«Աղիովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Աղիովիտը''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] նահանգի ծայր արևելքում, [[Վանա լիճ|Վանա լճի]] հյուսիսային ափին։<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>:։
 
== Աշխարհագրություն ==
Տող 18.
== Երկու Աղիովիտների խնդիրը ==
 
Հայ պատմագրության մեջ ժամանակին տարածված էր այն տեսակետը, թե Աղիովիտ գավառը կիսված է եղել [[Տուրուբերան|Տաւրուբերանի]] և [[Վասպուրական]]ի միջև։ [[Երեմյան Սուրեն|Սուրեն Երեմյանը]], չունենալով «[[Աշխարհացույց]]ի» բոլոր ձեռագրերի տարընթերցումները, գավառը բաժանում է երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում է [[Տուրուբերան|Տաւրուբերանին]], իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։ Նրա կարծիքով, ըստ երևույթին սկզբում գոյություն է ունեցել մեկ Աղիովիտ գավառ, որը հետագայում վաճառաշահ Զարիշատ քաղաքի բարձրանալու հետևանքով, որը ստացել էր «արքունի քաղաքի» իրավունք, բաժանվում է երկու մասի, որոնցից արևմտյանը դառնում է Զարիշատի քաղաքային տարածք։
 
[[Վասպուրական]]ը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում է [[Տուրուբերան|Տաւրուբերանին]]։ Այդ իրողությունը պարզորոշ երևում է նաև այն փաստից, որ [[Հայաստան]]ի 591-ի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ [[Առեստ]]ի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր [[Բյուզանդիա]]յին։ Իրապես, վերջինս Վասպուրականում տարածքային ձեռքբերումներ չուներ, պարզապես Աղիովիտ գավառն ամբողջությամբ անցել էր կայսրությանը։
Տող 33.
*''Երեմյան Ս.Տ., Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963''
*''Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի''
* Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան:Երևան։ «Միտք»:։
* Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 257
* Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղիովիտ» էջից