«Վեներա (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (43), → (43), → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 26.
| պերիկենտրոնի արգումենտ = 54,85229°<ref name="horizons" />
| սեղմվածություն = 0<ref name="Seidelmann2007" />
| շառավիղ = 6051,8 ± 1,0<ref name="Seidelmann2007">[http://link.springer.com/article/10.1007%2Fs10569-007-9072-y Վեներայի քարտեզագրման տարրերի և պտույտի էլեմենտների մասին հաշվերտվություն. 2006] Պ. Քենեթ Սեյդելման, Բ. Ա. Արխինալ, և ընկ., հուլիս 2007 </ref> կմ
| հասարակածային շառավիղ = 2439,7 կմ
| բևեռային շառավիղ =
Տող 33.
| զանգված = 4,8685 × 10<sup>24</sup> կգ
| միջին խտություն = 5,24 գ/սմ³<ref name="surdin">{{cite book
|title = Արեգակնային համակարգ
|author = Վ. Գ. Սուրդին
|place = Մոսկվա
|publisher = Ֆիզմաթլիտ
|year = 2008
|page = 126
|pages = 400
|isbn=978-5-9221-0989-5
}}</ref>
| մակերևութային ձգողություն = 8,87 մ/վ²
| պտույտի արագություն = 6,52 կմ/ժ
Տող 49.
| ալբեդո = 0,65
| տարիք =
| քիմիական կազմ = ~96,5 % - [[Ածխաթթու գազ]] </br />~3,5 % - [[Ազոտ]] </br />0,015 % - [[Ծծումբի դիօքսիդ]]</br />0,007 % - [[Արգոն]]</br />0,002 % - [[Ջուր]]</br />0,0012 % - [[Հելիում]]</br />0,0017 % - [[Շմոլ գազ]]</br />0,0007 % - [[Նեոն]]</br />Ճնշումը` 9,3 մՊա
| մթնոլորտի ջերմաստիճան = 464&nbsp;°C (737 [[Կելվին|Կ]])<ref name="nssdc">{{cite web
| url = http://nssdc.gsfc.nasa.gov/planetary/factsheet/venusfact.html
| title = Վեներայի փաստեր
| publisher = ՆԱՍԱ
| last = Ուիլիամս
| first = Դևիդ Ռ.
| date = 15 ապրիլ 2005
| accessdate = 2007-10-12
| archiveurl = http://www.webcitation.org/616VmpaXT
| archivedate = 2011-08-21
}} {{ref-en}}</ref><ref>
{{cite web
| title = Վեներա. Փաստեր և թվեր
| publisher = ՆԱՍԱ
| url = http://sse.jpl.nasa.gov/planets/profile.cfm?Object=Venus&Display=Facts&System=Metric
| accessdate = 2007-04-12
| archiveurl = http://www.webcitation.org/616VnSEKz
| archivedate = 2011-08-21
}} {{ref-en}}</ref><ref name="compare">{{cite web
| title = Տիեզերական թեմաներ. Մոլորակների համեմատություն` Մերկուրի, Վեներա, Երկիր, Լուսին և Մարս
| publisher = Մոլորակային միություն
| url = http://www.planetary.org/explore/topics/compare_the_planets/terrestrial.html
| accessdate = 2007-04-12
| archiveurl = http://www.webcitation.org/616VoDl1i
| archivedate = 2011-08-21
}} {{ref-en}}</ref>
Տող 85.
Վեներան [[Երկիր|Երկրի]] երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է [[Արեգակ]]ից և [[Լուսին|Լուսնից]] հետո, նրա [[տեսանելի աստղային մեծություն]]ը հասնում է −4,6, բավարար պայծառ, որպեսզի ստվերներ ստեղծի<ref>{{cite web|url=http://www.digitalsky.org.uk/venus/shadow-of-venus.html|title=Վեներայի ստվերը|last=Լոուրենս|first=Պիտի|year=2005|accessdate=13 հունիս 2012}}</ref>: Քանի որ, Վեներան ավելի մոտ է գտնվում Արեգակին, քան Երկիրը, այն երկնակամարում երբեք չի հեռանում Արեգակից ավելին քան 47,8° (երկրի մակերևույթից դիտողի համար): Իր առավելագույն լուսատվությանը հասնում է արևածագից անմիջապես առաջ կամ որոշ ժամանակ արևամուտից հետո, որտեղից էլ ծագում են նրա ''Առավոտյան և Երեկոյան աստղ'' անվանումները:
 
