«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (15) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
== Ստեղծումը և հրատարակումը ==
{{քաղվածք|Ես չէի փորձում գուշակել ապագան։ Ես փորձում էի այն կանխել:|Ռեյ Բրեդբերին վեպի մասին<ref name="imdb">[http://www.imdb.com/name/nm0001969/bio Ray Bradbury.] [[IMDb]]</ref>}}
Վեպի գաղափարը հիմնված է Բրեդբերիի «Bright Phoenix» (1947) [[պատմվածք]]ի վրա<ref name="big">[http://www.ebr.lib.la.us/circ/advisory/onebook/aboutthebookF451.htm The Big Read. Fahrenheit 451]</ref>։ Բրեդբերին, չունենալով իր սեփական գրասենյակը, գրել է վեպի ձեռագիրը հանրային գրադարանում վարձակալած գրամեքենայով, որի համար վճարում էր ժամում 9.8 ցենտ<ref name="wauk">[http://www.waukeganpl.org/at-the-library/community-library/local-authors/bradbury Ray Bradbury. Waukegan Public Library]</ref>։ Առաջին անգամ «Ֆարենհայթի» կրճատված տարբերակը (մոտ 25000 բառ) հրատարակվեց Galaxy Science Fiction ամսագրում 1951 թվականին «Հրշեջը» անվան տակ։ Վեպի լրիվ տարբերակը (երկու անգամ ավելի երկար քան «Հրշեջը») բաց թողեց Ballantine Books հրատարակչությունը [[1953]] թ.-ին<ref name="mutilation">[http://newsletter.library.villanova.edu/147 The mutilation and rebirth of a classic։ Fahrenheit 451]</ref>։ Հաջորդ տարվա մարտին, ապրիլին ու մայիսին հրատարակվել է մաս-մաս ''[[Playboy]]'' ամսագրում<ref name="big"/>:։
 
Ballantine Books հրատարակչությունը վեպը գրաքննության ենթարկեց։ [[1967]] թվականին գրքի կրճատված տարբերակը հրատարակվում էր միջնակարգ դպրոցների համար։ Այս տարբերակում ջնջվել էին, որոշ հայհոյանքներ («hell», «damn» գրողը, գրողը տանի) հեռացվել էին [[աբորտ]]ների հիշատակումը, ինչպես նաև փոփոխվել էին մոտ 75 հատվածներ<ref name="mutilation"/>։ Այդ փոփոխություններն աննկատ էին մնացել, քանի որ պատանի ընթերցողները չէին տեսել վեպի բնօրինակը։ [[1973]] թվականին հրատարակչությունը որոշեց վաճառել միայն կրճատված տարբերակը; այն հրատարակվում էր մինչև [[1979]] թվականը։ Միայն այդ ժամանակ Բրեդբերին իմացավ, որ իր գիրքը կրճատված է վաճառվում<ref group="Մեկ.">Փոփոխված հրատարակությունը նրան ցույց տվեցին ընկերները</ref>, և նա պահանջեց հրատարակչությունից լրիվ տարբերակը հրատարակել<ref name="mutilation"/>։ Հրատարակչությունը կատարեց գրողի պահանջը [[1980]] թվականին:թվականին։
 
== Սյուժե ==
Մոտ ապագայում աշխարհում հաստատվում է տոտալիտար ռեժիմ, որն արգելում է բոլոր գրքերը սպառողական մտածելակերպը ամրացնելու նպատակով։ Արգելված գրքերը ենթակա են այրման։ Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները` մտնելով խախտողների տուն և այնտեղ այրելով ամեն ինչ<ref group="Մեկ."> Հրշեջներն այլևս չեն կատարում իրենց առաջվա պարտականությունները, քանի որ բոլոր կառույցներն արդեն հրադիմացկուն են</ref>։
 
Գրքի գլխավոր հերոսը` հրշեջ Գայ Մոնթեգը, համոզված է, որ օգուտ է բերում մարդկությանը, սակայն մի օր աշխատանքից տուն վերադառնալիս նա հանդիպում է Կլարիսսա Մակլելլան անունով աղջկա, որի հետ զրույցները մի քանի այլ գործոնների հետ միասին ստիպում են Գային վերանայել իր կարծիքը հասարակության մասին։ Շուտով նա ինքն է սկսում գրքեր կարդալ և դառնում է օրենքից դուրս:դուրս։
 
