«Հակոբ Բ Անավարզեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։, ի: → ի։, ն: → ն։ (2), ս: → ս։, տ: → տ։, ց: → ց։ (2), ու: → ու։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հակոբ Բ Անավարզեցի''' (հայտնի է նաև որպես '''Տարսոնացի''','''Սսեցի''', 1280-ական թթ., [[Տարսոն]] – 1359, [[Սիս]]), Ամենայն հայոց կաթողիկոս 1327–41-ին, հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացուն, և 1355–59-ին, հաջորդել է Մխիթար Ա Գռներցուն։ Հայոց կաթողիկոս [[Գրիգոր Է Անավարզեցի|Գրիգոր Է Անավարզեցու]] քրոջ որդին է։ Սովորել է Սսի կաթողիկոսարանում, եղել կաթողիկոսարանի, ապա՝ Կիլիկիայի Կապան քաղաքի եպիսկոպոս, Անարզաբայի (Անավարզա) արքեպիսկոպոս։ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Ե-ի հանձնարարությամբ դեսպանական առաքելությամբ եղել է Եվրոպայում՝ օգնություն հայցելու։ Գահակալման առաջին տարիներին շարունակել է Լևոն Ե-ի լատինամետ քաղաքականությունը՝ հույս ունենալով Կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ ստանալ եվրոպական երկրների օգնությունը՝ ընդդեմ Եգիպտոսի և շրջակա մահմեդական իշխանությունների հարձակումների։ Սակայն հիասթափվելով Հռոմի պապերի կեղծ խոստումներից, տեսնելով հայոց մեջ [[ունիթորություն|ունիթորության]] ազդեցության տարածումը՝ հրաժարվել է նախկին քաղաքականությունից, դարձել հակաունիթորական, անկախության ջերմ պաշտպան ու հայ-եգիպտական մերձեցման կողմնակից։ 1337-ին օգնել է [[Լևոն Ե]]-ին՝ եգիպտացիների հետ կնքելու հաշտության պայմանագիր:պայմանագիր։ Երբ արքունիքում մեծ ազդեցություն են ձեռք բերում լատինները և լատինամետ հայ իշխանները ու Լևոն Ե նորից Արևմուտքի հետ գաղտնի բանակցությունների մեջ է մտնում կաթողիկոսը ընդդիմանում է դրան, իսկ 1341-ի սկզբին ստիպված հրաժարվում է գահից։ Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից (1355) հետո նորից է ընտրվում Հայոց կաթողիկոս (աննախադեպ է Հայ եկեղեցու պատմության մեջ):։ Երկրորդ գահակալման ընթացքում վարել է նույն հակաունիթորական քաղաքականությունը` դադարեցնելով շփումները Կաթոլիկ եկեղեցու հետ։ Կաթողիկոսական գահին Հակոբ Բ Անավարզեցուն հաջորդել է Մեսրոպ Ա Արտազեցին։
===Արտաքին հղումներ===
[http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002]