Վեներան դասակարգվում է որպես [[Երկրային խմբի մոլորակներ|երկրային խմբի մոլորակ]], և երբեմն այն անվանում են «Երկրի քույր», քանի որ երկու մոլորակները իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ: Սակայն պայմանները այս երկու մոլորակների վրա չափազանց տարբեր են: Վեներայի մակերևույթը թաքնված է չափազանց խիտ [[ծծմբաթթու|ծծմբաթթվի]] [[ամպ]]երով, որոնք ունեն բարձր արտացոլման գործակից, ինչը հնարավորություն չի տալիս տեսնելու մակերևույթը [[տեսանելի սպեկտր]]ում (սակայն [[Վեներայի մթնոլորտ]]ը թափանցիկ է ռադիոալիքների համար, որոնց միջոցով էլ հետազոտվել է մոլորակի մակերևույթը):
 
Վեներան ունի ամենախիտ մթնոլորտը բոլոր Երկրի նման մոլորակների միջ, որը բաղկացած է հիմնականում [[ածխաթթու գազ]]ից: Դա բացատրվում է նրանով, որ Վեներայի վրա գոյություն չունի [[ածխաթթվի գեոքիմիական ցիկլ]] և կյանք, որը կարող էր վերամշակել այն կենսազանգվածի:
Տող 97.
|bibcode=2008JGRE..11300B24H
}}</ref>, ամբողջությամբ գոլորշիացել են երբ ջերմաստիճանը աճել է [[ջերմոցային էֆեկտ]]ի հետևանքով<ref name="Jakosky">Բ. Մ. Յակոսկի, "Երկրային խմբի մոլորակների մթնոլորտները", Բիթի, Պետերսոն և Չայկին (խմբ.), ''Արեգակնոյին համակարգ'' 4-րդ հրատարակություն 1999, Սքայ Փաբլիսհինգ քոմփանի (Բոստոն) և Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն (Քեմբրիջ), էջեր` 175–200</ref>, թողնելով իրենցից հետո անապատային տեսարան բազմաթիվ ժայռերով: Տեսություններից մեկը ենթադրում է, որ ջրային գոլորշին մագնիսական թույլ դաշտի պատճառով բարձրացել է այնքան բարձր, որ քշվել է [[Արեգակնային քամի|Արեգակնային քամու]] կողմից միջմոլորակային միջավայր<ref name="solarwind">{{cite web
| date = 2007-11-28
| title = Որսացվել է Արևից եկող քամու կողմից
| publisher = ԵՏԳ (Venus Express)
| url = http://www.esa.int/SPECIALS/Venus_Express/SEM0G373R8F_0.html
| accessdate = 2008-07-12
| archiveurl = http://www.webcitation.org/616Voh32R
| archivedate = 2011-08-21
}}</ref>:
 
