«Սողուններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1432 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Սողունների դասին են պատկանում [[մողես]]ները, [[օձ]]երը, [[կոկորդիլոս]]ները, [[կրիա]]ները։ Ի տարբերություն [[երկկենցաղներ]]ի՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։
 
Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որորտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ:
 
Շնչում են [[թոքեր]]ով:Բեղմնավորումը ներքին է:[[Ձու]]ն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով,զարգացումը ուղղակի է:Բազմանում են ցամաքում:[[Սիրտ]]ը եռախորշ է,սակայն,ի տարբերություն [[երկկենցաղ]]ների,փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ:Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած,քան երկկենցաղներինը:Ունեն կոպեր:Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ,կատարում են պաշտպանական ֆունկցիա:Սողունների [[մաշկ]]ը զուրկ է [[գեղձ]]երից,ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով:Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից,չորացումից և վնասվածքներից:Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին,ուստի տեղի է ունենում մաշկափոխություն:
 
 
== Ընդհանուր բնութագիրը ==
667

edits