«Օվկիանոսային հոսանքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 56 interwiki links, now provided by Wikidata on d:q129558 (translate me)
չ clean up, replaced: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Corrientes-oceanicas.gif|400px|thumb|right|Օվկիանոսային հոսանքները։ Տաք հոսանքների ուղղությունը նշագծում են կարմիր սլաքներով, իսկ սառը հոսանքներինը՝ կապույտ կամ սև սլաքներով։]]
'''Օվկիանոսային հոսանքները''' որոշակի և մշտական ուղիներով շարժվող ջրի մեծ զանգվածների տեղափոխությունն է [[օվկիանոս]]ներում (յուրատեսակ «[[գետ]]երի» նման)։
 
Այն մասին, որ ջուրն օվկիանոսներում տեղափոխվում է մեծ տարածությունների վրա, մարդիկ գիտեին վաղուց։ Հոսաքները հեռավոր կղզիներից բերում էին կոկոսյան ընկույզներ, կործանված նավի բեկորներ, գրություններով շշեր և այլն։
 
== Առաջացման գլխավոր պատճառը ==
Օվկիանոսային հոսանքները գլխավորապես առաջանում են մշտական [[քամի]]ների ազդեցության պատճառով։ Փորձով ստուգվել է, որ օվկիանոսների վրա փչող գերիշխող քամիների ուղղությունները գրեթե համընկնում են օվկիանոսային հոսանքների ուղղությունների հետ։ Քամին ջրին ստիպում է տեղաշարժվել որոշակի ուղղությամբ։ Այս տիպի հոսանքները մակերևույթային են։ Կամ նաև խորքային հոսանքներ, օրինակ՝ մակընթացային հոսանքները։
 
== Հիմնական օվկիանոսային հոսանքներ ==
Տաք հոսաքներ են համարվում այն հոսանքերը, որոնց ջերմաստիճանը բարձր է շրջապատող ջրի ջերմաստիճանից։ Իսկ հակառակ դեպքում այն անվանում են սառը հոսանք։ Ընդհանրապես տաք են բոլոր այն հոսանքները, որոնք շարժվում են ցածր լայնություններից դեպի բարձր լայնությունները, իսկ հակառակ ուղղություն ունեցողները սառը հոսանքներ են։ Քարտեզների վրա օվկիանոսային տաք հոսանքների ուղղությունը նշագծում են կարմիր սլաքներով, իսկ սառը հոսանքներինը՝ կապույտ կամ սև սլաքներով։
 
Ամենամեծ օվկիանոսային հոսանքներից մեկը սկսվում է [[Ատլանտյան օվկիանոս]]ում՝ [[Կենտրոնական Աֆրիկա]]յի ափերի մոտ։ Այստեղ, հասարակածի երկու կողմերում, փչում են մշտական քամիներ [[Աֆրիկա]]յից դեպի Ամերիկա։ Այս քամիների ազդեցության տակ ջուրը հոսում է հասարակածի երկայնությամբ, ջրի մի մասը ներթափանցում է [[Մեքսիկական ծոց]]ը, որտեղից հզոր հոսանքով ուղղվում է դեպի Ատլանտյան օվկիանոս և ապա դեպի Եվրոպայի ափերը։ Ամերիկայի ափերի մոտ այս հոսանքն անվանում են '''[[Գոլֆստրիմ]]'''։ Գոլֆստրիմի ջրերը հոսում են մեկ ժամում մոտավորապես 10 կմ արագությամբ։ Ջրային հոսանքի լայնությունը 75-120 կմ է, իսկ խորությունը՝ 700 կմ։ Երկրագնդի բոլոր գետերը միասին վերցրած մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ են ջուր տեղաշարժում, քան Գոլֆստրիմը։ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում այն անվանում են '''Հյուսիս-Ատլանտյան հոսանք'''։ Սա տաք հոսանք է. օրինակ, [[Բարենցի ծով]]ի սահմաններում այդ հոսանքի ջրի ջերմաստիճանը +16-18<sup>ο</sup>C է, իսկ ձմռանը շրջապատի ջրինը՝ -1<sup>ο</sup>C։
 
Սառը հոսանքի օրինակ է '''[[Լաբրադորյան սառը հոսանք]]ը'''։ Այն [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ից [[Գրենլանդիա]]յի մոտով անցնում է դեպի [[Լաբրադոր թերակղզի]]։ Սա սառը հոսանք է։
 
==Հոսաքների չափումը==
Տող 20.
 
==Կարևորությունը==
Օվկիանոսային ջրերը տեղափոխում են ջերմություն, աղեր, օրգանիզմներ։ Օվկիանոսային հոսանքները կլանված արեգակնային ջերմությունը վերաբաշխում են հորիզոնական ուղղությամբ և իրեն հերթին ազդում են օդի ջերմաստիճանի վրա։
 
Հոսանքների իմացությունը օգնում է նավերին վառելանյութ խնայել։ Առաջ, երբ օգտագործվում էին առագաստանավեր, հոսանքների իմացությունը էլ ավելի կարևոր էր։ Օրինակ, հայտնի է, որ Ագուլհասի հոսանքը երկար ժամանակ թույլ չէր տալիս պորտուգալացիներին Հնդկաստան հասնել։
 
==Աղբյուրներ==