== Վեպի հիմնախնդիրները ==
[[Պատկեր:Ray Bradbury 1959.JPG|thumb|left|Ռեյ Բրեդբերին 1959 թ.-ին]]
Շատերի կարծիքով վեպը քննադատում է ընդհանուր գրաքննությունը, սակայն ինքը Բրեդբերին հերքում էր դա. հարցազրույցներում նա ասում էր, որ «Ֆարենհայթը» պատմություն է նրա մասին, թե ինչպես է [[հեռուստատեսություն]]ը անհետաքրքիր դարձնում գրքի ընթերցանությունը<ref name="bio"/>։ Գրողը լուրջ մտահոգություն ուներ այս հարցի հետ կապված։ Հեռուստատեսության մասին նա ասում էր, որ այն «տալիս է ձեզ [[Նապոլեոն]]ի տարեթվերը, բայց չի ասում, թե ով է նա եղել»<ref name="bio"/>։ Բրեդբերին համարում էր, որ հեռուստատեսությունը չափազանց շատ ավելորդ ինֆորմացիա է տալիս մարդուն։ 1951 թվականին [[Ռիչարդ Մեթսոն]]ին ուղղված նամակում հեղինակը գրում է նաև [[ռադիո]]յի վնասի մասին. այն դարձնում է մարդկանց «արագորեն կարդացող», ինչը նրանց համար գրեթե անհնար է դարձնում պարզապես նստելը և խորասուզվելը գրքի մեջ<ref name="misin">[http://www.laweekly.com/2007-05-31/news/ray-bradbury-fahrenheit-451-misinterpreted/ Ray Bradbury։ Fahrenheit 451 Misinterpreted. Page 1]</ref>:։
 
Նրանում, որ հեռուստատեսությունը ճնշեց գրականությանը, Բրեդբերին մեղադրում է ոչ թե կառավարությանը, այլ ժողովրդին։ Ըստ վեպի գրքերի արգելմանը հանգեցնում են քաղաքական կոռեկտությունը և հասարակության բազմազանությունը<ref name="misin"/>։ Այնուամենայնիվ Բրեդբերին հայտնի դարձավ, որովհետև նրա ստեղծագործությունները հաղորդվում էին հեռուստատեսությամբ։ Նրանք, ովքեր համաձայն չէին գրողի դիրքորոշման հետ,<ref group="Մեկ.">Մասնավորապես հայտնի ամերիկյան սցենարիստ և պրոդյուսեր Սքոտ Կաուֆերը:</ref> որպես օրինակ բերում էին [[Սթիվեն Քինգ]]ին, ով մեծ հաջողության հասավ հեռուստատեսությունում<ref>[http://www.laweekly.com/2007-05-31/news/ray-bradbury-fahrenheit-451-misinterpreted/2/ Ray Bradbury: Fahrenheit 451 Misinterpreted. Page 2]</ref>:։
 
Կա նաև կարծիք, որ վեպն արտածում է այն ժամանակաշրջանը, որում ստեղծվել է<ref>Jonathan R. Eller,William F. Touponce [http://books.google.am/books?id=rnWY_tjp9WgC&printsec=frontcover&dq=ray+bradbury&sa=X&ei=ESj4UOKZJcmqtAbq4oHIBA&ved=0CDAQ6AEwAA#v=onepage&q=451&f=false Ray Bradbury: The Life of Fiction.] Kent State University Press, 2004 {{ref-en}}</ref>։ Սկսվում էր [[Սառը պատերազմ]]ը, [[ԽՍՀՄ]]-ում տիրում էր [[Ստալին|ստալինյանստալին]]յան ռեժիմը, իսկ ԱՄՆ-ում ծագում էր [[Մաքքարթիզմը]]:։
 
== Քննադատների գնահատականը ==
«Ֆարենհայթը» քննադատների կողմից գովասանքների արժանացավ, ինչը հազվադեպ էր լինում 50-ականների գիտաֆանտաստիկ վեպերի հետ<ref name="reid">Robin Anne Reid [http://books.google.am/books?id=wvMEoM8gu74C&printsec=frontcover&dq=ray+bradbury&sa=X&ei=ESj4UOKZJcmqtAbq4oHIBA&ved=0CDcQ6AEwAQ#v=onepage&q=451&f=false Ray Bradbury։ A Critical Companion.] Greenwood Publishing Group, 2000 {{ref-en}}</ref>։ Գրականագետ Քևին Հոսկինսոնն իր «The Martian Chronicles and Fahrenheit 451։ Ray Bradbury's Cold War Novels» աշխատությունում ցույց տվեց, որ վեպը նկարագրում է ամերիկյան հասարակության խնդրիրները Սառը պատերազմի ժամանակ։ Ռաֆիք Մաքգիվերոնը, որը վեպի մասին երկու աշխատություն է գրել, ասաց, որ Բրեդբերին ուզում է հասկանալ սոցիալական անկման պատճառները և ցույց է տալիս զանգվածային մշակույթի վնասը<ref name="reid"/>։ Վեպի մեջ զանգվածային մշակույթի քննադատություն տեսավ նաև Դիանա Վուդը։ Նա իր «Bradbury and Atwood» գրքում համեմատեց «Ֆարենհայթը» {{չի թարգմանված|կա=:en:Margaret Atwood|պետք է=Մարգարետ Էթվուդ|բնագիր=Մարգարետ Էթվուդի|լեզուն=անգլ.}} «The Handmaid's Tale» (1985) վեպի հետ` նշելով, որ երկու գիրքն էլ նկարագրում են մի աշխարհ, ուր իշխում է զանգվածային մշակույթը և գիրք կարդալը հերոսություն է<ref name="reid"/>:։
 
