«Գրիգոր Զ Ապիրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ (2), է: → է։ (2), ը: → ը։ (7), թ: → թ։, ի: → ի։, լ: → լ։ (4), կ: → կ։, մ: → մ։ (2), ն: → ն։ (10), ս: → ս։ (4), վ: → վ։, ց oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ clean up, replaced: → , → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գրիգոր Զ Ապիրատ''', Ամենայն Հայոց Կաթողիկոս (1194-1203 թթ.): Ծնվել է 1112 թ. Տլուք գավառի Ծովք ամրոցում, որդին է [[Գրիգոր Գ Պահլավունի]] և [[Ներսես Շնորհալի]] Կաթողիկոսների եղբայր Շահան զորավարի։ Մինչ հոգևորական դառնալը եղել է զինվորական և ծառայել հոր` Շահան զորավարի ձեռքի տակ։ Հավանաբար 30 տարեկանից հետո է նվիրվել հոգևոր ծառայության։ Եղել է Տարսոնի, Լամբրոնի, Անտիոքի, Կեսարիայի արքեպիսկոպոս։ Հաջորդել է [[Գրիգոր Ե Քարավեժ]] Կաթողիկոսին։
 
==Կաթողիկոսական ընտրությունը և առաջացած խնդիրները==
Տող 5.
Գրիգոր Ե Քարավեժի մահից հետո Գրիգոր Ապիրատը Լևոն Բ-ի անմիջական միջամտությամբ Սսում հավաքված կիլիկյան եպիսկոպոսների կողմից ընտրվում է Կաթողիկոս։ Հայրապետական գահի գլխավոր հավակնորդներից էր նաև Ներսես Լամբրոնացին, սակայն Լևոն Բ-ն, հավանաբար հաշվի առնելով Լամբրոնացու բորբոքուն և ինքնիշխան բնավորությունը, նախապատվությունը տվեց Գրիգոր Ապիրատին։ Կաթողիկոսական ընտրությանը չմասնակցեց Հայաստանի հոգևորականությունը, ինչպես նաև խախտվեց 1114 թ. Շուղրի Կարմիր վանքում կայացած եկեղեցական ժողովի կաթողիկոսական ընտրության մասին որոշումը։
Գրիգոր Զ Ապիրատի կաթողիկոս դառնալուն խիստ ընդդիմանում են Հայաստանի (Արևելյան) հոգևորականները, որոնց գլխավորում էին Անիի Բարսեղ արքեպիսկոպոսը, [[Սանահին]]ի վանահայր Գրիգոր Տուտեորդին և [[Հաղպատ]]ի վանահայր Դավիթ Քոբայրեցին։ Նրանք, դիմելով Լևոն Բ-ին, պահանջեցին չեղյալ հայտարարել Գրիգոր Զ Ապիրատի ընտրությունը և արքունիքից ու հայրապետանոցից հեռացնել Տարսոնի առաջնորդ Ներսես Լամբրոնացուն։ Արևելյան հոգևորականները կաթողիկոսի թեկնածու էին առաջարկում Անիի Բարսեղ արքեպիսկոպոսին, որը նույնպես Պահլավունյաց տոհմից էր: Լևոն Բ-ն, տեսնելով Հայաստանի հոգևորականության բողոքները, սկսեց այս հարցում խուսափողական քաղաքականություն վարել։ Նա չէր ցանկանում Գրիգոր Զ Ապիրատին զրկել կաթողիկոսական գահից` լավ իմանալով, որ Բարսեղ Անեցու կաթողիկոսանալով կկորցնի իր ազդեցությունը Հայոց Եկեղեցու վրա, որովհետև Բարսեղը հայտնի էր իր հաստատակամ բնավորությամբ։ Ահա այդ պատճառով նա չբավարարեց Արևելյան հոգևորականության` կաթողիկոսին փոխելու պահանջը, սակայն, որպես զիջում Ներսես Լամբրոնացուն հեռացրեց հայրապետանոցից և արքունիքից։
Արևելյան հոգևորականության հարցում Լևոն Բ-ի վարած քաղաքականությունն իր սպասված արդյունքները չտվեց։ 1195 թ. Հայաստանի հոգևորականների կողմից Բարսեղ Անեցին հռչակվում է կաթողիկոս։ Նրա իշխանությունը տարածվում էր ողջ Հայաստանի տարածքում։ Այսպիսով հայրապետական իշխանությունը երկփեղկվեց։ Գրիգոր Զ Ապիրատը և կիլիկյան եպիսկոպոսները չփորձեցին ընդդիմանալ Բարսեղի կաթողիկոսանալուն` լավ հասկանալով, որ այդ միայն ավելի կսրի խնդիրը, ու երկփեղկումը կխորանա: Չնայած, որ Գրիգոր Զ Ապիրատը կաթողիկոս էր ընտրվել որոշակի խախտումներով, սակայն, նա համարվում էր օրինական գահակալ, իսկ Բարսեղն ընկալվում էր որպես աթոռակից կաթողիկոս։
 
==Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք==
Տող 12.
==Հայ-լատինական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք==
 
Լևոն Բ-ն, հասկանալով, որ Բյուզանդական կայսրություը բավականին թուլացել է, շարունակեց ավելի սերտացնել հայ-լատինական հարաբերությունները` ցանկանալով թագ ստանալ Արևմուտքից։ Լևոնը ցանկանում էր թագադրվել Արևմուտքի կողմից, որպեսզի վայելեր արևմտյան պետությունների հովանավորությունը, իսկ ըստ ժամանակի իշխող օրենքների, արևմտյան բոլոր քաղաքական տվչությունները նվիրագործվում էին պապի հաստատումով և օրհնությամբ։ Վերջապես Կիլիկիա է հասնում պապի նվիրակ Կոնրադոս կարդինալը` Լևոնին թագադրելու համար: Սակայն պապը չէր կարող թագադրել և օրհնել մեկին, որ իր հետ դավանապես միացած չէր: Այդ իսկ պատճառով կարդինալը առաջ է քաշում Հայ և Լատին Եկեղեցիների միության խնդիրը` առաջարկելով հայերին ընդունել հետևյալ կետերը, որոնք մեզ հաղորդում է Կիրակոս Գանձակեցին.
ա. Տերունի և սրբոց տոները կատարել հաստատուն ամսաթվերով, մինչ հայոց մեջ որդեգրված էր շաբաթվա օրերի վրա հիմնված յոթնական համակարգը։
բ. Ժամերգությունները կատարել եկեղեցում։ Հայերը սովորաբար ժամերգությունները կատարում էին գավթում` եկեղեցում կատարելով միայն Ս. Պատարագը։
գ. Ս. Ծննդյան և Ս. Հարության ճրագալույցներին օգտագործել միայն ձուկ և ձեթ և ոչ թե կաթնեղեն ու հավկիթ։
Ավելի ուշ շրջանի պատմիչ Ներսես Պալյանենցի մոտ հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու հիշատակած կետերին ևս երկու հավելում.
Տող 21.
Սակայն դիտարկելով վերոնշյալ կետերը` տեսնում ենք, որ դրանք լոկ արտաքին-ծիսական նշանակություն ունեն։ Հավանաբար եղել են այլ կետեր, որոնք շոշափել են դավանաբանական հարցեր, բայց չեն պահպանվել։ Հռոմի պատվիրակ Կոնրադ արքեպիսկոպոսի առաջադրած պայմաններին պատասխանելու համար Լևոն Բ-ի առաջարկով Գրիգոր Զ Ապիրատ Կաթողիկոսը Տարսոնում հրավիրում է եկեղեցական ժողով։ Այս ժողովի մասին մատենագրական շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Միայն հայտնի է, որ ժողովականները չընդունեցին Հռոմի պապի պահանջները։ Սակայն ժողովից հետո Լևոն Բ-ն և նրան աջակից 12 եպիսկոպոսներ (Հովհաննես Սսեցի, Ներսես Լամբրոնացի, Անանիա Կեսարացի և այլն) պապի պատվիրակին հավաստիացրին, որ ընդունում են նրա առաջարկները և ամբողջ Հայ Եկեղեցում դրանք ընդունելը լոկ ժամանակի հարց է։ և այսպիսով հաջողեցրին ձեռք բերել Հռոմի պատվիրակի բարեհաճությունը։ Այսպիսով 1198 թ. հունվարի 6-ին` Ս. Ծննդյան տոնի օրը, Տարսոնի Ս. Սոֆիա տաճարում Լևոն Բ-ն թագադրվում է։
1203 թ. Սսում վախճանվում է Գրիգոր Զ Ապիրատ Կաթողիկոսը։ Նրա վախճանով վերջ է դրվում Պահլավունի կաթողիկոսների շարքին։
==Աղբյուրներ==
*Հեթում պատմիչ, Պատմութիւն թաթարաց, Վենետիկ, 1842: