Վեճին սկիզբ էին դրել [[Ալեքսանդրիա]]յի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Ալեքսանդրիայի պատրիարք [[Կյուրեղ Ալեքսանդրացի]]ն և Անտիոքի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Կ. Պոլսի պատրիարք Նեստորը:Նեստորը։ 430-ին երկու կողմերը դիմել են Հռոմին, նույն թվականին Հռոմում գումարված ժողովում Կղեստիանոս պապն իբրև Կյուրեղ Ալեքսանդրացու կողմնակից սպառնացել է բանադրել Նեստորին:Նեստորին։ Դրանից հետո Կյուրեղ Ալեքսանդրացին Ալեքսանդրիայում ժողով է գումարել, դատապարտել Նեստորին և ժողովի որոշումին կցել իր 12 նշանավոր նզովքները:նզովքները։ Դրանց ի պատասխան Նեստորը հրապարակել է իր 12 հականզովքները:հականզովքները։ Նեստորի կողմն են անցել [[Անտիոք]]ի պատրիարք [[Հովհաննես Անտիոքացի]]ն, Սամոսատի Անդրեաս և Կյուրոսի Թեոդորետ եպիսկոպոսները:եպիսկոպոսները։ Հայտնի է [[Թեոդորետ եպիսկոպոս]]ի հակակյուրեղյան նամակը:նամակը։ Ալեքսանդրիայի դեմ ոտքի է կանգնել ողջ Անտիոքի դպրոցը:դպրոցը։ Հակամարտությունը գնալով բորբոքվել է, և բյուզանդական կայսրը հրավիրել է տիեզերական ժողով՝ հարթելու համար Ընդհանրական եկեղեցու ներսում ծագած վեճերը:վեճերը։ Կյուրեղ Ալեքսանդրացին, որի կողմն էր անցել Եփեսոսի Մեմնոն եպիսկոպոսը, չսպասելով Հռոմի և Ասորիքի եպիսկոպոսների ժամանելուն, բացել է ժողովը, բանադրել Նեստորին և նրա կողմնակիցներին՝ որպես ՙհայհոյիչ Որդւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի և սուրբ Աստուածածին Մարիմայ՚:Մարիմայ՚։ Մի քանի օր անց, հունիսի 26-ին, տեղ է հասել Հովհաննես Անտիոքացին Ասորիքի 34 եպիսկոպոսների հետ միասին, տեղի ունեցած ժողովը հայտարարել է անօրինական, գումարել առանձին ժողով, դատապարտել Կյուրեղ Ալեքսանդրացուն ու Մեմնոնին և իր որոշումն ուղարկել Թեոդոսիոս II կայսրին:կայսրին։ Կայսրը մի թղթով ընդունել է երկու ժողովների վճիռներն էլ և աթոռներից զրկել և՜ Նեստորին, և՜ Կյուրեղին, ինչպես նաև՝ Եփեսոսի եպիսկոպոս Մեմնոնին:Մեմնոնին։ Սակայն Կյուրեղի կողմնակիցները, չհամաձայնելով այդ որոշման հետ և վստահ իրենց հաղթանակին, ստիպել են կայսրին վերանայել իր վճիռը:վճիռը։ Կայսրի վերջնական որոշման վրա ազդել է Կյուրեղի կողմնակիցների հզորությունը, նաև այն, որ Հռոմն այդ ժամանակ կողմ էր Կյուրեղ Ալեքսանդրացուն և հանձնարարել էր բանադրել Նեստորին:Նեստորին։ Թեոդոսիոս II-ը ի վերջո ընդունել է Կյուրեղ Ալեքսանդրացու նախագահած ժողովի որոշումները, այն հռչակել է տիեզերական, աքսորել Նեստորին, իսկ Կյուրեղին և Մեմնոնին կրկին բազմեցրել իրենց աթոռներին:աթոռներին։
 
Եփեսոսի Գ տիեզերական ժողովը Հավատո նոր հանգանակ չի հաստատել, այլ հավանություն է տվել Կյուրեղ Ալեքսանդրացու նզովքներին՝ որպես հավատքի սահման և ուղղափառ դավանանք:դավանանք։ Ժողովի որոշումներն ընդհանրապես անտիոքյան աստվածաբանության մերժումն էին, քան սոսկ Նեստորի վարդապետության դատապարտում:դատապարտում։ Քրիստոս Որդին Աստված է ըստ բնության, թեև եղավ մարդ (մարդացյալ Աստված), և նրանում գործում են միավորված երկու բնությունները:բնությունները։ Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են Աստծո Բանին, անշփոթ, անխառն, անփոփոխ և անայլայլելի ձևով:ձևով։ Ոչ թե երկու որդի և երկու Քրիստոս, մեկը՝ շնորհիվ որդեգրության՝ Աստված, ճշմարիտ և երկրպագելի (աստվածացած մարդ), մյուսը՝ ծնունդով մարդ, ոչ երկըրպագելի, ոչ թե երկու առանձին, իրարից անջատ բնություններ (Նեստոր), այլ՝ Աստվածամարդ՝ բնությունների անշփոթ և անբաժանելի միավորությամբ. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն (ընդդեմ Նեստորի):։ Ս. Կույս Մարիամն Աստվածածին է և ոչ թե սոսկ մարդածին ու Քրիստոսածին (հակառակ Նեստորի), քանզի նա ոչ թե սկզբնավորեց Աստվածազգեստ մարդու, այլ՝ ծնեց Մարմնացյալ Բանին, այսինքն՝ մարդու կերպարանք տվեց հավիտենությունից առաջ ծնված Աստծո Որդուն՝ Հիսուսին (Կյուրեղ-եփեսոսյան դավանանք):։ Ժողովն ընդունել է 6 կանոն՝ բոլորն ուղղված Նեստորի և նրա համախոհների դեմ:դեմ։ Կանոններն արգելել են որևէ մի հոգևորականի հաղորդություն ունենալ նրանց հետ կամ քարոզել նեստորականների գրվածքներ, հակառակ դեպքում օրինազանցներին սպառնում էր աստիճանազրկում և եկեղեցուց արտաքսում:արտաքսում։
 
== Եփեսոսի Գ տիեզերական ժողովը և Հայոց եկեղեցին ==
Հայ եկեղեցին չի մասնակցել Եփեսոսի Գ տիեզերական ժողովին, սակայն նախորդ երկու տիեզերական ժողովների հետ միասին ընդունել է նրա տիեզերական հեղինակությունը:հեղինակությունը։ [[Կորյուն]]ի, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] վկայությամբ, Հայոց [[Սահակ Ա Պարթև]] կաթողիկոսը և [[Մեսրոպ Մաշտոց]]ը [[435]]-ին, [[Աշտիշատի ժողով]]ում ընդունել են Եփեսոսի Գ տիեզերական ժողովի 6 կանոններն ու որոշումները, որոնք Եփեսոսից բերել էին Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակի հետ միասին:միասին։
 
Հայ եկեղեցին Եփեսոսի Գ տիեզերական ժողովի և 200 հայրապետների հիշատակը տոնում է [[Վարդավառ]]ի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը կամ Վարդավառին հաջորդող առաջին շաբաթ օրը՝ օգոստոս ամսին:ամսին։
 
{{ՔՀՀ}}