«Գրիգոր Զ Ապիրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → , → (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ (14) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գրիգոր Զ Ապիրատ''', Ամենայն Հայոց Կաթողիկոս (1194-1203 թթ.):։ Ծնվել է 1112 թ. Տլուք գավառի Ծովք ամրոցում, որդին է [[Գրիգոր Գ Պահլավունի]] և [[Ներսես Շնորհալի]] Կաթողիկոսների եղբայր Շահան զորավարի։ Մինչ հոգևորական դառնալը եղել է զինվորական և ծառայել հոր` Շահան զորավարի ձեռքի տակ։ Հավանաբար 30 տարեկանից հետո է նվիրվել հոգևոր ծառայության։ Եղել է Տարսոնի, Լամբրոնի, Անտիոքի, Կեսարիայի արքեպիսկոպոս։ Հաջորդել է [[Գրիգոր Ե Քարավեժ]] Կաթողիկոսին։
 
==Կաթողիկոսական ընտրությունը և առաջացած խնդիրները==
 
Գրիգոր Ե Քարավեժի մահից հետո Գրիգոր Ապիրատը Լևոն Բ-ի անմիջական միջամտությամբ Սսում հավաքված կիլիկյան եպիսկոպոսների կողմից ընտրվում է Կաթողիկոս։ Հայրապետական գահի գլխավոր հավակնորդներից էր նաև Ներսես Լամբրոնացին, սակայն Լևոն Բ-ն, հավանաբար հաշվի առնելով Լամբրոնացու բորբոքուն և ինքնիշխան բնավորությունը, նախապատվությունը տվեց Գրիգոր Ապիրատին։ Կաթողիկոսական ընտրությանը չմասնակցեց Հայաստանի հոգևորականությունը, ինչպես նաև խախտվեց 1114 թ. Շուղրի Կարմիր վանքում կայացած եկեղեցական ժողովի կաթողիկոսական ընտրության մասին որոշումը։
Գրիգոր Զ Ապիրատի կաթողիկոս դառնալուն խիստ ընդդիմանում են Հայաստանի (Արևելյան) հոգևորականները, որոնց գլխավորում էին Անիի Բարսեղ արքեպիսկոպոսը, [[Սանահին]]ի վանահայր Գրիգոր Տուտեորդին և [[Հաղպատ]]ի վանահայր Դավիթ Քոբայրեցին։ Նրանք, դիմելով Լևոն Բ-ին, պահանջեցին չեղյալ հայտարարել Գրիգոր Զ Ապիրատի ընտրությունը և արքունիքից ու հայրապետանոցից հեռացնել Տարսոնի առաջնորդ Ներսես Լամբրոնացուն։ Արևելյան հոգևորականները կաթողիկոսի թեկնածու էին առաջարկում Անիի Բարսեղ արքեպիսկոպոսին, որը նույնպես Պահլավունյաց տոհմից էր:էր։ Լևոն Բ-ն, տեսնելով Հայաստանի հոգևորականության բողոքները, սկսեց այս հարցում խուսափողական քաղաքականություն վարել։ Նա չէր ցանկանում Գրիգոր Զ Ապիրատին զրկել կաթողիկոսական գահից` լավ իմանալով, որ Բարսեղ Անեցու կաթողիկոսանալով կկորցնի իր ազդեցությունը Հայոց Եկեղեցու վրա, որովհետև Բարսեղը հայտնի էր իր հաստատակամ բնավորությամբ։ Ահա այդ պատճառով նա չբավարարեց Արևելյան հոգևորականության` կաթողիկոսին փոխելու պահանջը, սակայն, որպես զիջում Ներսես Լամբրոնացուն հեռացրեց հայրապետանոցից և արքունիքից։
Արևելյան հոգևորականության հարցում Լևոն Բ-ի վարած քաղաքականությունն իր սպասված արդյունքները չտվեց։ 1195 թ. Հայաստանի հոգևորականների կողմից Բարսեղ Անեցին հռչակվում է կաթողիկոս։ Նրա իշխանությունը տարածվում էր ողջ Հայաստանի տարածքում։ Այսպիսով հայրապետական իշխանությունը երկփեղկվեց։ Գրիգոր Զ Ապիրատը և կիլիկյան եպիսկոպոսները չփորձեցին ընդդիմանալ Բարսեղի կաթողիկոսանալուն` լավ հասկանալով, որ այդ միայն ավելի կսրի խնդիրը, ու երկփեղկումը կխորանա:կխորանա։ Չնայած, որ Գրիգոր Զ Ապիրատը կաթողիկոս էր ընտրվել որոշակի խախտումներով, սակայն, նա համարվում էր օրինական գահակալ, իսկ Բարսեղն ընկալվում էր որպես աթոռակից կաթողիկոս։
 
==Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք==
Բյուզանդական կայսրությունը ուշադրությամբ հետևում էր հայ-լատինական հարաբերություններին, ինչպես նաև գիտակցում էր, որ Կիլիկյան Հայաստանը դարձել է միջերկրածովյան կարևոր տերություն։ Ահա այս հանգամանքները հաշվի առնելով է, որ բյուզանդական կայսր Ալեքսիոս Գ Անգելոսը 1196 թ. թագ է ուղարկում Լևոն Բ-ին և փորձում վերակենդանացնել Մանուել կայսեր մահով կանգ առած հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունները։ Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունները վարելու համար Կ. Պոլիս է մեկնում Ներսես Լամբրոնացին։ Սակայն բանակցությունները ձախողվում են, և Լամբրոնացին հուսախաբված վերադառնում է Կիլիկիա:Կիլիկիա։
 
==Հայ-լատինական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք==
 
Լևոն Բ-ն, հասկանալով, որ Բյուզանդական կայսրություը բավականին թուլացել է, շարունակեց ավելի սերտացնել հայ-լատինական հարաբերությունները` ցանկանալով թագ ստանալ Արևմուտքից։ Լևոնը ցանկանում էր թագադրվել Արևմուտքի կողմից, որպեսզի վայելեր արևմտյան պետությունների հովանավորությունը, իսկ ըստ ժամանակի իշխող օրենքների, արևմտյան բոլոր քաղաքական տվչությունները նվիրագործվում էին պապի հաստատումով և օրհնությամբ։ Վերջապես Կիլիկիա է հասնում պապի նվիրակ Կոնրադոս կարդինալը` Լևոնին թագադրելու համար:համար։ Սակայն պապը չէր կարող թագադրել և օրհնել մեկին, որ իր հետ դավանապես միացած չէր:չէր։ Այդ իսկ պատճառով կարդինալը առաջ է քաշում Հայ և Լատին Եկեղեցիների միության խնդիրը` առաջարկելով հայերին ընդունել հետևյալ կետերը, որոնք մեզ հաղորդում է Կիրակոս Գանձակեցին.
ա. Տերունի և սրբոց տոները կատարել հաստատուն ամսաթվերով, մինչ հայոց մեջ որդեգրված էր շաբաթվա օրերի վրա հիմնված յոթնական համակարգը։
բ. Ժամերգությունները կատարել եկեղեցում։ Հայերը սովորաբար ժամերգությունները կատարում էին գավթում` եկեղեցում կատարելով միայն Ս. Պատարագը։
Տող 23.
==Աղբյուրներ==
*Հեթում պատմիչ, Պատմութիւն թաթարաց, Վենետիկ, 1842:1842։
*Միքայել Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871:1871։
*Սամուել Անեցի, Հաւաքումն ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893:1893։
*Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956:1956։
*Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1961:1961։
*Վարդան Արևելցի, Տիեզերական պատմութիւն, Երևան, 2001:2001։
*Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հ. Ա., Ս. Էջմիածին, 2001:2001։
*Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002
*Ամենայն Հայոց Կաթողիկոսներ, հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008:2008։
 
==Այցելեք նաև==