«Շանհայ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (446), → (267), → (122), → (61) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (446), → (267), → (122), → (61) oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Բնակավայր
| կարգավիճակ = Քաղաք
| հայերեն անվանում = Շանհայ
| բնօրինակ անվանում = 上海
| ենթարկում =
| երկիր = Չինաստան
| պատկեր = Shanghai montage.png
| պատկերի նկարագրում = Ժամանակակից Շանհայը
| զինանշան =
| զինանշանի լայնություն =
| զինանշանի նկարագրում =
| դրոշ =
| դրոշի լայնություն =
| դրոշի նկարագրում =
|lat_deg = 31 |lat_min = 10 |lat_sec =
|lon_deg = 121 |lon_min = 28 |lon_sec =
|CoordAddon = type:city(17420000)_region:CN
|CoordScale =
| երկրի քարտեզի չափ = 300
| երկրամասի քարտեզի չափ =
| շրջանի քարտեզի չափ =
| երկրամասի տեսակ =
| երկրամաս =
| երկրամասը աղյուսակում =
| շրջանի տեսակ =
| շրջան =
| շրջանը աղյուսկաում =
| համայնքի տեսակ =
| համայնք =
| համայնքը աղյուսակում =
| երկրի քարտեզ =
| երկրամասի քարտեզ =
| շրջանի քարտեզ =
| ներքին բաժանում =
| ղեկավարի պաշտոն = Քաղաքապետ
| ղեկավար = Հան Չժեն
| հիմնադրման թվական =
| տվյալ կարգավիճակում =
| առաջին հիշատակում =
| այլ անվանումներ =
| տարածք = 6340,5
| բարձրության տեսակ =
| կենտրոնի բարձրություն =
| կլիմա =
| պաշտոնական լեզու =
| բնակչություն = 18 884 600 <ref name="population">[http://www.russian.xinhuanet.com/russian/2008-09/21/content_724788.htm Շանհայի մշտական բնակչության թիվը մոտ 19 մլն է (www.russian.xinhuanet.com) {{ref-ru}}]</ref>
| մարդահամարի թվական = 2008
| խտություն = 2683
| ագլոմերացիա =
| ազգային կազմ = [[խաներ]] (99 %), [[դունգաններ]] (0,4 %)
| կրոնական կազմ =
| էթնոհորոնիմ =
| ժամային գոտի = +8
| DST =
| DST =
| հեռախոսային կոդ = +86&nbsp;21
| փոստային ինդեքս =
| փոստային ինդեքսներ = '''2000'''00 — '''2021'''00
| ավտոմոբիլային կոդ = 沪A, B, D, E, F, G, H;<br /> 沪C (հեռավոր արվարձանները)
| իդենտիֆիկատորի տեսակ = ISO 3166-2
| թվային իդենտիֆիկատոր = cn-31
| հոլովված անվանում = Շանհայը
| Վիքիպահեստում = Shanghai
| կայք = http://www.shanghai.gov.cn/
| կայքի լեզու = zh
| պարամետրի անվանում1 =Հապավում
| պարամետր1 = 沪 (''Hù'') կամ 申 (''Shēn'')
}}
 
'''Շանհայ''' ({{lang-Zh|上海}}, {{Աուդիո|Zh-Shanghai.ogg|Shanghai}}), [[Չինաստան|Չինաստանի Ժողովրդական Հանրապետության]] ամենամեծ և նշանակալի նավահանգստային քաղաքն է։ Շանհայի բնակչությունը արվարձաններով հանդերձ կազմում է 19,21 միլիոն մարդ,<ref>[http://english.peopledaily.com.cn/90001/90782/90872/6897139.html Շանհայի մշտական բնակչությունը մոտենում է 20 միլիոնի {{ref-en}} ]</ref> իսկ բուն քաղաքի բնակչությունը` 13,9 միլիոն է։<ref name="DC">Շանհայի վիճակագրություն [http://www.stats-sh.gov.cn/2003shtj/tjnj/nje09.htm?d1=2009tjnje/E0305.htm Տարածք, բնկաչություն, վարչական շրջաններ{{ref-en}}]</ref> «Շանհայ» անվանումը առաջացել է չինական երկու հիերոգլիֆներից` ''上 Շանգ - բարձր, վերևի, և 海 -հայ - Ծով'', այսինքն` «Քաղաք ծովի» վրա կամ «Քաղաք ծովի վերևում»։ Քաղաքի միջով հոսում է [[Հուանգպու]] գետը։
 
== Պատմություն ==
=== Ստեղծումն ու զարգացումը ===
Շանհայի տարածքում առաջին մարդիկ բնակություն են հաստատել դեռևս ՔԱ. 4-րդ հազարամյակում։ [[960]]թ. Շանհայը առաջին անգամ հիշատակվում է, որպես փոքրիկ գյուղակ։ [[Յանգցե դինաստիա]]յի տնտեսական առաջընթացին զուգահեռ մեծանում է նաև Շանհայի տնտեսական նշանակությունը։ [[1264]]թ. Շանհայը` մեծանալով, միանում է շրջակա գյուղերի հետ։ Քաղաքում առկա էր այն ժամանակվա համար կարևոր առևտրական նավահանգիստ, որտեղից Շանհայի բամբակը ուղարկվում էր դեպի մայրաքաղաք [[Պեկին]], Չինաստանի հեռավոր քաղաքներ, ինչպես նաև արտահանվում էր Ճապոնիա։ Մինչև [[Քինգ դինաստիա]]յի հաստատումը,([[1644]]-[[1911]]) քաղաքում ստեղծվում են [[առևտուր|առևտրից]] հարստացած մեծ համքարություններ, որոնք տնօրինում էին քաղաքի [[տնտեսություն]]ը և մասամբ` [[քաղաքականություն]]ը։<ref name="Պատմություն">[http://www.beijing-shanghai-reise.de/china-shanghai/shanghai-geschichte.htm Ճանապարհորդություն դեպի Շանհայ. Պատմություն {{ref-de}}]</ref>
 
=== Արտասահմանյան կոնցեսիաները ===
[[Պատկեր:Shanghai 19th century.jpg|thumb|230px|left||Շանհայը [[Ցին դինաստիա]]յի ժամանակ (1800-ականներ)]]
[[1842]] թ. [[Օփիումի պատերազմ]]ից հետո [[Նանկինգի պայմանագիր|Նանկինգի պայմանագրով]] Շանհայը հարկադրված բացում է իր առևտրային դարպասները եվրոպական ուժերի առաջ։ [[1847]]-ին [[բրիտանացիներ]]ին հաջորդում են [[ֆրանսիացիներ]]ը։ Այս երկու ուժերը Շանհայում սահմանում են առաջին եվրոպական կոնցեսիաները` բրիտանացիները Շանհայի հյուսիսում` պատմական քաղաքում, իսկ ֆրանսիացիները` հարավ-արևմուտքում։ Ժամանակի ընթացքում, բազմաթիվ երկրներից քաղաքացիներ են հաստատվում Շանհայում։<ref>[http://www.cbc.ca/documentaries/sincities/shanghai.html Shanghai: Paradise for adventurers]. CBC – TV. Legendary Sin Cities. {{ref-en}}</ref> Նույն ժամանակաընթացքում առաջանում է նաև [[հրեա]]կան մեծ համայնք։ 1930-ական թվականներին Եվրոպայից Շանհայ են գալիս շուրջ 30.000 հրեա փախստականներ։<ref>"[http://www.time.com/time/magazine/article/0,9171,1828102,00.html Shanghai Sanctuary]". [[TIME]]. Հուլիսի 31, 2008։ {{ref-en}}</ref> Շուտով քաղաքը դառնում է Չինաստանի ամենամեծ նավահանգիստը և [[Ասիա]]յի ամենամեծ ֆինանսկան կենտրոնը։ [[1932]] թվականին, Շանհայը աշխարհի հինգերորդ ամենամեծ քաղաքն էր և ուներ 70.000 օտարերկրացի բնակիչ։<ref>"[http://www.talesofoldchina.com/library/allaboutshanghai/t-all04.htm All About Shanghai. Chapter 4 – Population ]". Tales of Old Shanghai. {{ref-en}}</ref>
 