[[Մթնոլորտային ճնշում]]ը Վեներայի մակերևույթին 92 անգամ մեծ է, քան Երկրինը: Մանրամասն մակերևույթի հեռահար քարտեզագրումը կատարվել է վերջին 22 տարվա ընթացքում, մասնավորապես [[Մագելան (ԱՄԿ)|«Մագելան»]] ծրագրի շրջանակներում: Վեներայի մակերևույթը կրում է վառ արտահայտված [[հրաբուխ|հրաբխային]] գործունեության հետքեր, իսկ մթնոլորտը պարունակում է մեծ քանակով [[ծծումբ]]: Որոշ փորձագետներ կարծում են, որ հրաբխային գործունեությունը Վեներայի վրա շարունակվում է և հիմա: Սակայն այս պնդման բացահայտ ապացույցներ չեն ստացվել, քանի որ, և ոչ մի հրաբխային խորխորատներում չի նկատվել [[լավա|լավային]]յին հոսանքներ: Զարմանալիորեն քիչ քանակի հարվածային [[խառնարան]]ները փաստում են մոլորակի մակերևույթի երիտասարդ լինելու մասին, այն ունի մոտավերապես 500 միլիոն տարվա պատմություն: Վեներայի վրա չի նկատվել նաև տեկտոնիկ ակտիվություն, հնարավոր է այն պատճառով, որ մոլորակի կեղևը, առանց ջրի, որը տալիս է մակերևույթին կպչունություն, չի ուենում անհրաժեշտ շարժունություն: Ենթադրվում է նույնպես, որ Վեներան աստիճանաբար կորցնում է ներքին բարձր ջերմաստիճանը:
 
Վեներան միակն է [[Արեգակնային համակարգ]]ի ութ մոլորակներից, որն անվանվել է աստվածուհու անունով:
Տող 124.
=== [[Վեներայի մթնոլորտը|Մթնոլորտը]] ===
[[Պատկեր:Venusatmosphere-hy.svg|thumb|left|200px|Մթնոլորտի ջերմաստիճանի կախումը բարձրությունից]]
Վեներայի [[մթնոլորտ]]ը հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից (96 %) և ազոտից (համարյա 4 %): Ջրային գոլորջին և թթվածինը նույնպես նկատվում են այստեղ, սակայն հետքերի տեսքով (0,02 % և 0,1 %): Վեներիական մթնոլորտում կա 105 անգամ ավելի շատ գազ, քան երկրայինում<ref name="athm">[http://space.rin.ru/articles/html/53.html Մոլորակի կառուցվածքը - Աստղագիտությունը և տիեզերքը]</ref>: Մակերևույթի մոտ [[մթնոլորտային ճնշում|ճնշումը]] կազմում է 93 մթն., ջերմաստիճանը` 750 [[Կելվին|Կ]] (475 °C): Դա գերազանցում է [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրիի]] մակերևույթի ջերմաստիճամը, որը գտնվում է երկու անգամ ավելի մոտ Արեգակին: Վեներայի վրայի այսպիսի բարձր ջերմաստիճանի պատճառը հանդիսանում է [[ջերմոցային էֆեկտ]]ը, որը ստեղծվում է խիտ ածխաջրածնային մթնոլորտի կողմից: Վեներայի մթնոլորտի խտությունը մակերևույթի մոտ ընդամենը 14 անգամ է փոքր ջրի խտությունից: Չնայած մոլորակի դանդաղ պտույտին, մոլորակի ցերեկային և գիշերային կողմերում ջերմաստիճանի տատանումներ չեն նկատվում, մթնոլորտի բարձր ջերմային իներցիայի պատճառով: Վեներայի մթնոլորտը ձգվում է մինչև 250 կմ բարձրությունը<ref>{{cite news|url=http://infox.ru/science/universe/2010/10/08/Vyenyera.phtml|title=Արբանյակը քաշվեց Վեներայի հետևից|last=Կոտլյար|first=Պավել|date=2010-09-09|publisher=infox.ru}}</ref>:
 
Ամպերի ծածկույթը գտնվում է 30-60 կմ բարձրության վրա և կազմված է մի քանի շերտերից: Ամպերի քիմիական կազմությունը առայժմ չի որոշված: Ենթադրվում է, որ նրանց մեջ կարող են պարունակվել խտացված ծծմբային թթվի կաթիլներ, ծծումբի և քլորի միացություններ: Վեներայի մթնոլորտի մեջ իջած տիեզերական սարքերից կատարված չափումները ցույց տվեցին, որ ամպերի ծածկույթը ոչ այնքան խիտ է, և ավելի շուտ հիշեցնում է թեթև մշուշ:
Տող 132.
«[[Galileo]]» ԱՄԿ-ի Վեներայի մոտով թռիչքի ընթացքում կատարվել է [[ինֆրակարմիր ճառագայթում|ինֆրակարմիր]] [[սպեկտր]]ում լուսանկարումներ, և անսպասելիորեն պարզվեց, որ 1,02, 1,1 և 1,18 մկմ [[ալիքի երկարություն]]ներում ազդանշանը համահարաբերակցված է մակերևույթի [[տոպոգրաֆիա]]յի, այսինքն համապատասխան հաճախությունների համար գոյություն ունեն «պատուհաններ», որոնց միջոցով կարելի է դիտել Վեներայի մակերևույթը:
 
