«Սողուններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2081 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
[[Պատկեր:RhinoIguanaMay07Pedernales.jpg|thumb|Մողես]]
 
[[Պատկեր:Five lined skink eumeces fasciatus.jpg|thumb|Մողեսի արտաքին կառուցվածքը]]
 
Սողունների դասին են պատկանում [[մողես]]ները, [[օձ]]երը, [[կոկորդիլոս]]ները, [[կրիա]]ները։ Ի տարբերություն [[երկկենցաղներ]]ի՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։
Շնչում են [[թոքեր]]ով:Բեղմնավորումը ներքին է:[[Ձու]]ն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով,զարգացումը ուղղակի է:Բազմանում են ցամաքում:[[Սիրտ]]ը եռախորշ է,սակայն,ի տարբերություն [[երկկենցաղ]]ների,փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ:Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած,քան երկկենցաղներինը:Ունեն կոպեր:Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ,կատարում են պաշտպանական ֆունկցիա:Սողունների [[մաշկ]]ը զուրկ է [[գեղձ]]երից,ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով:Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից,չորացումից և վնասվածքներից:Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին,ուստի տեղի է ունենում մաշկափոխություն:
 
[[Պատկեր:AnatomieCaméléon tagged.png|thumb|Քամելեոնի ներքին կառուցվածքը]]
 
[[Պատկեր:Snake-anatomy.svg|thumb|Օձի ներքին կառուցվածքը]]
 
== Մարմնի կառուցվածքը ==
 
== Կմախքը ==
 
[[Պատկեր:Alligator mississippiensis AMNH 29074 pelvis and hind limb.jpg|thumb|Մողեսի կմախքը]]
 
[[Պատկեր: Flying Dragon Mivart.png|thumb|Մողեսի կմախքը]]
 
[[Պատկեր:Crotalus atrox -Museum of Osteology, Oklahoma City, Oklahoma, USA-29Aug2012.jpg|thumb|Օձի կմախքը]]
 
[[Պատկեր:Crocodilelyd5 simplified.png|thumb|Կոկորդիլոսի կմախքը]]
 
 
Մողեսի կմախքը կազմված է գանգից,ողնաշարից,կրծքավանդակից վերջույթների և վերջույթների գոտիների բաժիններից:Ողնաշարը կազմված է պարանոցային (8),կրծքային,գոտկային,սրբանային (2) և պոչային բաժիններից:Պարանոցային բաժնի ողերը հոդավորված են,ինչն ապահովում է գլխի շարժումը:Կրծքագոտկային բաժինը կազմված է 22 ողերից:Կրծքային և գոտկային ողերին միացած են կողոսկրերը,որոնց առաջին 5 զույգը փորային կողմում միաձուլվում են կրծոսկրին՝ առաջացնելով կրծքավանդակ:Կրծքավանդակը հատուկ է սողունների մեծ մասին,բացառությամբ օձերի:Օձերի կողերն առջևի մասում ազատ են,իսկ կրիաների կողերը սերտաճել են զրահին:Ուսագոտու,կոնքագոտու,ինչպես նաև վերջույթների կմախքը նման է երկկենցաղների կմախքին:
 
Սողունների կմախքն ավելի լավ է զարգացած,քան երկկենցաղներինը:
 
== Մարսողական համակարգը ==
 
 
[[Կատեգորիա:Սողուններ]]
667

edits