[[Պատկեր:Shanghai1920s.jpg|thumb|230px|right|''Ցզյուցզյան Լու'' փողոցը Շանհայում (1920-ականներ)]]
=== Պատերազմը։ Շանհայի ազատագրումն ու զարգացումը ===
[[Պատկեր:Shanghai-pudong panorama.jpg|thumb|250px|right|Պանորամա. Պուդոնգ թաղամաս]]
[[Չին-ճապոնական երկրորդ պատերազմ]]ի երկրորդ ճակատամարտը տեղի է ունեցել Շանհայում։ [[1937]]թ.-ի [[նոյեմբերի 9]]-ին [[ճապոնական զինված ուժեր]]ը գրավում են ամբողջ քաղաքը, մինչև հեռավոր արվարձաններ, որտեղ էլ հետագայում բնակեցնում են չինացի փախստականներին։ Սակայն արվարձանները ևս չեն խուսափում ավերածություններից։ [[1949]]-ի [[մայիսի 27]]-ին համայնավարները [[Մաո Ցզե-Դուն]]ի գլխավորությամբ իրենց հսկողության տակ են վերցնում քաղաքը։ Նոր կարգերի արմատական վերափոխումների օրոք արտասահմանյան ֆիրմաները Շանհայից հարկադրված տեղափոխվում են [[Հոն Կոնգ]]։ Կոմունիստների իշխանության օրոք քաղաքում սկսվում են տնտեսական մեծ փոփոխություններ. աղքատ թաղամասերը ամբողջովին քանդվում են և սկսվում են բարձրահարկ բնակելիների շինարարությունը։ Հանցագործ բանդաները և մարմնավաճառները «վերադաստիարակվում» են։ Արտասահմանյան կապիտալը զգալիորեն հարկվում է կամ միանգամից բռնագանձվում է պետության կողմից։ <!-- հավաքվում է։ -->
[[1980]]-ականների կեսերին Շանհայը կրկին դառնում է Չինաստանի արդիականացման առաջատար։ Ներգրավվում են հսկայական արասահամյան ներդրումներ։ [[1990]]-ին հիմնվում է [[Պուդոնգ (Շանհայ)|Պուդոնգ]] թաղամասի տնտեսական հատուկ գոտին։ Քաղաքը կրկին դառնում է արևելյան Չինաստանի առևտրային գլխավոր կենտրոնը և իրեն է ձգում հզոր աշխատուժ ինչպես Չինաստանից, այնպես էլ ամբողջ աշխարից։<ref name="Պատմություն"/>
 
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:Shanghai Landsat-7 2005-08-15.jpg|thumb|230px|Շանհայը տիեզերքից ([[2005]] թ.[[օգոստոսի 15]])]]
 
[[1949]] թ. Շանհայի ընդհանուր տարածքը կազմում էր 636 կմ², [[1958]] թ. Ջիանգսու մարզից (պրովինցիայից) քաղաքին են միանում շրջակա տաս վարչական միավորներ` 5.274 կմ² ընդհանուր մակերեսով (Բաոշեն, Չանգմինգ, Չուաշա, Ֆենգսիան, Ջիադինգ, Ջինշան, Նանհուի, Քինգպու, Շանհայ, Սոնգջիանգ'')։ Այժմ քաղաքի մակերեսը կազմում է 6,340,5 կմ² է, (ինչը հավասար է [[Սյունիքի մարզ|Սյունիքի]] և [[Վայոց Ձորի մարզ]]երի տարածքին) որից 1,928,13կմ² (30,4 տոկոս) բուն քաղաքն է (Պուսի) և շրջակա մի քանի կենտրոնական մասերը (Մինհանգ, Բաոսհան, Ջիադինգ և Պուդոնգ), իսկ 4,412, 37 կմ² (69,6 %) զբաղեցնում են քաղաքի ծայրամասերն ու արվարձանները։ Շանհայը ձգվում է 120 կմ հյուսիսից հարավ և 100 կմ` արևելքից-արևմուտք։ Քաղաքին են պատկանում նաև Չինաստանի մեծությամբ երրորդ` Չոնգմինգ կզղին (1.041,21 կմ²) և ավելի փոքր տարածքով կղզիներ` Չանգսինգ, Հենգշա ևն։<ref name="DC"/>
 
