«Դելֆի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 62 interwiki links, now provided by Wikidata on d:q75459 (translate me)
չ clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Delphi Composite.jpg|thumb|300px]]
'''Դելֆի''' ([[հին հունարեն|հուն.]]՝ Δελφοί), համահելլեն կրոնական կենտրոն [[Փոկիս]]ում, [[Պառնասոս]] լեռան ստորոտում, հայտնի իր պատգամատնով և [[Ապոլլոն]]ի տաճարով։ Շահավետ դիրքը ճանապարհների խաչաձևման վրա, ուխտավորների մշտական հոսքը նպաստել են Դելֆիի վերածնմանը պաշտամունքի, արհեստների, առևտրի և ֆինանսական խոշոր կենտրոնի։
 
== Դելֆյան տաճար ==
Տող 7.
 
[[Պատկեր:Delphi temple of Apollo dsc06283.jpg|thumb|300px|Ապոլլոնի տաճարը]]
Դելֆիի հնագույն տաճարը կառուցվել է [[մ.թ.ա. 9–րդ դար]]ում։ Ըստ առասպելի ինքը՝ Ապոլլոնն է ընտրել Դելֆին իբրև իր սրբավայրը այն բանից հետո, երբ այստեղ սպանել է [[Պիթոն]]ին։ Ապոլլոնի ցանկությամբ լեգենդար ճարտաչապետներ [[Տրոփոնիոս]]ն ու [[Ագամեդես]]ը են նախագծել տաճարը։ Շուտով Դելֆիում կուտակվում է մեծ հարստություն։ Տաճարի նշանակությունը առավել ևս մեծանում է գաղութարարության ժամանակ։ Հունական ոչ մի գաղութ չէր հաստատվում առանց Դելֆյան պատգամատան խորհրդի և հավանության։ Դելֆիի տաճարի և նրա քրմերի ազդեցությունը տարածվել էր [[Հունաստան]]ի սահմաններից դուրս։ Այն բանից հետո, երբ Դելֆիի հին տաճարը այրվեց, [[մ.թ.ա. 5–րդ դար]]ում, այն վերականգնվեց առավել մեծ շքեղությամբ։ Հետագայում Դելֆիի տաճարը բազմիցս կողոպտվել է պատերազմների և սոցիալական ցնցումների ժամանակ և վերջնականապես ավերվել ու փակվել է [[Թեոդոսիոս 1]] կայսեր օրոք շուրջ [[390]]։ 20–րդ. դ. սահմանագծին հնագիտական պեղումները Դելֆիում բացեցին տաճարի, թատրոնի, ձիարշավարանի, ընծայաբերված հուշարձանների մնացորդներ, մեծ թվով արձանագրություններ և նպաստեցին վերականգնելու Դելֆյան սրբավայրի ընդհանուր տեսքը։ Պարսպապատ սրբազան վայրի կենտրոնում, բարձր հողահարթակի վրա կանգնած է եղել դորիական վոճով կառուցված Ապոլլոնի տաճարը։ Մուտքի դարպասներից դեպի տաճար տանում էր սալարկած ճանապարհը։ Արևելյան ժայռոտ պարսպի ստորոտում գտնվող [[Կաստալյան աղբյուր]]ի սրբազան ջուրը լցվում էր քարե որմնախորշը, որտեղ ուխտավորները լվացվում էին։ Սրբազան համարվում էր նաև մյուս աղբյուրը՝ Կասսոտիոսը։ հարավային կողմը, լեռնալանջին, սանդղևանդներով տեղադրված են եղել մեծ թվով գանձարաններ, մեծաթիվ արձաններ և հուշարձաններ կանգնած են եղել ճանապարհի երկու կողմում։ Տաճարի մուտքի առաջ կանգնած է եղել Ապոլլոնի արձանը։ Այլ սրբությունների միջև գտնվում էր կիսաբոլոր քարը՝ [[օմփալոս]]ը, որը համարվում էր երկրի պորտը։ Տաճարի խորհրդավոր մասում գտնվում էր պատգամատունը։
 
== Դելֆյան պատգամատուն ==
Տող 13.
{{Հիմնական|Դելֆյան պատգամատուն}}
 
Պատգամատուն ոչ ոք չէր կարող մուտք գործել, բացի գուշակ քրմուհուց՝ պիթիայից։ [[Պիթիա]]ն (մ. թ. ա. 5–րդ. դ. դրանք երեքն են եղել) Կասոտիոս սրբազան վտակի ջրից խմում էր մի կում, սրբազան դափնու տերև ծամում և նստում ժայռի ծերպին դրված ոսկե եռոտանու վրա։ Հին հեղինակները բացատրում են, թե եռոտանու վրա նստած պիթիայի հափշտակության մեջ ընկնելը ժայռի ծերպից բարձրացող թունավոր գոլորշին շնչելու հոտևանք է եղել։ Պիթիայի բարձրաձայն արտասանած բառերը քրմերը մեկնաբանել են որպես Ապոլլոնի կամքը։ Քրմերի պատասխանը դիտմամաբ տրվում էր ոչ հստակ կամ երկիմաստ, որպեսզի հնարավոր լիներ այն մեկնաբանել զանազան ձևերով։
 
== Պիթիական խաղեր ==
Տող 19.
{{Հիմնական|Պիթիական խաղեր}}
 
Պիթիական խաղերը՝ համահելլեն տոներ էին ի հիշատակ Պիթոնի դեմ Ապոլլոնի տարած հաղթանակի։ Այդ խաղերը տեղի էին ունենում 4 տարին մեկ անգամ, սկզբում որպես բանաստեղծների և երաժիշտների մրցություն, իսկ [[մ.թ.ա. 586]]-ից հետո մտցվել են բոլոր տեսակի մրցությունները։ Պիթիական վերջին խաղերը տեղի են ունեցել [[394]]։<ref>Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 236։</ref>
 
== Աղբյուրներ ==
Տող 26.
[[Կատեգորիա:Հին հունական դիցաբանություն]]
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Հունաստանում]]
 
{{Link FA|hu}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դելֆի» էջից