«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
չ (Bot: Migrating 50 interwiki links, now provided by Wikidata on d:q166593 (translate me))
չ (clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ)
== Ֆովիզմը երաժշտության մեջ ==
Երաժշտության և կերպարվեստի համատեղելիության հարցը որոշակիորեն դիտարկել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ և կերպարվեստի տեսաբան [[Վասիլի Կանդինսկի|Վ. Կանդինսկի]]ն` աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը: Նրա կարծիքով` գույնը միջոց է, որի օգնությամբ կարելի է անմիջականորեն ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա:
{{Կաղապար:Քաղվածք|Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր: |[[Վասիլի Կանդինսկի]]<ref>Кандинский В.В. Избранные труды по теории искусства: В 2-х т. – М.: Гилея, 2001.</ref>}}
Իր այս մտորումներում Կանդինսկին միայնակ չէր: Դեռևս 1905 թ. գերմանացի նկարիչ [[Ադոլֆ Հյոլցել]]ը (գերմ.՝ Adolf Hölzel), ավարտելով իր «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]» գեղանկարչական աբստրակտ ստեղծագործությունը, մեկնաբանեց այն հետևյալ կերպ.
{{Կաղապար:Քաղվածք|Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով: |[[Ադոլֆ Հյոլցել]], «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]» նկարի վերաբերյալ, [[1905]] թ.}}
 
Սկզբում կերպարվեստ ներթափանցեցին երաժշտական վերացական մեթոդները, հետո գեղանկարչության հիմնակառուցողական ազդեցությունը ներթափանցեց երաժշտության ասպարեզ, որի հետևանքում երևան եկավ երաժշտական լեզվի նոր համակարգ: Աբստրակցիան երաժշտության մեջ, որքան էլ որ դա տարօրինակ լինի, այս առումով գտնվում է կերպարվեստի վերջապահում: Ճիշտ այնպես, ինչպես գեղանկարչության մեջ, երաժշտության մեջ աբստրակցիոնիզմը հանդիպում է ավանգարդ ոճի դրսևորման տարբեր ուղղություններում: Երաժշտության մշակույթում աբստրակտ մեթոդի նախակարապետներն են համարվում երաժշտակական ֆովիզմը և [[ֆուտուրիզմ]]ը:
 
Երաժշտական ֆովիզմում առաջին պլան է մղվում ռիթմի և դինամիկայի դերը, որը համադրվում է պարզունակ թեմատիկ նյութի մեղեդու հետ: Սա առաջացնում է երաժշտական նյութի զարգացման բոլորովին նոր ձև, որտեղ գերիշխող նշանակություն են ստանում չափի և ռիթմի փոփոխականությունը (պոլիռիթմիան), հարմոնիայի և տեմբրի ինքնատիպ լեզուն:
 
Երաժշտական ֆովիզմն առավել վառ կերպով արտահայտվել է ռուս կոմպոզիտոր [[Ստրավինսկի|Իգոր Ստրավինսկ]]ու ստեղծագործական գործունեության վաղ շրջանի աշխատանքներում, Ս. Պրոկոֆևի և Բ. Բարտոկի ստեղծագործություններում:
 
== Աղբյուրներ ==
 
{{Գեղանկարչական ոճեր}}
{{Կաղապար:Պոստիմպրեսիոնիզմ}}
 
[[Կատեգորիա:Ֆովիզմ]]
1 105 242

edits