«Դադիվանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (52), = → = (51), = → = (41), = → = (29), = → = (9), է: → է։ (4), ը: → ը։ (5), լ: → լ։ (3), մ: → մ։ (5), ն: → ն։ (2), ց: oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ clean up, replaced: : → ։ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 67.
Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ [[խաչքար]]եր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են [[12-րդ դար|XII]] - [[13-րդ դար|XIII]] դարերի դեպքերի մասին։
 
Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` [[2007]] թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները <ref>[http://www.regnum.ru/news/863083.html В старинном монастыре Нагорного Карабаха обнаружены мощи одного из учеников Иисуса Христа]</ref>:։ Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում Արցախում։
==Պատմական ակնարկ==
Դադիվանք - Դադիվանքը (Խութավանքը) պատմական Արցախի վանական համալիրներից է։ Այն գտնվում է Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև գտնվող մի գեղեցիկ հովտում։
 
Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկը` Դադին, սպանվել է Արցախի Վերին Խաչեն (Ծար) գավառում։ Դադիի նահատակության վայրում` ներկայիս Լեռնային Ղարաբաղի Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, 1-ին դարում հիմնադրվել է Դադիվանքը։ Այն կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցված է եղել խութի` բլրակի վրա:վրա։
 
Դադիվանքն ունի կրոնական և աշխարհիկ մոտիվներով նուրբ խորաքանդակներ, վիմագրեր, բացառիկ ուշագրավ որմնանկարներ:որմնանկարներ։
 
7-րդ դարոմ արաբական արշավանքների ժամանակ վանքը կողոպտվել է, իսկ 12-րդ դարում թուրք-սելջուկների կողմից բոլորովին ավերվել։
 
Այս պատմական հուշարձանը 13-րդ դարում կյանքի է կոչել Վախթանգյանների իշխանական տան Վախթանգ իշխանի կինը` Արզուխաթունը։ 1214 թ-ին Թարթառ գետի ձախ ափին, Հայոց արևելյան կողմի թագուհու կամքով, հայրենիքի համար զոհված իր երկու որդիների` Հասան և Գրիգոր իշխանների և ամուսնու հիշատակին, խաչաձև հիմքի վրա կառուցել է Դադիվանքի չորս եկեղեցիներից գլխավորը` Կաթողիկեն։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում անաղարտ պահպանվել են երկու բարձրարվեստ խաչքարեր:խաչքարեր։ Դրանք, ըստ Ն. Թանգյանի` «ոչ մի տեղ, ոչ մի վանքի մեջ իրենց հավասարը չունեն»:։ (Գանձասարը և Ութա վանքը», Նոր Դար, 1891թ.):։
 
Կաթողիկեի հարուստ որմնանկարներն ուսումնասիրվել են բազում անգամներ:անգամներ։ Այդ ուսումնասիրություններից ամենահավաստին Շահեն Մկրտչյանի ուսումնասիրությունն է, քանզի նա դրանք ուսումնասիրել է վերջին շրջանում, լրիվ մաքրված վիճակում։
 
Եկեղեցու հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը` խաչազարդ ուրար:ուրար։ Ըստ Կ. Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատության` Դավիթ Ծարեցին` Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում` «Բաղնիք-արքունաք»-ում։ Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Դավիթ Ծարեցուն «երևացել է և ասել` վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց։ Արզուխաթունը Սքանչելագործի տեսիլքը պատկերել է իր կառուցած եկեղեցու պատին։
 
Շահեն Մկրտչյանի կարծիքով, Դավիթ Ծարեցու տեսիլքի որմնանկարը կատարվել է 12-րդ դարի 2-րդ քառորդին` Արզուխաթունի կենդանության օրոք։ Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզուխաթունն է. « Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», հատկապես այդ բարեպաշտ կնոջը։ Փաստորեն Արզուխաթունն արվեստագետ կին էր, գիտեր ներկերի գունային երանգներ, քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստների հյուսածո նախշեր ստեղծել։ Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի, Դադիվանքի եկեղեցիների համար:համար։ Սա հայ իրականության մեջ գորգապատկեր գոբելենի առաջին հիշատակությունն է։ 1958 թ-ին, երբ հայ միջնադարյան կկերպարվեստի հմուտ մասնագետ Լիդիա Դուռնովան տեսել է Դադիվանքի որմնանկարները, անչափ հիացել է և ցանկացել է վանքում գիշերել։
 
Դադիվանքը եղել է Առանշահիկ Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Վանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ, սակայն 1920 թ-ին գավառն Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դադիվանք» էջից