«Կանոնագիրք Հայոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։, ը: → ը։ (2), լ: → լ։, մ: → մ։ (3), ն: → ն։ (7), վ: → վ։, ց: → ց։, ու: → ու։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
«Կանոնագիրք Հայոց» (''«Կանոնգիրք Հայոց», «Կանոնգիրք», «Կանոնագիրք»''), միջնադարյան հայ եկեղեցական իրավունքի ժողովածու։ Բաղկացած է հոգևոր-եկեղեց., ծիսադավան., բարոյախրատ., գաղափարաքաղ. և տնտ-քաղաքացիական խնդիրներ ընդգրկող կանոն հոդվածներից, որոնք ամփոփված են առանձին կանոնախմբերում։ Այդ կանոնախմբերի մի մասը հավաքել, միավորել, դասավորել և «Կանոնագիրք Հայոց»–ը է կազմել [[Հովհաննես Գ Օձնեցի]]ն VIII դ. 10-ական թթ.` ելնելով քաղկեդոնականության դեմ պայքարի անհրաժեշտությունից և նպատակ ունենալով դավանանքի ու պաշտամունքի ծիսական հարցերի մշակմամբ, ազգ. ավանդ. կարգուկանոնով, սովորություններով պահպանել Հայ եկեղեցու ազգ. դիմագիծը, դրանով իսկ պետականության չգոյության պայմաններում դիմակայել հայ ժողովրդի նկատմամբ համաձուլարար քաղաքականություն վարող օտար ուժերին։
 
Հովհաննես Գ Օձնեցու կազմած ժողովածուն բաղկացած է 24 կանոնախմբից, որոնցից 15-ը թարգմանական են և սերում են հուն. կանոններից։ Դրանք են` առաքելական առաջին («Կանոնք առաքելականք») և երկրորդ («Երկրորդ առաքելական կանոնք», հայտնի են նաև [[Կղեմես Հռոմայեցի|Կղեմես Հռոմայեց]]ու անունով` «Կանոնք Կղեմայ»), «Հարանց հետևողաց», երեք [[տիեզերական ժողովներ]]ի (Նիկիայի` 325, Կ. Պոլսի` 381, Եփեսոսի` 431), տեղական վեց ժողովների (Անկյուրայի, Նեոկեսարիայի, Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեի, Սարդիկեի), ինչպես նաև [[Աթանաս Ալեքսանդրացի|Աթանաս Ալեքսանդրացու]], [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Կեսարացու]] և Սևանտոսի կանոնախմբերը։ Հովհաննես Գ Օձնեցու կազմած «Կանոնագիրք Հայոց»-ի մյուս 9 կանոնախմբերն ազգ-եկեղեց. ժողովների և Հայ եկեղեցու հայրերի` [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Ա Լուսավորչի]], [[Սահակ Ա Պարթև]]ի, [[Շահապիվանի եկեղեցական ժողով]]ի, [[Հովհաննես Ա Մանդակունի|Հովհաննես Ա Մանդակունու]], [[Սահակ Գ Ձորոփորեցի|Սահակ Գ Ձորոփորեցու]], Հովհաննես Գ Օձնեցու և այլոց կանոնախմբերն են։ X դ. կեսից «Կանոնագիրք Հայոց»–ը համալրվել է նոր կանոնախմբերով և X դ. վերջին արդեն 40 կանոնախումբ ունեցող ամբողջական իրավաբան. ժողովածու էր: XI դ. սկսած նորից է խմբագրվել, լրացվել այլ կանոնախմբերով և մինչև XVII դ. ընդգրկել 98 կանոնախումբ։ Լրացումների և խմբագրումների ընթացքում կանոնախմբերի նախկին դասավորությունը փոխվել է, ժողովածուն հարստացել է նաև այնպիսի կանոնախմբերով, որոնց հեղինակները դրանց կազմողները չեն։ Այդպիսիներից են Թադեոս և Փիլիպպոս առաքյալների կանոնները, որոնք բովանդակում են քրիստ. բարոյականության և ծիսակարգի վերաբերյալ կարևոր հրահանգներ:
 
«Կանոնագիրք Հայոց»–ը հրատարակվել է (լատ., հայերեն) մի քանի անգամ, 1941-ին մասնակիորեն թարգմանվել գերմ.: Առավել ամբողջական հրատարակվել է 1964–71-ին և ընդգրկում է VIII, X և XI դդ. խմբագրումները` ԾԷ (57) կանոնախմբով և ՌՅԼԲ (1332) կանոնով։ «Կանոնագիրք Հայոց»-ում տեղ են գտել եկեղեց. պաշտամունքի, ծիսական, հոգևորականների վարքագծի, հայ ավատատիր. հասարակության համակեցության ձևերի, հասարակության անդամների փոխհարաբերությունների, ամուսնության և ընտանիքի, ժառանգության և այլ հարաբերությունների կարգավորման նորմեր: «Կանոնագիրք Հայոց»–ը նաև Հայ եկեղեցու վարդապետ. աստվածաբանության կարևոր աղբյուրներից է. կանոններից շատերն ունեն ոչ միայն ծիսական, եկեղեցաբան., կենցաղ. և բարոյական արժեք, այլև` աստվածաբան. և դավան. հեղինակություն։ Կանոնագիրքը, բացառությամբ Շահապիվանի ժողովի կանոնների, մարմն. պատիժներ չի նախատեսել։ Հանցանքների դեմ պայքարի հիմն. միջոցը համարվել է ապաշխարությունը, բարոյական ներգործությունը։ Պատիժները վերաբերել են անձն. ինչքային իրավունքին, պաշտոնյաների գործունեությանը, ծիսակարգի խախտումներին։ Կանոնագիրքն արժեքավոր տվյալներ է պարունակում հայ ժողովրդի (նաև այլ ժողովուրդների) կենցաղում և հավատալիքներում հեթանոսությունից մնացած ապրելակերպի, պատկերացումների, ընտանեկան հարաբերությունների մասին։ Կանոնագրքում տեղ գտած և մեզ հասած հուն. աղբյուրները հնագույնն են։ «Կանոնագիրք Հայոց»-ի վկայությունները, որպես պաշտոն. վավերագրերի հեղինակություն, օգտագործվել են և՛ Հայ եկեղեցու իր ավասության տակ գտնվող հարցերի վերջնական լուծման կարգադրություններում, և՛ հայ մատենագրության տարբեր բնույթի երկերում, իսկ որպես սկզբնաղբյուր` նաև [[Մխիթար Գոշ]]ի ու [[Սմբատ Սպարապետ]]ի ([[1265]]) դատաստանագրքերում։ «Կանոնագիրք Հայոց»–ը մինչև XX դ. 20-ական թթ. գործածվել է Հայաստանում և հայկ. գաղթավայրերում։