[[Ուլտրամանուշակագույն ճառագայթում|Ուլտրամանուշակագույն լույսի]] ներքո ամպերի ծածկույթը երևում է որպես պայծառ և մութ գծերի խճանկար, որոնք ձգվում են հասարակածի նկատմամբ փոքր անկյան տակ: Դրանց դիտարկումները ցույց են տալիս, որ ամպերի ծածկույթը պտտվում է արևելքից արևմուտք 4 օր պարբերությամբ: Սա նշանակում է, որ ամպերի ծածկույթի մակարդակի վրա փչում են 100 մ/վ արագությամբ քամիներ:
 
Վեներայի մթնոլորտում [[կայծակ]]ները լինում են երկու անգամ ավելի հաճախ, քան Երկրի վրա: Այս երևույթը ստացել է «[[Վեներայի էլեկտրական վիշապ]]» անվանումը: Այս էլեկտրական ակտիվության բնույթը դեռևս հայտնի չէ: Առաջին անգամ այս երևույթը գրանցել է «[[Վեներա-2]]» ԱՄԿ-ն, ընդ որում այն հայտնաբերվել է որպես ռադիոհաղորդման խանգարումներ:
Տող 164.
Հետաքրքիր է, որ Վեներայի մակերևույթի բոլոր մասերը կրում են կանացի անուններ, բացի մոլորակի ամենաբարձր լեռնաշղթայի, որը գտնվում է Իշտարի երկրում, [[Լակշմիի բարձրավանդակ]]ի մոտ, որն անվանել են [[Ջեյմս Մաքսվել]]ի պատվին: «[[Վեներա-15]]» և «[[Վեներա-16]]» ԱՄԿ-երը [[1983]] - [[1984]] թվականներին կատարել են հյուսիսային կիսագնդի մեծ մասի քարտեզագրումը, օգտագործելով ռադիոալիքները: Ամերիկյան «Մագելան» սարքը [[1989]] - [[1994]] թվականները իրականացրեց մոլորակի մակերևույթի մանրամասն (300 մ ճշտությամբ) և համարյա ամբողջական քարտեզագրումը: Մակերևույթին հայտնաբերվել են հազարավոր լավա ժայթքող հին հրաբուխներ, հարյուրավոր խառնարաններ և լեռներ: Մակերեսային շերտը (կեղևը) չափազանց բարակ է, թուլացված բարձր ջերմաստիճաններով, այն հնարավորություն է տալիս լավային հեշտությամբ դուրս ժայթքել: Վեներիական երկու մայրցամաքները, Իշտարի երկիրը և Ափրոդիտեյի երկիրը, ամեն մեկը առանձին վերցրած մակերեսով չեն զիջում [[Եվրոպա]]յին, սակայն երկարությամբ նրանց գերազանցում է [[Պարնգեյի կանյոն]]ը, որոնք հանդիսանում են Վեներայի մակերևույթի ամենամեծ առանձնահատկությունը: Ցածրադիր մասերը, որոնք նման են օվկիանոսային իջվածքների, զբաղեցնում են Վեներայի մակերևույթի ընդամենը վեցերորդ մասը: Իշտարի երկրում գտնվող Մաքսվելի լեռները ունեն մոլորակի միջին մակարդակից 11 կմ բարձրություն: [[Մաքսվելի լեռներ]]ը, ինչպես նաև [[Ալֆա շրջան|Ալֆա]] և [[Բետա շրջան]]ները հանդիսանում են միակ բացառությունները [[Միջազգային աստղագիտական միություն|ՄԱՄ-ի]] կանոնից, ըստ որի Վեներայի մակերևույթի բոլոր մասերին տրվում են կանացի անուններ, նաև հայկական, ինչպես, օրինակ` Հասմիկ և Անուշ խառնարանները, կամ [[Անահիտի թագ]]ը<ref>[http://nssdcftp.gsfc.nasa.gov/miscellaneous/planetary/magellan/venus_gazetteer.txt Վեներայի առանձնահատկությունները]{{ref-en}}</ref>:
 
