«Սահակ Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, replaced: : → ։ (14) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:St sahak partev.jpg|right|200px]]
'''Սահակ Պարթև''' ([[348]]թ. [[սեպտեմբերի 29]]<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1393 Հայկական Հանրագիտարան]</ref>—[[439]] թ. [[սեպտեմբերի 7]], գ. Բլուր, [[Բագրևանդ|Բագրևանդ գավառ]]), [[ՀԱԵ|Հայ Առաքելական եկեղեցու]] 10-րդ [[կաթողիկոս]] ([[Ամենայն հայոց կաթողիկոս]] 387թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։
 
Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել [[Աստվածաշունչ]]ը։ Աջակցել է [[Մեսրոպ Մաշտոց]]ին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր:թղթեր։ Ներդրում է ունեցել [[Շարական|շարականագրությանշարական]]ագրության մեջ։
 
== Կենսագրությունը ==
Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից, [[Ներսես Մեծ]]ի որդին է։ Ստացել է կրթություն կապադովկյան [[Կեսարիա]]յի, [[Ալեքսանդրիա]]յի և [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] դպրոցներում։ Տիրապետել է [[հունարեն]]ի, ասորերենի, պարսկերենի։ 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով [[Խոսրով Գ]] թագավորին՝ վերականգնելու [[Մեծ Հայք]]ի միասնականությունը։ Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո Սահակ Ա Պարթևը նույնպես զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն [[Վռամշապուհ]] թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում։ Հետագայում ևս, պարսից [[Վռամ Ե]] արքայի կողմից ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման։
 
Մահացել է իր ծնննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել [[Տարոն]]ի [[Աշտիշատ]]ում։
 
== Ժառանգությունը ==
Նշանակալի է Սահակ Ա Պարթևի մատենագրական ժառանգությունը:ժառանգությունը։ Նա կարգավորել է հայկական [[Տոնացույց]]ը, գրել եկեղեցական ու աշխարհիկ դասերին, պաշտոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանը և այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակավորել է շարականներ, պատարագամատույց, ծիսական աղոթքներ, հատկապես վճռական դեր է խաղացել հունարեն Աստվածաշնչի թարգմանության և կանոնացման գործում: գործում։
 
[[Ղազար Փարպեցի]]ն գրում է, որ Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները, հայերեն և հունարեն հնչյունաբանությունը համեմատելիս, հաճախ դիմել են Սահակ Ա Պարթևին, որովհետև նա ստացել էր հիմնավոր ուսում, կատարելապես տիրապետում էր հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, քաջատեղյակ էր փիլիսոփայական ճարտասանություններին: ճարտասանություններին։
 
Սահակ Ա Պարթևի անունով պահպանվել են դավանաբանական թղթեր՝ ընդդեմ [[Նեստորականություն|նեստորականության]], [[բորբորիտներ]]ի ու [[մծղնեներ]]ի, ինչպես նաև նամակներ՝ ուղղված [[Թեոդոսիոս Բ Փոքր|Թեոդոսիոս II]] կայսրին, Անատոլիոս կուսակալին, Կոստանդնուպոլսի [[Պրոկղ]] պատրիարքին, Ատտիկոս, Ակակիոս եպիսկոպոսներին:եպիսկոպոսներին։ Այս թղթերում ([[Գիրք թղթոց]], էջ 1–21) Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը [[Եփեսոսի Գ տիեզերական ժողով]]ից հետո բանաձևել են Հայ եկեղեցու ուղղափառ դիրքորոշումը, հատկապես Պրոկղ պատրիարքին ուղղված պատասխան թղթում Հայ եկեղեցու հայրերը հաստատել են Մարդեղության խորհրդի (ընդդեմ Նեստորի) վերաբերյալ [[Նիկիայի Ա տիեզերական ժողով|Նիկիայի Հանգանակ]]ի բանաձևումը, երեք տիեզերաժողովների դավանական վճիռները:վճիռները։ Այդ թուղթը, իբրև ուղղափառության փաստ, ընթերցվել է 553-ի Կ. Պոլսի ժողովում՝ [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]] թղթից անմիջապես հետո:հետո։
 
Սահակ Ա Պարթևը կարևոր դեր է խաղացել Հայ եկեղեցու պաշտոներգության, երաժշտածիսական գրքերի հայացման և կազմավորման գործում:գործում։ Մեսրոպ Մաշտոցի հետ նա հայ հոգևոր ինքնուրույն երգերի սկզբնավորողն է:է։ Նրա անունով հայտնի են [[Ժամագիրք|Ժամագրքում]] զետեղված Գիշերային ժամի չորս երգեցիկ քարոզները, ինչպես նաև բազմաթիվ շարականներ՝ Ղազարի հարության, Ծաղկազարդի կանոնները, երկրորդ Ծաղկազարդի հին կանոնի երգերը և Ավագ շաբաթվա բոլոր օրերի կանոնների երգերի մեծամասնությունը:մեծամասնությունը։
 
Ուշագրավ է նաև միջնադարյան գրչագիր Գանձարաններում պահպանված Սահակ Ա Պարթևի «Պարագրի անպարագրելի բանն» սկզբնատող ունեցող տաղը: տաղը։
 
Մի շարք հայ միջնադարյան աղբյուրներ Սահակ Ա Պարթևին են վերագրում հայոց եկեղեցական ձայնեղանակների՝ [[Ութձայն|ութձայնիութձայն]]ի առաջին կարգավորումը: կարգավորումը։
 
Հայ եկեղեցին սուրբ Սահակ Ա Պարթևի հիշատակը տոնում է տարին երկու անգամ:անգամ։ Հիշատակի օրերից առաջինը նշվում է Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը (Առաջավորաց պահքի կիրակիի 14-րդ օրը` հունվարի 24-ից փետրվարի 28-ը), երկրորդը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ՝ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը (հունիսի 1-ից հուլիսի 16-ն ընկած շրջանում):։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
 
 
== Արտաքին հղումներ ==
* [http://hayeren.hayastan.com/english/poets.php?pr=sahak1.html Սահակ Պարթևի կրոնական բանաստեղծությունները]
* [http://www.lusamut.net/level3_.php?id=50&id_3=70&cat_=6&id_2=165&s=15 Սահամ Պարթևի ընդարձակ կենսագրությունը «Լուսամուտ» կայքում]
 
 
{{Կաթողիկոս|
Տող 39 ⟶ 36՝
ժամկետներ = [[387]]–[[439]]
}}
 
 
{{կաթողիկոսներ}}
{{Հայրաբանություն}}
 
 
{{ՔՀՀ}}