Ներկայումս Շանհայը բաժանված է 19 վարչական միավորների` 18 շրջաններ և «Սիանը»։ Դրանցից 9-ը գտնվում են «Պուսի» թաղամասում, որը բուն քաղաքն է` [[Հուանգպու գետ]]ի արևմուտքում։
 
* [[Հուանգպուի շրջան]] (黄浦区 ''Huángpǔ Qū'' ;)
* [[Ջինշանի շրջան]] (金山区 ''Jīnshān Qū'')
* [[Սոնգջիանգի շրջան]] (松江区 ''Sōngjiāng Qū'')
* [[Քինգպուի շրջան]] (青浦区 ''Qīngpǔ Qū'')
* [[Նանհուի շրջան]] (南汇区 ''Nánhuì Qū'')
* [[Ֆենգսիանի շրջան]] (奉贤区 ''Fèngxián Qū'')
=== Արդյունաբերություն ===
[[Պատկեր:Shanghai the bund from Jin Mao.JPG|thumb|200px|Շանհայի կենտրոնը]]
Ապագա առևտրային մետրոպոլ Շանհայի զարգացումը սկսել է [[1949]]թ.ից, երբ Շանհայը դարձավ Չինաստանի ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը։ Զարգացած էին [[երկաթ]]ի և [[պողպատ]]ի, մետաղական վերամշակման, [[Մեքենաշինություն|մեքենաշինության]], նավաշինություն, և էլեկտրատեխնիկայի արդյունաբերությունը։ ''Դենգ Սիաոպինգի''-ի կառավարման օրոք [[1984]]-ին Շանհայը հայտարարվում է արտասահմանյան ներդրումների համար ազատ քաղաք։ Այս ենթատեքստում [[1990]]-ին Շանհայի [[Պուդոնգ (Շանհայ)|Պուդոնգ]] թաղամասում ստեղծվում է ազատ առևտրի գոտի, ինչպես նաև բազմաթիվ տնտեսական-զարգացման գոտիներ։ [[1992]]-ին վերաբացվում է [[Շանհայի բորսա]]ն, որը [[Շենզեն]] քաղաքի բորսայի հետ մեկտեղ համարվում է Չինաստանի (բացառությամբ [[Հոն Կոնգ]]ի) ամենամեծ բորսան։ 22մլ. ՏԵՈւ-ով (Twenty-foot Equivalent Unit {{ref-en}}) Շանհայի նավահանգիստը մեծությամվ երրորդն է աշխարհում, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությամբ` աշխարհում ամենամեծը (2006-ին 537 միլիոն տոննա)։<ref name="Կլիման"/>
 