[[Հարվածային խառնարան]]ները վեներիական ռելիեֆում հազվադեպ են պատահում: Ամբողջ մոլորակի վրա կան ընդամենը մոտ 1000 խառնարաններ: Լուսանկարի վրա պատկերված են երկու խառնարաններ 40-50 կմ տրամագծով: Խառնարանների ներքին մասը լցված է լավայով: Խառնարանների շուրջ ընկած «թերթիկները» իրենցից ներկայացնում են խառնարանի առաջացման ընթացքում պայթյունի հետևանքով դուրս մղված ապարները:
 
=== Մագնիսական դաշտն ու միջուկը ===
Տող 178.
|doi=10.1016/0273-1177(94)00070-H|bibcode = 1995AdSpR..15...99U }}</ref>:
 
Վեներայի ներքին մագնիսական դաշտի բացակայությունը անսպասելի էր, քանի որ այն չափերով մոտ է Երկրին և գիտնականները սպասում էին, որ այն նույնպես ունի դինամո միջուկում: Դինամոյի գոյության համար անհրաժեշտ են երեք հանգամանքներ՝ [[Էլեկտրական հաղորդիչ|հաղորդիչ]] հեղուկ, պտույտ և [[կոնվեկցիա]]: Ենթադրվում էր, որ միջուկը ունի էլեկտրական հաղորդականություն և կարծում էին, որ այն բավարար արագ չէ պտտվում, սակայն սիմուլացիաների արդյունքում պարզվեց, որ այդ պտույտը միանգամայն բավարար է դինամոյի առաջանալու համար<ref>{{cite book
|author=Լահման Ջ. Գ., Ռասել Ս. Տ.
|editor=Գ. Հ. Շիրլի և Ռ. Վ. Ֆայնբրիջ
Տող 191.
|volume=208|issue=1–2|pages=1–11
|doi=10.1016/S0012-821X(02)01126-3
|date=15 մարտ 2003|bibcode=2003E&PSL.208....1S}}</ref>: Սա ցույց է տալիս, որ Վեներայի դինամոն չկա, քանի որ Վեներայի միջուկում գոյություն չունի կոնվեկցիա: Երկրի վրա կոնվեկցիան առաջանում է միջուկի արտաքին շերտի հեղուկում, քանի որ ներքևի շերտը շատ ավելի տաք է, քան վերին հատվածը: Վեներայի վրա համընդհանուր մակերևույթի փոփոխություն առաջացրած երևույթը կարող էր կանգնեցնել սալերի տեկտոնիկ ակտիվությունը, որը իր հերթին հանգեցրել է կեղևի միջով ջերմության հոսքի նվազեցմանը: Սրա հետևանքով մատիայի ջերմաստիճանը բարձրացել է, և դրա հետ մեկտեղ նվազել է ջերմության հոսքը միջուկից դեպի մանտիա: Որպես այս ամենի արդյունք, մոլորակի վրա գոյություն չունի ներքին գեո-դինամո, դրա փոխարեն, միջուկից եկող ավելցուկային ջերմային էներգիան ավելի է տաքացնում կեղևը<ref name="nimmo02">{{cite journal
|first=Ֆրանսիս|last=Նիմմո|year=2002
|title=Ինչու Վեներան չունի մագնիսական դաշտ
Տող 228.
Առաջին անգամ Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով դիտարկել է անգլիացի աստղագետ [[Ջերեմի Հորրոկս]]ը (1619—1641), [[1639]] թվականի [[դեկտեմբերի 4]]-ին: Նա էլ հենց հաշվարկել էր այս երևույթի ժամանակը:
 
