«Պոլ Գոգեն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → , → (3) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (50) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → , → (3) oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ նկարիչ
| name = Պոլ Գոգեն <br />Paul Gauguin
| Պատկեր = Paul Gauguin 111.jpg
| imagesize = 220px
| անվանումը =Պոլ Գոգենի ինքնանկարը
| Ի ծնե տրված անունը= Eugène Henri Paul Gauguin
| Ծննդյան ամսաթիվ = {{ծննդյան ամսաթիվ|1848|6|7|df=y}}
[[Պատկեր:PaulGauguinblackwhite.jpg|right|thumb|150px|Պոլ Գոգեն]]
[[1871]] թ.-ի ապրիլին քսաներեքամյա նավաստին աշխատանքի է անցնում փարիզյան բանկերից մեկում, որպես բորսային միջնորդ (մակլեր)։
Հեշտ հարմարվելով նոր աշխատանքին Գոգենը արագ հարստանում է և սկսում է ճոխ կյանք վարել։ Գոգենի խնամակալ Գուստավ Արոզան ոչ միայն գործարար էր, այլև արվեստի երկրպագու և կոլեկցիոներ։ Ապրելով նրա տանը, Գոգենը ծանոթանում է այնպիսի արվեստագետների ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են [[Էժեն Դելակրուա]]ն, [[Գուստավ Կուրբե]]ն և [[Ժան Ֆրանսուա Կամիլ Կորո]]ն։ {{փաստ}}
Միաժամանակ սակայն Գոգենը մեծ հետաքրքրությամբ հետևում է մայրաքաղաքի մշակութային կյանքի անցուդարձին։ Ծանոթանում է [[Սիմվոլիզմ|սիմվոլիստ]] բանաստեղծներից և [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստ]] նկարիչներից շատերի հետ, մասնակցում է նրանց հավաքներին, քննարկումներին և վեճերին։ Ի վերջո Գոգենը ինքն էլ սկսում է նկարել։ <ref>Պոլ Գոգեն, «Նոա Նոա, Առաջ և Հետո, Հոդվածներ, Նամակներ», Սարգիս Խաչենց, հրատ. Երևան 1994, ISBN 5-8079-0852-X</ref> [[1873]]թ. ամուսնանում է Փարիզում բնակվող դանիացի ''Մետտե Սոֆի Գադի'' հետ, որից ունենում է հինգ երեխա։ Արդեն [[1876]] թ. Գոգենի վրձնին պատկանող նկարը ցուցադրվում է Փարիզյան սալոններից մեկում։ Այդ ժամանակահատվածի նրա հայտնի նկարներից են «Սենան կամրջի մոտ», «Ճանապարհ անտառում», «Սենայի ծովափը Փարիզում» ևն։
[[1883]] թ. Գոգենը հայտարարում է կնոջը իր որոշման մասին թողնել աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրել արվեստին։ Այդ որոշումը նկարչի մոտ հասունանում էր աստիճանաբար, երբ նա նկարչությամբ էր զբաղվում աշխատանքից ազատ ժամերին։ Գոգենը այդ որոշումը կայացնում է, երբ ծանոթանում է նկարիչ-իմպրեսիոնիստների հետ, որոնց ստեղծագործությունները նա նաև հավաքում էր իր հավաքածուի համար։ Այդ որոշումը, թեկուզ և անսպասելի էր, բայց չի քայքայում ընտանիքը։ Ընտանիքի հետ նա տեղափոխվում է [[Ռուեն]] և այստեղ իրեն ամբողջովին նվիրում արվեստին։ Այդ ժամանակ Ռուենում աշխատում էր հայտնի իմպրեսիոնիստ [[Կամիլ Պիսսարո]]ն ([[1830]]-[[1903]])։ Նա ծանոթանում է Գոգենի հետ` մեծ ազդեցություն թողնելով վերջինիս վրա, ամրապնդելով նկարիչ դառնալու նրա վճռականությունը։
1 105 242

edits