Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
'''Վահրամ Պահլավունի''' (967-1045 կամ 1046), հայ զորավար, [[Պահլավունիներ]]ի նախարարական տոհմի ներկայացուցիչ, Գրիգոր Համզայի որդին և [[Գրիգոր Մագիստրոս]]ի հորեղբայրը: Ուներ անթիպատ պատրիկի և իշխանաց իշխանի պատվաստիճան և հանդիսանում էր հայոց զորքերի սպարապետը: Նշանավոր [[Մարմաշենի վանք|Մարմաշենի]] վանքային համալիրի շինողն է: [[Հովհաննես-Սմբատ]]ի և [[Աշոտ Դ]]-ի մահից հետո ղեկավարել է պայքարը [[Անի]]ն ուժով գրավել ցանկացող բյուզանդական բանակների դեմ, կազմակերպել է Աշոտի որդի` [[Գագիկ Բ]]-ին Բագրատունյաց գահի վրա հաստատելը, դեմ է եղել երիտասարդ արքայի Բյուզանդիա մեկնելուն: Անին Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո (1045թ.) ութսունամյա զորավարը զենքը ձեռքին դարձյալ կռվել է հայրենի երկիրը ավերող մի այլ թշնամու` Դվինի էմիր Աբու-լ-Ասվարի դեմ: Հենց այդ մարտում սպանվել է իր Գրիգոր որդու հետ միասին 1046թ. կամ 1047թ.: Զորավարի գերեզմանը գտնվում է Մարմաշենի վանքի արևելյանարևմտյան պատի տակ:
 
== Աղբյուրներ ==
Անանուն մասնակից