Հաջորդ անցման ժամանակ [[1769]] թվականի [[հունիսի 6]]-ին, երևույթը դիտարկվել է ամբողջ աշխարհում: Այս դիտարկման ժամանակ աշխարհի բազմաթիվ աստղագետներ փորձեցին որոշել պարալաքսը, որը անհրաժեշտ էր Երկրի և Արեգակի միջև հեռավորության ճշտման համար (անգլիացի աստղագետ [[Էդմումդ Հալլեյ]]ի ստեղծած մեթոդով): Անհրաժեշտ էր որպեսզի դիտարկումները կատարվեին տարբեր աշխարհագրական կետերում<ref name="lom">''Միխայիլ Լոմոնոսով;'' Հատընտիր ստեղծագործություններ 2 հատորով Մոսկվա. Նաուկա: 1986</ref>: Դիտարկումներ կատարվեցին 40 կետերում 112 աստղագետների կողմից:
 
Այս դիտարկումների ընթացքում ռուս գիտնական Մ. Լոմոնոսովը, կատարելով սեփական դիտարկումները նկատեց Վեներայի շուրջ լուսավոր գոտի մինչև նրա Արեգակի վրա հայտնվելը<ref name="lom"/>: Նույնպիսի պայծառ օղակ երևաց Վեներայի Արեգակի սկավառակից դուրս գալիս: Լոմոնոսովը տվեց ճշգրիտ բացատրություն այս երևույթին, նշելով, որ [[ռեֆրակցիա]]յի հետևանքով Արեգակի ճառագայթները լուսավորում են Վեներայի մթնոլորտը<ref name="lom"/><ref>[http://moscowaleks.narod.ru/galaxy180.html Մ. Լոմոնոսովի դիտարկումները - Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով 2004 թվականի հունիսի 8 — «Գալակտիկա» կայք]</ref><ref name="lom"/>:
 
=== Աշենի լույս ===
Տող 255.
 
[[Պատկեր:Phases-of-Venus.svg|thumb|left|[[Գալիլեո Գալիլեյ|Գալիլեյը]] հայտնաբերեց, որ Վեներան պտտվում է [[Արեգակ]]ի շուրջ, այլ ոչ [[Երկիր|Երկրի]], դիտելով Վեներայի փուլերը]]
Երբ իտալացի գիտնական [[Գալիլեո Գալիլեյ]] առաջին անգամ դիտեց մոլորակը 17-րդ դարում, նա տեսավ, որ մոլորակը երևում է [[մոլորակների փուլեր|մահիկի]] տեսքով, ինչպես [[Լուսին]]ը: Երբ Վեներան գտնվում է Արեգակից ամենահեռու կետում այն երևում է [[Էլոնգացիա (աստղագիտություն)|կես փուլում]], և երբ այն ամենամոտն է Արեգակին այն երևում է մահիկի կամ լրիվ փուլում: Սա կարող էր հնարավոր լինել միայն եթե Վեներան պտտվում էր Արեգակի շուրջ: Այս դիտարկումը առաջիններից էր, որը ակնհայտորեն հակասում էր [[Պտղոմեոս|Պտղոմեոսի]]ի [[գեոկենտրոն համակարգ]]ին, ըստ որի Արեգակը պտտվում էր Երկրի շուրջ<ref>{{cite web
|author=Անանուն |title=Գալիլեյ՝ Աստղադիտակը և Շարժման օրենքները|work=Աստղագիտություն 161; Արեգակնային համակարգ
|publisher=Ֆիզիկայի և աստղագիտության բաժին, Թենեսիի համալսարան|url = http://csep10.phys.utk.edu/astr161/lect/history/galileo.html
Տող 336.
|title=Ճեղքելով Վեներայի մթնոլորտը
|url = http://www.mentallandscape.com/V_Lavochkin1.htm
|accessdate=2007-12-27}}</ref>: 1967 թվականի հոկտեմբերի 18-ին [[Վեներա-4]] կայանը հաջողությամբ մտավ մթնոլորտը և կարողացավ կատարել մի շարք հետազոտություններ: Վեներա-4-ը ցույց տվեց, որ մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը ավելի բարձր է քան դա գնահատել էր Մարիներ-2 կայանը և կազմում է մոտ 500 °C, ինչպես նաև, որ մոլորակի մթնոլորտը 90 - 95% կազմված է ածխաթթու գազից: Վեներայի մթնոլորտը զգալիորեն ավելի խիտ էր քան Վեներա-4 կայանի նախագծող թիմը կարծում էր, և նրա [[պարաշյուտ]]ի միջոցով անկումը զգալիորեն ավելի դանդաղ ընթացավ քան դա նախատեսված էր, արդյունքում կայանի մարտկոցները ավելի շուտ սպառեցին իրենց ունակությունը քան այն հասավ մակերևույթին: 93 րոպե աշխատելուց հետո, Վեներա-4 կայանը դադարեց հաղորդել տեղեկություններ: Նրա վերջին հաղորդումը եղավ 24,96 կմ բարձրության վրայից, որտեղ մթնոլորտային ճնշումը կազմում էր 18 [[Բար (չափման միավոր)|բար]]<ref name="mitchell_2" />:
 
