«Անահիտ Ցիցիկյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Կենսագրություն: clean up, replaced: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: է: → է։, ը: → ը։ (4), ի: → ի։ (3), կ: → կ։ (2), մ: → մ։ (5), ն: → ն։ (3), տ: → տ։ (2), ց: → ց։ oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Կենսագրություն: clean up, replaced: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ)
Անահիտ Ցիցիկյանը ծնվել է 1926 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանի [[Լենինգրադ]] (այժմ Սանկտ-Պետերբուրգ) քաղաքում ծառայողի ընտանիքում։ Ջութակ սկսել է նվագել 6 տարեկանից։ Անահիտի ուսուցիչներն էին տաղանդավոր երաժիշտներ [[Գրիգորի Գինզբուրգ]]ը, իսկ ավելի ուշ` պրոֆ. Լև Ցեյտլինը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկզբին տեղափոխվել է Հայաստան։ Չնայած Անահիտը ստիպված եղավ լքել Լենինգրադը 15 տարեկանում, այդ քաղաքը իր դրոշմը թողեց նրա ողջ կերպարի ձևավորման վրա և որպես մարդ, և որպես երաժիշտ` կատարողի նուրբ ճաշակն ու անկեղծությունը, խնամքով, հոգատար մոտեցումը դեպի պատմական ժառանգությունը, մեղմ, հարգալից վերաբերմունքը ընկերների, կոլեգաների, ուսանողների հետ։
 
1946-1950 թթ. ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիյում (պրոֆ. Կարպ Դոմբաևի դաս.), արժանացել Ստալինյան կրթաթոշակի։ 1954-ին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկ. Կոնստանտին Մոստրաս):։
Համերգային գործունեությունը սկսել է դեռևս դպրոցական տարիներից, ունեցել մենահամերգներ, նվագել սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 1961-ից Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ի շատ քաղաքներում, աշխարհի 27 երկրներում։ “Մելոդիա” Համամիութենական ձայնագրման ֆիրմայում թողարկել է 4 սկավառակ։ Ջութակահարուհու նվագացանկում առանձին տեղ էին զբաղեցնում ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությսւնները։ Հաճախ նա հանդիսանում էր այդ ստեղծագործությունների համահեղինակը, խմբագիրն ու առաջին կատարողը։
 
# Աղեղնային արվեստի պատմությունը,
# Հայկական կատարողական արվեստի պատմությունը
# Մանկավարժական պրակտիկա:պրակտիկա։
Սկսած ուսանողական տարիներից ակտիվորեն զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ մի քանի ասպարեզներում. աղեղնային կատարողական արվեստի,
գործիքագիտության և երաժշտական հնագիտության, որի հիմնադիրն է հանդիսացել Հայաստանում։ Բազմիցս մասնակցել է միջազգանին երաժշտագիտական գիտաժողովների։ Անահիտ Ցիցիկյանը տիրապետում էր 5 լեզվի, դասախոսություններ կարդում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ուներ մի շարք հրապարակումներ Հայաստանում և արտերկրում։
Հայկական ԽՍՀ Վաստակավոր արտիստուհի (1967),<br>
Արվեստագիտության թեկնածու(1970)<br>
Պրոֆեսոր (1982):։<br>
Մահացել է մայիսի 2, 1999 թ., Երևանում։
 
274 658

edits