«Ընկճախտային համախտանիշ»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ (Bot: Migrating 3 interwiki links, now provided by Wikidata on d:q1046055 (translate me))
 
== '''Հիվանդություններ, որոնց դեպքում բնութագրական է ընկճախտային համախտանիշը''' ==
Հաճախ ընկճախտային համախտանիշը նկատվում է [[երկբևեռ աֆֆեկտիվ խանգարում|երկբևեռ աֆֆեկտիվ խանգարման]] կամ կրկնվող ընկճախտի դեպքում: Բացի դրանից, այս համախտանիշը բնութագրական է [[շիզոֆրենիա]]յի և [[շիզոաֆֆեկտիվ խանգարում|շիզոաֆֆեկտիվ խանգարման]] համար: Առանձին ախտանիշների արտահայտվածությունը, որոնք մտնում են ընկճախտային համախտանիշի կառուցվածքի մեջ, լինում է տարբեր՝ կախված կոնկրետ հիվանդությունից և յուրաքանչյուր հիվանդի մոտ դրա ընթացքի առանձնահատկություններից:
 
Ընկճախտային համախտանիշը կարող է նաև ունենալ ''սոմատոգեն'' ծագում, այսինքն՝ առաջանալ [[սոմատիկ հիվանդություններ|մարմնական հիվանդությունների]] արդյունքում: Սոմատոգեն ընկճախտերը կարող են զարգանալ ինֆեկցիոն, թունավոր, օրգանական և այլ [[պսիխոզ]]ների դեպքում, [[ինսուլտ]]ի, [[էպիլեպսիա]]յի, գլխուղեղի ուռուցքների կամ վնասվածքների դեպքում, [[պարկինսոնի հիվանդություն|Պարկինսոնի հիվանդության]], բազմաթիվ էնդոկրինային հիվանդությունների (մասնավորապես, [[վահանաձև գեղձ]]ի գործառույթների խանգարման դեպքում), [[ավիտամինոզ]]ների և այլնի դեպքում:
 
Ընկճախտային համախտանիշի պատճառ կարող են լինել նաև որոշ դեղորայքների կողմնակի ազդեցությունները. օրինակ՝ նեյրոլեպտիկների, [[հորմոնալ դեղորայք]]ի, [[հակաբիոտիկ]]ների, անալգետիկների և հակահիպերտենզիվ միջոցների կողմնակի ազդեցությունները:
 
[[Կատեգորիա:Համախտանիշներ]]
1 105 242

edits