Մեկ օր անց, 1967 հոկտեմբերի 19-ին, ամերիկյան [[Մարիներ-5]] կայանը անցավ մոլորակի ամպերից 4000 կմ-ից պակաս հեռավորության վրա: Մարիներ-5 կայանը իսկզբանե նախատեսված էր որպես փոխարինող կայան [[Մարիներ-4]] կայանի համար, որը հաջողությամբ կատարեց անցում [[Մարս (մոլորակ)|Մարս]] մոլորակի մոտով, և քանի որ առաքելությունը հաջողվեց, որոշվեց ուղարկել Մարիներ-5-ը Վեներա մոլորակի մոտ: Կայանի վրա տեղադրված սարքավորումները շատ ավելի զգայուն էին քան Մարիներ-2 կայանի վրա տեղադրվածները, մասնավորապես, [[ռադիո օսկուլացիա]]յի փորձը թույլ տվեց պարզելու Վեներայի մթնոլորտի կազմությունը, ճնշումը և խտությունը<ref>{{cite journal
Տող 429.
 
==== Ընթացիկ և ապագա ծրագրեր ====
ՆԱՍԱ-ի [[MESSENGER (ԱՄԿ)|MESSENGER]] կայանը իր դեպի Մերկուրի կատարված թռիչքի ընթացքում կատարեց երկու անցումներ Վեներայի մոտով, 2006 թվականի հոկտեմբերի և 2007-ի հունիսին, որպեսզի դանդաղեցնի իր ուղեծիրը մտնելու համար Մերկուրիի ուղեծիր 2011-ի մարտին: Այս երկու անցումների ընթացքում MESSENGER-ը հաղորդեց տվյալներ Վեներայի մասին<ref> {{cite web |title=Ժամանակացույց |work=MESSENGER |url=http://messenger.jhuapl.edu/the_mission/MESSENGERTimeline/TimeLine_content.html |accessdate=9 փետրվար 2008}}</ref>:
 