=== Տրանսպորտը ===
Ներկայումս մշտական գրանցված բնակինչերի ներգաղթը համեմատաբար սահմանափակվել է, սակայն հիմա էլ խնդիրներ են հարուցում ավելի ու ավելի շատացող այսպես կոչված ժամանակավոր բնակիչները։ Սահամանափակ ժամանակով կեցության իրավունքը, ի տարբերություն մշտականի, որի քանակը շատ սահմանափակ է, ավելի հեշտ է ստանալ։ Միայն այսպես կարելի է որոշ չափով հաղթահարել ներգաղթյալների ճնշումը, որովհետև Չինաստանի ամենամեծ մետրոպոլային տարածաշրջանը, ինչպես ոչ մի այլ տարածաշրջան հեռավոր ու խուլ շրջաններից դեպի իրեն է ձգում տասնյակ հազարավոր մարդկանց։ Նրանց թիվը 1990-ականներից հետո կրկնապատկվել է և այժմ կազմում է քաղաքի արվարձանների բնակչության շուրջ 20 տոկոսը։ Միաժամանակ կան նաև զգալի չափերի չգրանցված բնակիչներ։
 
Այս միգրանտերի մոտ 80 տոկոսը նախկին [[գյուղացի]]ներ են` Չինաստանի ներքին գյուղական շրջաններից։ Նրանց երեք քառորդը հարևան ''Անհուի'', ''Ջիանգսպու'' և ''Չժեջիանգ'' շրջաննեից են։ <!-- որոնց եկել են շանհայ աշխատանք գտնելու նպատակով Նրանք աշխատում են օրը մինչև 16 ժամ` քաղաքի անհաշվելի շինարարական օբյեկտներում, որպեսզի կարողանան ընտանիք պահել (ոչ հանրագիտարանային) -->
Այդպիսի ներգաղթյալների դերը տարբեր կերպ է գնահատվում։ Մի կողմից նրանք քաղաքին անհրաժեշտ են, որպես շինարարական աշխատուժ, արհեստավոր, մանր առևտրական, փողոցային աշխատող և [[տեքստիլ]] ֆաբրիկաների համար [[էժան աշխատուժ]], մյուս կողմից նրանց ճնշումը բնակարանների շուկայի, ինֆրաստրուկտուրայի վրա, ինչպես նաև կրիմինալին նրանց մասնակցությունը քաղաքում համարվում է մտահոգիչ։
 
=== Խտություն ===
Քաղաքի ներկա 9,2 միլիոն մշտական բնակիչները ապրում են 550 ք.կմ բնակելի տարծքի վրա։ Բնակչության խտությունը կազմում է 16,843 մարդ ամեն քկմ-ի վրա։ <!-- Բեռլինում, համեմատության համար այդ թիվը կազմում է 3800 մարդ -->
Քաղաքից դուրս գյուղական ռեգիոններում 5,790,5 քկմ բնակելի տարածքում ապրում է 4,1 միլիոն մշտական բնակիչ։ Բնակչության խտությունը այնտեղ կազմում է 707 մարդ ամեն քկմ-ի վրա։ Ամբողջ քաղքում (բուն քաղաք և արվարձաններ)13,4 միլիոն գրանցված բնակիչները ապրում են 6,340,5 քկմ-ի վրա։ Խտությունը այս կտրվածքով կազմում է 2,106 մարդ` ամեն քկմ-ի վրա։
 
=== Բնակչության զարգացման գրաֆիկա ===
 
== Մշակույթ ==
<!-- [[Պատկեր:Qipao1.jpg|right|thumb|200px|1930-ականների գովազդային շապիկ. [[Ցիպաոյո]] հագած գոլֆ խաղացող կինը]] -->
 
