«Սպեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վիքիֆիկացում
Տող 1.
'''Սպեր''', բերդաքաղաք [[Մեծ Հայք]]ի [[Բարձր Հայք]] նահանգում, [[Սպեր]] գավառի կենտրոնը, [[Ճորոխ]] գետի աջ ափին, գեղատեսիլ այգեշատ ձորում։ Սպերը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է Բագրատունիների[[Բագրատունիներ]]ի տիրույթը։ [[Հակոբ ԿարնեցինԿարնեցի]]ն (XVII դ․) Սպերը անվանում է«պարոնանիստ քաղաք»։ XV դարի վերջին քառորդին Սպերը զավթել են օսմանյան թուրքերը։[[թուրքեր]]ը։ XIX դ․դարի սկզբին մոտ 900 տուն բնակիչ ունեցող Սպերը, հետագա տասնամյակներին հայերի արտագաղթից հետո, վերածվեց անշուք գյուղաքաղաքի։
 
XIX դարի 70-ական թթ․ վերջին Սպերում ապրում էր 230 հայ (25 տուն)։ Ունեին եկեղեցի (Ս․Սուրբ Աստվածածին) և վարժարան (Բագրատունյան)։ XX դ․դարի սկզբին այնտեղ ապրում էր 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով և այգեգործությամբ։ Շրջակա լեռներում պահպանվել էին բերդի և հայկական եկեղեցու ավերակներ, իսկ Ճորոխի վրա՝ հնագույն մի կամուրջ։
 
1915 թ-ին, [[Մեծ Եղեռն]]ի ժամանակ, Սպերի հայերը բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Այժմ Սպերը (Իսփիր) ավան է Թուրքիայի էրզրումի իլում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սպեր» էջից