«Շնող (Լոռու մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (11) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
| դրոշի լայնություն=
| դրոշի նկարագրում=
|lat_dir = N|lat_deg = 41|lat_min =9 |lat_sec =0
|lon_dir = E|lon_deg = 44|lon_min = 50 |lon_sec =23.93
|CoordAddon=
|CoordScale=
|երկրի քարտեզի չափ= 250
| երկրամասի քարտեզի չափ=
Տող 65.
| կայք=
}}
'''Շնող''', գյուղ [[Հայաստան]]ի [[Լոռու մարզ]]ում։
 
==Բնակչությունը==
Տող 80.
==Պատմությունը==
 
Անվանման արմատաբանական բացատրությունը գալիս է «շեն հող» բառակապակցությունից:
 
Հնագույն ճանաչված, շեն և բարեբեր բնակավայրերից է:
 
Ունի միջն. հանրակրթական և յոթամյա արվեստի դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղասպասարկման տաղավար, 2 մսուր մանկապարտեզ, հիվանդանոց, ամբուլատորիա, դեղատուն, հայրենագիտական թանգարան:
 
Գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում, [[Դեբեդ]] գետի աջափնյա սարավանդի և հարակից` ձորերով ու
բլուրներով պատած, բարդ և անհանգիստ ռելիեֆով տարածքի վրա:
 
Կլիման բարեխառն է` չափավոր մեղմ ձմեռներով, մոտիկ չոր արևադարձայինին: Տարեկան միջին ջերմաստիճանը` 11,1 աստիճան, առավելագույնը` 38աստ.C, նվազագույնը` -22 աստ.C:
 
Շնողին հարակից վայրերում կան օգտակար հանածոների` [[Պղինձ|պղնձի]], [[երկաթ]]ի, [[մոլիբդեն]]ի, օխրայի, փիրուզի հանքավայրեր, որոնց մի մասը հնում արդյունահանվել է և մշակվել տեղում: Շնողը շրջապատող [[անտառ]]ները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով: Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատած են արգավանդ բարեբեր հողատարածություններով, որտեղ անհիշելի ժամանակներից մշակել են հացահատիկային, տեխնիկական, բանջարաբոստանային կուլտուրաներ, զբաղվել են այգեգործությամբ:
Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Մեծ քարի գլուխ թաղամասը երբեմնի բռնող միջնադարյան Կայծոն ամրոցի հետ, որի ծաղկման շրջանը վերաբերվում է 10-11 դդ: Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում. 13-րդ դ աղբյուրներում ամրոցը հիշվում է միայն Կայծոն անունով: Շնող անունը վերաբերել է գյուղին, որը իր մեջ Բերդաթաղի հետ ներառել է նաև 19-րդ դարի վերջի աղբյուրներում հիշվող Նորաշենը (Փոքր քարի գլուխ թաղամասը և գյուղի ներկայիս կենտրոնական տարածքը): Կայծոն-Շնողը բաժանել է Հայաստանի վարուվերումներով լի ճակատագիրը: 10-11 դդ տարածաշրջանում իշխել են [[Կյուրիկյաններ]]ը: 1118 թվին Կայծոնը [[Վրաստան]]ին միացրեց [[Դավիթ Շինարար]]ը: 12-14 դդ այն եղել է [[Զաքարյաններ]]ի տիրույթներից մեկը, 12-րդ դարի կեսից սկսած ասպատակվել է թուրք-սելջուկյան, թաթար-մոնղոլական հորդաների կողմից:
17-րդ դարի սկզբին պարսից շահ Աբասը, տեղահան անելով բնիկ հայ և վրացի բնակչությանը, նրանց հողերը բնակեցրել է թուրք քոչվորներով: Հետագա դարաշրջաններում ևս բազմիցս ենթարկվել են հարձակումների: 1919-ի հունվարին [[Լոռի]]ն [[Թուրքիա]]յի սպառնալիքներից ապահովելու նպատակավ [[Սադախլո]]յից մինչև [[Փամբակ]] հայտարարվեց ''չեզոք գոտի '', փաստորեն անջատելով այն Հայաստանից: 1920-ի վերջին Հայաստան ներխուժած թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով Վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքերը մտցրեց Լոռի, որով այն համարվեց ռազմական դրության մեջ: Արևելյան Հայաստանի խորհրդայնացումից և [[Ալեքսանդրապոլի պայմանագիր|Ալեքսանդրապոլի պայմանագրի]] ստորագրումից հետո Լոռվա նկատմամբ թուրքական սպառնալիքները այլևս իրական չէր: Վրացական կողմը, խախտելով 1920-ի նոյեմբերի 13-ի հայ-վրացական համաձայնագիրը, գրավելով ևս 8 սահմանամերձ բնակավայրեր, չէր պատրաստվում հեռանալ Լոռուց, ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին: Ժողովրդական զինված ապստամբության, 11-րդ բանակի գործունեությունների հետևանքով 1921-ի փետրվարին Լոռին ազատագրվեց մենշևիկյան բռնակցումից, մտնելով Խորհրդային Հայաստանի կազմի մեջ: Գյուղի կենսագրությունում խոր, անդարմանելի հետք են թողել 1930-ական թթ բռնադատումները, [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական պատերազմը]], 1949-ի աքսորը, [[Սպիտակի երկրաշարժ|1988-ի ահեղ երկրաշարժը]], [[Արցախի ազատամարտ]]ի զոհերը: