«Միհր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 40.
Ենթադրվում է, որ [[Հայաստան]]ի հնագույն մայրաքաղաք [[Արմավիր]]ում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար: Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ մթա [[4-րդ դար]]ում:
Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է [[Միթրաս]]:
Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Ըստ հնագույն հավատքի երբ աշխարհը ներկայացնում է աղի մի ծով ([[Վանա_լիճ|Վանա լիճը]]), որի մեջ կա մի ժայռ, և երբ երկինքը պատվում է, լույս է ընկնում ժայռի վրա և քիչ ժամանակ հետո ծնվում է արարչագործ Միհրը՝ մերկ, գլխին՝ հայկական (փռուգիական) գլխարկ, ձախ ձեռքին՝ ջահ, որով էլ լուսավորում է աշխարհը: Միհրը՝ սպանելով ցուլին նրա մասերից արարում է աշխարհը և հաստատում աստվածային օրենքը: Միհրի պաշտամունքի վերաբերյալ առաջին հիշատակությունը վերաբերվում է Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած [[Միտաննի]] թագավորությանը: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Նրան նվիրված տաճարի ավերակներ են հայտնաբերվել [[Արտաշատ]] մայրաքաղաքի տարածքում. այն կառուցված է եղել սև մարմարից և վերակառուցվել է առաջին դարում՝ [[Տրդատ_Ա|Տրդատ Ա]]-ի կողմից: Նեմրութ լեռան վրա գտնող [[Անտիոքոս_Ա_Կոմմագենացի|Անտիոքոս Ա]]-ի դամբարանի մոտ կառուցված արձանախմբում կա նաև Միհրը՝ նստած Արամազդի ձախ կողքին: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:
 
==Գրականություն==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միհր» էջից