=== Թատրոն ===
[[Պատկեր:Shanghai Grand Theatre - at night.JPG|thumb|250px|right|Շանհայի մեծ թատրոնը]]
Շանհայի ժողովրդական հրապարակում (Rénmín guangchang), որը դեռևս գաղութային տարիներին ծառայում էր, որպես ձիարշավարան, քաղաքի հայրերը <!-- Stadtväter --> կառուցում են էքստրավագանդ օպերային թատրոն` շուրջ 40 մետր բարձրությամբ [[Շանհայի մեծ թատրոնը]]։ Շինարարական աշխատանքները սկսվում են [[1994]]-ին, իսկ հանդիսավոր բացումը կայանում է [[1998]]-ին։ Թատրոնի շենքում գտվում է երեք դահլիճ. հիմնական և ամենամեծ դահլիճը (1800 տեղ), միջին չափի դահլիճը` (600 տեղ) և 250 տեղանցող փոքր դահլիճը` նախատեսված կամերային երաժշտության համար։ Շինության դիզայներներն էին France's Arte Jean-Marie Charpentier & Associates-ը։ Գերժամանակակից ակուստիկան և կենտրոնական մեծ համերգասրահը նախագծված է այնպես, որ հնարավորություն է ընձեռում ներկայացնել բոլոր հնարավոր ֆորմատի ներկայացումներ, սկսած արևմտյան թատերական ներկայացումներից, [[օպերա]]ներից, կամերային երաժշտության համերգներից մինչև չինական օպերա և դասական գրական ստեղծագործությունների ընթերցումներ։
 
Nanjing Xi Lu-ում գտնվող ''Շանհայի կենտրոնը'' միջազգային չափանիշների հսկայական մարզահամերգային համալիր է` [[համերգ]]ների, [[բալետ]]ների, օպերաների, ակրոբատիկ ցուցադրումների համար։ Շանհայում ակրոբատիկական խմբերի ամենօրյա ելույթները ներկայացնում են ակրոբատիկայի, ձեռնածության, Clowneinlagen, հրաշագործ կախարդների և կենդանիներով համարների ներկայացումներ։ Այդ համարներից մի քանիսը, (օրինակ` թուր կուլ տալը, հավասարակշռության ակտերը, կրակով վարժությունները) զարգացել են դեռևս [[Հան դինաստիա]]յի ժամանակ (206-220թթ.)։ Changle Lu-ի Lan Xin թատրոնը ծագում է դեռևս կայսերական ժամանակներից և ցույց է տալիս ինչպես արևմտյան, այնպես էլ չինական օպերաներ։ Այնտեղ տեղի են ունենում նաև մոգության ցուցադրություններ։ Որպես Բրիտանական սիրողական դրամատիկական հասարկության ''(British Amateur Dramatic Society)'' գաղութային արվեստի արտասահմանյան նստավայր, մինչև [[1933]] թվականը այս թատրոնը ամենուրեք հայտնի ''Ռեվյուների'' ներկայացման վայրն էր:
 
=== Թանգարաններ ===
Շանհայի հարավ-արևմուտքում է գտնվում անմեղ նահատակների ''Լոնգհուա-գերեզմանոցը'', որը հավերժացնում է չինական [[կոմունիզմ]]ի համար տասնյակ տարիներ տևած և [[1949]]-ին հաղթանակով պսակված պայքարի զոհերի, մասնավորապես աշխատավորների, ակտիվիստների և [[ուսանող]]ների հիշատակը, որոնք 1920-ական թթ. կոտորվում են Չիան Kaisheks-ի զորքերի կողմից։ Գերեզմանատան տարածքը համարվում է դատավճռի իրականացման կենտրոնական վայրը։
 
Մեջտեղում` բրգաձև ապակեպատ ցուցասրահում է գտնվում ''Չիանգի'' զինվորների դեմ ելած 250 կոմունիստ նահատակների հուշակոթողը։ Որպես զոհվածների հիշատակ` այգով մեկ կանգնեցված են անհամար քարե քանդակներ, որոնցից շատերի վրա կան լուսանկարներ ու նշված են անունները։ Իսկ ցուցասրահի ետևում վառվում է հիշատակի անմար կրակը։ Ամեն օր բերվող թարմ ծաղիկները վկայում են այն նշանակության մասին, որ այդ իրադարձություններն առ այսօր ունեն Չինաստանում։ <ref>[http://www.china-guide.de/china/shanghai/kultur.html Չինաստանի գիդ. մշակույթ]</ref>
<!-- այն մասին, որ այդ իրադարձությունների հիշատակի ոգեկոչմանը Չինաստանում առա այսօր մեծ նշանակություն է տրվում։ -->
 
1 105 242

edits