«Ջորջոնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (51) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2), → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = '' Ջորջոնե''
| բնագիր ԱԱՀ = Giorgio Barbarelli da Castelfranco, Giorgione
| պատկեր = Giorgione 059.jpg
| background =
| նկարագրում = (գեղանկարիչ)
| ծննդյան օր = [[1477]]
| ծննդավայր = [[Կաստելֆրանկո Վենետտո]], ([[Իտալիա]])
| վախճանի օր = [[1510]]
| վախճանի վայրը = [[Վենետիկ]], ([[Իտալիա]])
Տող 26.
Իր վաղ և հասուն շրջանի աշխատանքներում Ջիորջոնեն անմիջականորեն կապված էր այն մոնումենտալ հերոսականացված գծի հետ, որը ժանրային պատմողականի հետ անցնում է ամբողջ կվատրոչենտոն և որի ձեռքբերումների վրա են հենվում Բարձր Վերածննդի վարպետներն։
1505թ-ից սկսվում է նկարչի գեղարվեստական հասունության շրջանն, որը շուտով ընդհատվում է մահացու հիվանդությամբ։ Այս կարճ հնգամյակում նա ստեղծում է իր հիմնական գլուխգործոցներն՝ <<Հուդիթ>>, <<Որոտ>>, <<Քնած Վեներան>>, <<Համերգ>> և մի քանի դիմանկարներ:
<< Հուդիթը>> (մոտ 1500–1502) աստվածաշնչյան թեմայով է արված և ի տարբերություն կվատրոչենտոյի այլ վարպետների թեմայի հորինվածքն է, այլ ոչ թե իլյուստրացիան։ Հետաքրքիր է , որ նկարիչն ի տարբերություն կվատրոչենտոյի այյլ վարպետների չի պատկերել կուլմինացիոն պահ։ Այս աշխատանքում արտահայտվում է մարդու ներքին հոգևոր աշխարհի առեղծվածային բարդությունը՝ արտաքին կերպարի պարզ գեղեցկության տակ թաքնված։
Հանգիստ արևածագին նախորդող պարզ բնապատկերի ֆոնի վրա կաղնու ստվերում կանգնած է սլացիկ և մտախոհ Հուդիթը։ Ձեռքում պահում է մի ծայրով հողի մեջ մտած թուր, որի սառը փայլն հակադրվում է Օլոֆերնի գլխին դրված ոտքի ճկունությանը։ Դեմքի վրա անըմբռնելի կիսաժպիտ է։ Ընդհանուր առմամբ տիրապետող մոտիվը երազկոտ տրամադրության պարզ և հանգիստ մաքրությունը։ Սակայն ինքը կերպարը և՛ թրի, և՛ կտված գլխի առեղծվածային մոտիվն, այս երկակի տրամադրության բարդությունը ժամանակակից հանդիսատեսի համար թողնում է որոշակի առեղծված։
Ջորջոնեին հետաքրքրում էր ոչ թե անհատական արտահայտված բնավորության անկրկնելի ուժը, այլ ավելի կոնկրետ հոգևոր վիճակն , որում գտնվում է մարդը։ Այդ պատճառով նրա աշխատանքներում բացակայում է բնավորության դիամանկարային կոնկրետությունը, ինչը , որոշակի բացառություններով/Միքելանջելո/ , իշխում է Վերածննդի վարպետների մոնումենտալ աշխատանքներում։ Բացի այդ Ջորջոնեի ստեղծագործություններն մոնումենտալ չեն։ Որպես կանոն, ոչ մեծ չափերի են։ Ուղղված չեն մարդկանց մեծ զանգվածներին, նախատեսված են նուրբ ներաշխարհ ունեցող արվետասերի համար: Դրանում է վարպետի սպեցիֆիկ հմայքն ու որոշակի սահմանափակումներն։
Տող 32.