== Էկրանավորումներ ==
* Առաջին էկրանավորումը 1957 թվի հոկտեմբերի 3-ին {{չի թարգմանված|կա=:en:CBS|պետք է=Սի-Բի-Էս|բնագիր=Սի-Բի-Էս|լեզուն=անգլ.}} հեռուստաալիքով ցուցադրված «A Sound of Different Drummers» ֆիլմն է։ {{չի թարգմանված|կա=:en:Robert Alan Aurthur|պետք է=Ռոբերտ Ալան Արթուր|բնագիր=Ռոբերտ Ալան Արթուրի|լեզուն=անգլ.}} հեղինակության սցենարը «Ֆարենհայթի» և [[Ջորջ Օրվել]]ի «1984»-ի խառնուրդն է<ref>[http://classictvhistory.wordpress.com/2010/08/19/the-sound-of-a-single-drummer/ A Sound of a Single Drummers]</ref>:։
* Ֆրանսիացի ռեժիսոր [[Ֆրանսուա Տրյուֆո]]ն {{չի թարգմանված|կա=:en:Fahrenheit 451 (1966 film)|պետք է=451 աստիճան ըստ Ֆարենհայթի (ֆիլմ)|բնագիր=էկրանավորեց|լեզուն=անգլ.}} վեպը 1966 թ.-ին։ Գլխավոր դերը կատարեց [[Օսկար Վերներ]]ը։ Ֆիլմն առաջադրվել է [[BAFTA]]-ի (լավագույն դերասանուհի` Ջուլի Քրիսթի), [[Հյուգո մրցանակ|Հյուգոյի]] (5 անվանակարգում) և [[Վենետիկի կինոփառատոն]]ի Ոսկե արջի<ref>[http://www.imdb.com/title/tt0060390/awards Fahrenheit 451] IMDb</ref>:։
* «Этот фантастический мир» («Այս ֆանտաստիկ աշխարհը») սովետական մանկական սերիալի 10-րդ սերիան ([[1984]]) վեպի էկրանավորումն է<ref>[http://www.archivsf.narod.ru/1978/etot_fantastic_mir/index.htm «Этот фантастический мир» в «Архиве Фантастики»]</ref>:։
* «Ֆարենհայթը» մի քանի այլ անտիուտոպիաների հետ որպես հիմք ծառայեց «Էկվիլիբրիում» (2002) ֆիլմի համար<ref>[http://movies.nytimes.com/movie/review?res=9C01E1DA123BF935A35751C1A9649C8B63 Movie Review. Equilibrium (2002)]</ref>:։
 
=== Այլ ադապտացումներ ===
* [[Բի–Բի–Սի]]-ռադիոն արտադրել է վեպի վրա հիմնված ռադիո հաղորդումը 1982 թվականին։ Այն կրկին հեռարձակվել է 2003 թվականին<ref>[http://www.suttonelms.org.uk/ray-bradbury.html Ray Bradbury Radio Plays & Readings]</ref>:։
* 2006 թ.-ին 59E59 Theaters թատրոնում տեղի ունեցավ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ներկայացման պրեմիերան։ Բրեդբերին գրել էր վեպի վրա հիմնված պիեսը դեռ 1979 թ.-ին<ref>[http://theater.nytimes.com/2006/03/25/theater/reviews/25fahr.html?_r=0&adxnnl=1&adxnnlx=1358528844-ImHq47zPNdWKlN32baO5jA Godlight Theater's 'Fahrenheit 451' Offers Hot Ideas for the Information Age]</ref>:։
* 2009 թ.-ին Hill & Wang հրատարակչությունը ներկայացրեց Տիմ Համիլտոնի գրաֆիկական վեպը ըստ Բրեդբերիի «Ֆարենհայթի"։ Վեպը սկսվում է Բրեդբերիի նախաբանով<ref>[http://www.tor.com/stories/2009/09/fahrenheit-451-part-1 Fahrenheit 451 Part 1 (Excerpt)]</ref>:։
 
== Հայերեն լեզվով ==
Վեպը [[հայերեն]] է թարգմանել [[Լևոն Անանյան]]ը։ Հայերեն թարգմանությունը մի քանի պատմվածքի հետ հրատարակվել է [[1986]] թվականին Սովետական գրող ([[Երևան]]) հրատարակչությամբ «Գիտական ֆանտաստիկայի գրադարան» գրքաշարում (213 էջ)<ref>[http://www.armenianbooksclub.com/armenian_books.asp?book_lang=&book_publisher=%D5%8D%D5%88%D5%8E%D4%B5%D5%8F%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86+%D4%B3%D5%90%D5%88%D5%82&which_field=books&sort_type=DESC&offset=-1 Armenian Books Database]</ref>:։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 74.
* [http://getparalleltranslations.com/book/451-%D0%B3%D1%80%D0%B0%D0%B4%D1%83%D1%81-%D0%BF%D0%BE-%D0%A4%D0%B0%D1%80%D0%B5%D0%BD%D0%B3%D0%B5%D0%B9%D1%82%D1%83/81 գրքի անգլերեն և ռուսերեն տարբերակները]
 
{{Կաղապար:Շաբաթվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Ամերիկյան վեպեր]]