«Գարդմանի իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 46.
| Նշումներ=
}}
'''Գարդման''' (գրաբար նաև՝ ''Գարդմանք'' կամ ''Գարդմանաձոր'') հինավուրց հայկական իշխանություն [[Մեծ Հայք]]ի հյուսիս-արևելքում, ընդգրկում էր [[Ուտիք]] նահանգի համանուն Գարդման և [[Տավուշ]] [[Գավառ (շրջան)|գավառ]]ները։ Սահմանակցում էր հարավից՝ [[Արցախ]]ին, հարավ-արևելքից [[Շակաշեն]]ի իշխանությանը, հյուսիս-արևելքից [[Կուր]] գետով՝ [[Աղվանք|Աղվանից աշխարհին]], հյուսիս-արևմուտքից՝ [[Գուգարք]]ին։ Գարդմանքի կենտրոնն էր Գարդման ամրոցը։ Գարդմանք է կոչվել և այստեղ բնակվող հնադարյան ցեղը։ [[Արշակունիներ|Արշակունյաց]] ժամանակ այստեղ եղել է Ուտիքի նախարարության աթոռանիստը, ուստի նահանգը վարչաքաղաքական առումով հայտնի է եղել որպես «Գարդմանցոց իշխանություն»։ Ըստ պատմաբան [[Լեո]]յի Գարդմանն այն վայրն էր, որտեղ սկզբնապես հաստատվել է [[Առանշահիկներ|Սիսկյան Առան]]ի իշխանությունը և, որից էլ սերվել է Գարդմանի [[հայկ]]ազուն իշխանատոհմը <ref name="Leo">[[Լեո]], Երկերի Ժողովածու, Բ հատոր. Հայոց պատմություն. Միջին դարեր։ «Հայաստան» հրատ., Երևան, 1967, էջ 151, 327-419.</ref>։ 5-րդ դարում Գարդմանն անցել է Աղվանքին, իսկ 6-րդ դարավերջին կամ 7-րդ դարասկզբին այստեղ է հաստատվել [[Միհրանյաններ]]ի տոհմը, որն ոչնչացնելով բնիկ հայկազուն իշխաններին տիրացել է Գարդմանին և հռչակվել Աղվանքի գահերեց իշխանատոհմ։
 
{{Քաղվածք|
Բայց [[Առանշահիկներ|Եռանշահիկ տոհմն]] անհետ չկորավ, ոչ էլ մոռացավ իր պայքարն այդ եկվորների դեմ, որոնք հափշտակել էին իր սեփականությունները։ Եռանշահիկները դուրս են մղվում Գարդմանից հարևան լեռնային գավառները։ Երկու տոհմերի միջև հաստատվեց հին աշխարհի նվիրագործած արյան վրիժառությունը։ Այդ մի դարավոր արյունահեղ պայքար էր, որ իր վերջնական լուծումն ստացավ 9-րդ դարում Եռանշահիկների հաղթությամբ։ |Լեո, Հայոց պատմություն, Բ հատոր. Միջին դարեր։ Երևան 1967, էջ 327}}
 
821 թ. Գարդմանի վերջին իշխան՝ Վարազ Տրդատի սպանությունից հետո, նրա դուստր Սպրամիկ Միհրանյանը ապաստանում է Խաչենի ամրոցում և ամուսնանում Առանշահիկ տոհմի պայազատ [[Սահլ Սմբատյան]]ի որդու՝ [[Ատրներսեհ, Խաչենի իշխան|Ատրներսեհ Ա]]-ի հետ, որով Միհրանյան տոհմը խառնվում է հայ իշխանատոհմի հետ <ref name="Leo"/>։ Ատրներսեհի և Սպրամի թոռ [[Սահակ Սևադա]] իշխանը Խաչենի իշխանական տոհմի տիրույթներին է միացրել Գարդմանը։ 982 թ. Գարդմանում և [[Արցախ]]ի Փառիսոս գավառում հաստատվել է հայկական փոքրիկ թագավորություն, որը գոյատևել է մինչև 1017 թվականը <ref name="Hewsen">{{cite book| last = Hewsen | first = Robert H | authorlink =Robert Hewsen | title = Armenia: A Historcial Atlas | publisher =University of Chicago Press | location= Chicago | year = 2001 | page=119, 163 | isbn =0-2263-3228-4 }}</ref>։
 
16-18-րդ դարերում Գարդմանը որպես մելիքություն մտել է Խաչենի տոհմից սերված [[Մելիք-Շահնազարյաններ]]ի տիրույթի մեջ։ Գարդմանի մելիքությունը ընդգրկում էր [[Շամքոր գետ]]ի վերին ավազանը և իշխանանիստ Ոսկանապատ ավանի անունով կոչվում էր նաև Ոսկանապատի մելիքություն<ref name="Hewsen"/>։
 
Ներկայումս պատմական Գարդմանը գտնվում է [[Ադրբեջան]]ի տարածքում և համապատասխանում է այդ երկրի Ղազախ, Թովուզի հյուսիսային և Շամխորի շրջանի արևմտյան մասերին:մասերին։
 
== Տես նաև ==