«Անաքսագորաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: 8թ. → 8 թ., 0թ. → 0 թ. oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ (32) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Անաքսագորաս''' (հին հունարեն՝ Ἀναξαγόρας, շուրջ մ.թ.ա. 500 թ. — մ.թ.ա. 428 թ.), հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, աթենական փիլիսոփայական դպրոցի հիմնադիր: հիմնադիր։
 
== Կյանքը ==
Ծնվել է Հոնիայի Կլազոմեն քաղաքում, քառասուն տարեկան հասակում Պերիկլեսի կողմից հրավիրվել է Աթենք:Աթենք։
Իր բնագիտական հայացքների համար Աթենքի պետությունը մեղադրեց նրան սրբապղծության (աթեիզմի) մեջ՝ հիմք ընդունելով նրա այն հայտարարությունը, որ Արեգակը իրենից ներկայացնում է Պելոպոնեսի թերակղզուց մեծ շիկացած քար:քար։ Քանի որ անաստվածության մեջ մեղադրանքը համարվում էր ծանր, նախատեսվում էր մահապատիժ:մահապատիժ։ Սակայն Պերիկլեսը, որն այն ժամանակ զμաղեցնում էր պետության մեջ ամենաբարձր՝ ստրատեգոսի (ռազմավարի) պաշտոնը, հանդես եկավ փիլիսոփային պաշտպանող ճառով և խնդրեց, որ մահապատիժը փոխարինեն աքսորով:աքսորով։ Դատավորները դժվարությամբ համաձայնեցին թույլ տալ նրան հեռանալ քաղաքից` ձևականորեն պահպանելով մահապատժի վճիռը:վճիռը։ Անաքսագորասը փառքով վերադարձավ իր հայրենիք: հայրենիք։
 
== Ուսմունքը ==
Անաքսագորասը բնության երևույթները բացատրում է պատճահետևանքային կապի բացահայտման միջոցով կամ, ինչպես ինքն է ասում, անհրաժեշտության միջոցով:միջոցով։ Չի հավատացել ճակատագրին, որը նրա համար դատարկ անվանում էր:էր։ Նրան հետաքրքրել է իրերի փոխակերպման խնդիրը:խնդիրը։ Գտնում էր, որ եթե մարդու մարմինը մեծանում է սնունդ ու ջուր ստանալուց, ուրեմն նրանց մեջ կա ամեն ինչ, ինչից կազմված է մարմինը:մարմինը։ Եթե հացը առաջանում է ցորենից, իսկ վերջինս` հողից, ուրեմն հողի մեջ կա այն ամենը, ինչ կա հացի մեջ:մեջ։ Դրանից եզրակացրել է, որ ամեն ինչի մեջ կա ամեն ինչի որևէ մաս:մաս։ Ուրեմն, սկզբունքորեն, ամեն ինչի մեջ կա ամեն ինչ:ինչ։ Բացատրել է զգայական աշխարհի բազմազանությունը` ելնելով սկզբնական նյութերից, որոնք նա անվանել է «սերմեր»:։ Սերմերը շատ են իրենց որակի տեսակետից, բայց անսահման չեն, տարբեր են իրենց մեծությամբ, սակայն ամենամեծերն էլ այնքան փոքր են, որ մեր աչքի համար նշմարելի չեն:չեն։ Ըստ նրա` սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը:փոքրը։ Սերմերը բաժանվում են ու միանում, բայց դրանք չեն վերափոխվում մեկը մյուսի:մյուսի։ Զգայական աշխահի բազմազանությունը բացատրվում է տարբեր որակի սերմերի միացումով, տարբեր խառնուրդների առաջացմամբ:առաջացմամբ։ Սերմերը հավերժ են, զգայական աշխարհը` փոփոխվող:փոփոխվող։ Ամեն իրի որակ պայմանավորված է այս կամ այն տեսակի սերմերի քանակի առկայությամբ:առկայությամբ։ Անաքսագորասի պատկերացումները սերմերի մասին այսօր էլ չեն հնացել, քանի որ սերմերը կարելի է նույնացնել տարրական մասնիկների, ատոմների կամ մոլեկուլների հետ: հետ։
 
Ըստ Անաքսագորասի սկզբում եղել է Քաոսը՝ խառը վիճակ, կարգ ու կանոնի բացակայություն, մութ անդունդ:անդունդ։ Քաոսի մեջ «բոլոր իրերը միասին են եղել», այսինքն սերմերը գտնվել են խառնված վիճակում, եկել է Նուսը (խելքը) և կարգ ու կանոն հաստատել աշխարհում՝ իր արարիչ գործունեությամբ Քաոսից ստեղծելով Կոսմոսը: Կոսմոսը։
 
Անակսագորասը առաջինն էր, որ կարողացավ ճիշտ բացատրել Նեղոս գետի վարարումը սարերի ձնհալով:ձնհալով։ Անաքսագորասը
առաջինը բույսերին վերագրեց շնչառություն:շնչառություն։ Նա հայտնաբերեց, որ ձկները շնչում են խռիկներով:խռիկներով։ Ծիր կաթինը, ըստ նրա, աստղերի բազմության լույսն է:է։ Որոտն առաջանում է ամպերի բախումից, իսկ կայծակն ամպերի շփումն է:է։ Լուսինը երկրային ծագում ունի, նրա վրա էլ կան հովիտներ, սարեր, ձորեր, նա չունի ինքնուրույն լույս, այլ անդրադարձնում է Արեգակի լույսը:լույսը։ Արեգակն ու Լուսինը միասին են առաջացել:առաջացել։ Երկրի շուրջ պտտվող մարմինները մնում են երկնքում իրենց պտտման շնորհիվ և կընկնեն Երկրի վրա հենց որ դադարեն պտտվել:պտտվել։
 
{{անձ-անավարտ}}