Իդելական և կոնկրետ կենդանի մարդու յուրօրինակ սինթեզ են հանդիսանում Ջորջոնեի դիմանկարներն։ Նրա, առավել բնորոշ դիմանկարներից է Անտոնիո Բրոկարդոյի /մոտ 1508-1510, Բուդապեշտի թանգարան/ դիմանկարը։ Դրանում, անկասկած, հստակորեն փոխանցվում են ազնվական երիտասարդի անհատական դիմանկարային առանձնահատկություններն, սակայն դրանք մեղմացված են, ենթարկվում են բացարձակ մարդու կերպարին։ Երիտասարդի ձեռքի ազատ շարժումն, էներգիան, որն զգացվում է ազատ-լայն հագուստի տակ քողարկված մարմնում, գունատ, թուխ դեմքի, կիսաթեք գլխի ազնվական գեղեցկությունն, մեծ ընդգծված բերանի կոնտուրի գեղեցկությունն, մտածող երազկոտությունն ստեղծում են ազնվական ուժով լեցուն, մտախոհ մարդու կերպար: Բնապատկերն, ոչ թե կրկնում է կերպարի ռիթմն ու բնավորությունը, այլ անուղղակիորեն համահունչ է այդ բնավորությանն։
Իր ստեղծագործություններում նա կարողանում է շոշափել իրականության այնպիսի թեմաներ,որոնց մինչև այդ ոչ ոք չէր անդրադարձել։ Մոտ 1506–1507թթ-ին նկարիչն երիտասարդ վենետիկցի պատրիկի համար նկարում է <<Որոտը>>: Իր սյուժետային գաղափարով այն նկարչի ամենաառեղծվածային աշխատանքն է։ Դժվար է ասել թե այն կոնկրետ ինչ սյուժեով է նկարվել։ Որքան էլ բարդ լինի սյուժեն, ինչին հավանաբար այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել ոչ վարպետն, ոչ էլ ժամանակի արվեստասերները, ակնահայտ է նկարչի ձգտումն կերպարների յուրահատուկ կոնտրաստային համադրությամբ արտահայտելու հոգեվիճակ։ Կերպարներն տեղադրված են բնապատկերային միջավայրում, չնայած դեռևս առաջին պլանում չեն։ Զարմանալի նրբությամբ է պատկերված բնության բազմազանությունն։
1506–1507թթ-ին Ջորջոնեն հասնում է ստեղծագործական հասունության, և այդ ժամանակ էլ տեղի է ունենում 15-րդ դարի համեմատ դիմանկարի նոր տեսակի ձևավորումը։ Դրանցում արտահայտվում է կերպարների ներքին, կենտրոնացված և հոգևոր աշխարհն։ Դա հատկապես վերաբերում է <<Լաուրայի>> դիմանկարին։ Սև ֆոնին պատկերված դափնու լայն տերևներն, շրջանակում են երիտասարդ կնոջ պատկերն։ Նկարի տարածությունն և խորությունն ստեղծվում էր երեք-չորրորդ շրջադարձով, հանգիստ կլոր դեմքով, սև, հեռուն ուղղված աչքերով, մեծ բարանով։ Ամբողջ կերպարն ուսումնասիրողներին ստիպում է ենթադրել, որ այստեղ պատկերված է կամ կուրտիզանուհի, կամ Պետրարքայի սիրուհի Լաուրան։
1506–1507թթ-ին Ջորջոնեն հասնում է ճանաչվածության գագաթնակետին։ Երիտասարդ նկարիչներն լքում են Բելլինիի արվեստանոցն և տեղափոխվում իր մոտ։ Նրանց թվում էր նաև Տիցիանն։ Բելլնիից Ջորջոնեին են անցնում նաև վենետիկյան կառավարության պատվերներն, որը 1507թ-ին պատվիրում է Դոժերի պալատի նկարներն, իսկ հաջորդ տարի գերմանացի առևտրականների տան ճակատի որմնանկարներն։ Այս աշխատանքներն չեն պահպանվել, պահպանվել են միայն ժամանակակիցների խանդավառ մեկնաբանություններն։
Ջորջոնեի ստեղծագործություններն ավարտվում են <<Քնած Վեներան>> և <<Համերգ>> աշխատանքներով։ Այս նկարներն մնացել են անավարտ և դրանց բնապատկերային ֆոնն ավարտին է հասցրել Ջորջոնեի կրտսեր ընկերոջ և աշակերտի Տիցիանի կողմից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջորջոնե» էջից