«Գևորգ Զ Նորնախիջևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: դ: → դ։ (2), է: → է։, ը: → ը։ (11), թ: → թ։, հ: → հ։ (2), մ: → մ։ (8), ն: → ն։ (6), ռ: → ռ։, ս: → ս։ (2), վ: → վ։ (3), տ: → տ։, ց oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ clean up, replaced: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
'''Գևորգ Զ Չորեքչյան''' ([[1868]] [[դեկտեմբերի 2]] - [[սեպտեմբերի 26]] [[1954]]), Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս, ծնվել է [[Նոր Նախիջևան]] քաղաքում։ Ամենայն հայոց կաթողիկոս 1945-ից։ Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին։
 
Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1879–89), Լայպցիգի համալսարանում (աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններում) և կոնսերվատորիայում (1889–94):։ 1889-ին ձեռնադրվել է սարկավագ, 1913-ին` վարդապետ. նշանակվել է Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ։ 1915-ի հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, իսկ 1916-ից` նախագահ։
 
1916-ի մայիսի 17-ից` Մայր աթոռ Ս. Էջմիածնի Սինոդի անդամ։ 1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1922–27-ին` Վրաստանի թեմի առաջնորդ, 1927-ից` Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ 1938-ին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո մինչև 1941-ը ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը։ 1941-ի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ, 1945-ի հունիսին` Ամենայն հայոց կաթողիկոս։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար:համար։ Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև` Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը։ Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը։ Մեծ ավանդ է ունեցել 1946–48-ի հայրենադարձության կազմակերպման գործում։ 1945-ի ապրիլին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945-ի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին` հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով։ 1947-ի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ` «Հայկական հարցի լուծման մասին»:։ Ողջունել է 1947-ի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը։ Կաթողիկոս. գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը։ (Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան)
 
== Կենսագրությունը ==
Սովորել է նախ տեղի ծխական դպրոցում, այնուհետև հոգևոր սեմինարիայում։
 
1879 թ ընդունվել է [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան]]:։
 
[[Մակար Ա]] կաթողիկոսի տնօրինությամբ Գևորգ սարկավագը [[1889]] թ մեկնում է [[Գերմանիա]]:։ 1889-1894 թթ ուսանում է [[Լայպցիգի համալսարան]]ի աստվածաբանության ֆակուլտետում և նույն քաղաքի կոնսերվատորիայում։
 
Վերադառնալով հայրենիք մեկ տարի Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում է երաժշտություն, ապա մեկնում է [[Նոր Նախիջևան]]` ծավալելով այստեղ բուռն մանկավարժական, հայրենասիրական ու երաժշտական գործունեություն։
Տող 53.
 
== Աղբյուրներ ==
*«Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոս Ամենայն Հայոց (1938-1955 թթ.), կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999:1999։
 
*«Նշանավոր Ճեմարանականներ», Պրակ Ա, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2005:2005։
 
== Արտաքին հղումներ ==