«Արմեն Հյուսնունց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ (2), գ: → գ։, է: → է։, ը: → ը։ (3), ն: → ն։ (2), մ: → մ։ (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
}}
 
'''Արմեն Հյուսնունց''', հայ [[Ջազը Հայաստանում|ջազային]] երաժիշտ, համարվում է Հայաստանի լավագույն սաքսոֆոնահարը։<ref>[http://www.jazz.ru/mag/304/yerevan.htm/ jazz.ru]{{ref-ru}}</ref> 2010 թվականից Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է։<ref>[http://armjazzband.am/hy/about/armen-hyusnunts/ Կենսագրությունը Հայաստանի Պետական Ջազ Նվագախմբի կայքում]{{ref-hy}}</ref> 2011թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=967 Կենսագրությունը AV Production կայքում]{{ref-hy}}</ref>
 
==Կենսագրություն==
Արմեն Հյուսնունցը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի ֆորտեպիանոյի բաժինը, և 1984 թ.-ին ընդունվել [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յի սաքսոֆոնի բաժին։ 1985-1987 թթ. ծառայել է սովետական բանակում, որտեղ նվագել է [[Մոսկովյան Կրեմլ]]ի Պատվավոր պահակակետի նվագախմբում, այնուհետև տեղափոխվել է ՆԳՆ նվագախումբ։ Ծառայության ավարտից հետո, 1987 թվականին Երևանի երաժշտական դպրոցներից մեկում դասավանդել է սաքսոֆոնի նվագ։ 1988-ին հրավիրվել է Արտաշես Քարտալյանի ջազ-քառյակ, իսկ 1988-1989 թվականներին նվագել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբում` [[Կոնստանտին Օրբելյան]]ի ղեկավարությամբ։ 1990 թվականին նվագելու հրավերք է ստանում [[Հայաստանի Հանրային հեռուստատեսություն|Հայաստանի պետական հեռուստառադիոյի]] նվագախմբում, որտեղ երկու տարի շարունակ առաջատար սաքսոֆոնահարն է լինում։ 1992-2004 թվականներին Հյուսնունցը համագործակցում է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ, որպես հրավիրյալ սաքսոֆոնահար: 1996 թ. Խաչիկ Սահակյանի հետ համատեղ ձայնագրում է «Երգեր առանց խոսքերի» ջազային ալբոմը, որից հետո երաժիշտները հիմնում են սեփական էթնո-ջազային «[[Time Report]]» խումբը, որը մեծ ճանաչում է ստանում։ 1997 թ. նշանակվել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի երաժշտական ղեկավար: 1998 թ. [[Արտո Թունջբոյաջյան]]ի հրավերով միանում է նորաստեղծ «[[Armenian Navy Band]]» խմբին, որտեղ մշտական մասնակից է դառնում։ 2000 թվականին ստեղծվաց «ArtaSax» սաքսոֆոնային քառյակի հիմնադիրներից է<ref>[http://armjazz.net/usnunts_int.html Armjazz.net — interview]{{ref-ru}}</ref>: Արմեն Հյուսնունցը մասնակցել է բազում միջազգային փառատոններին, համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մերձավոր Արևելքում։ Նվագել է հայտնի ջազմենների հետ, որոնցից են` Չիկ Կորեան, Բիլլի Քոբեմը, Ջո Զավինուլը և այլն։ 2010 թվականին ստանձնել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
 
==Սկավառակագրություն==