[[Venus Express]] կայանը, նախագծված և կառուցված [[Եվրոպական տիեզերական գործակալություն|Եվրոպական տիեզերական գործակալության]] կողմից, արձակվեց 2005 թվականի նոյեմբերի 9-ին ռուսական [[Սոյուզ-Ֆրեգատ]] կրող հրթիռով: Այն հաջողությամբ հասավ Վեներայի [[բևեռային ուղեծիր]] 2006 թվականի ապրիլի 11-ին<ref name="venus express">{{cite web
Տող 513.
| {{դրոշ|ԽՍՀՄ}} [[ԽՍՀՄ]] || [[Վեներա-8]] || 27 մարտ 1972 || Իջեցվող սարքի փափուկ վայրէջք: Հողի նմուշների հետազոտում:
|-
| {{դրոշ|ԽՍՀՄ}} [[ԽՍՀՄ]] || [[Կոսմոս-482]] || 31 մարտ 1972 || Իջեցվող սարք (չհաջողված)
|-
| {{դրոշ|ԱՄՆ}} [[ԱՄՆ]] || [[Մարիներ-10]] || 4 նոյեմբեր 1973 || Անցում դեպի Մերկուրի, գիտական հետազոտություններ
Տող 559.
Քանի որ, մինչև [[ռադիոլոկացիա|ռադիոլոկացիոն]] մեթոդներով Վեներայի հետազոտությունները ամպերը թաքցնում էին մոլորակի մակերևույթը, առաջին կոպիտ մոլորակի [[քարտեզ]]ները կազմվեցին միայն 1960-ական թվականներին, Երկրի վրա գտնվող ռադիո-աստղադիտակների միջոցով հեռահար ռիոլոկացիայի օգնությամբ: Այս դիտարկումների արդյունքում ստացված հսկայական չափեր ունեցող լուսավոր շրջանները ստացան պայմանական անվանումներ: Ընդ որում գոյություն ուներին այսպիսի նշանակման մի քանի համակարգեր, որոնք չունեին համընդհանուր գործածություն, և օգտագործվում էին գիտնականների փոքր խմբերի կողմից: Նրանցից որոշները օգտագործում էին [[հունական այբուբեն]]ի տառերը, մյուսները՝ լատինական տառերը և թվերը, կամ անվանում էին էլեկտրո և ռադիոտեխնիկայի ասպարեզում աշխատող հայտնի գիտնականների անուններով ([[Կառլ Գաուս|Գաուս]], [[Հենրիխ Հերց|Հերց]], [[Ալեքսանդր Պոպով|Պոպով]]): Այս նշանակման ձևերը (առանձին բացառություններով) այժմ դուրս են եկել գիտական օգտագործումից, չնայած դեռևս պատահում են որոշ գրականության աղբյուրներում<ref name="NameR" />: Բացառություններ են հանդիսանում՝ [[Ալֆա շրջան]]ը, [[Բետա շրջան]]ը և [[Ջեյմս Մաքսվել|Մաքսվելի]] [[Մաքսվելի լեռներ|լեռներ]], որոնք հաջողությամբ համադրվեցին տիեզերական ռադիոլոկացիայի արդյունքում ստացված ճշգրտված տվյալների հետ<ref name="Rod">[http://selena.sai.msu.ru/Rod/Publications/Map_ven/Map_ven.htm ''Ժ. Ֆ. Ռոդիոնովա'' «Վեներայի քարտեզները»]</ref>:
[[Պատկեր:Venus quadrangle layout.gif|thumb|240px|Պայմանական քարտեզ-սխեմա, որը բաժանում է Վեներայի մակերևույթը սեկտորների (անվանումները բերված են անգլերեն)]]
Վեներայի մակերևույթի առաջին քարտեզի ստեղծումը իրականացվել է [[ԱՄՆ աշխարհագրական ծառայություն|ամերիկյան աշխարհագրական ծառայության]] կողմից [[1980]] թվականին, հիմնված [[Պիոներ Վեներա-1]] կայանի միջոցով կատարված ռադիոլոկացիոն հետազոտությունների վրա:
 
1989 թվականին կազմվեցին մոլորակի հյուսիսային կիսագնդի (մակերևույթի երրորդ մասը) քարտեզները 1:5 000 000 մասշտաբով, օգտագործվում էին ամերիկյան «[[Պիոներ Վեներա-1]]» և սովետական «[[Վեներա-15]]» և «[[Վեներա-16]]» կայաններից ստացված տվյալները: Իսկ ավելի ամբողջական (բացի հարավային բևեռային շրջանները) և ավելի մանրամասն մակերևույթի քարտեզը հնարավոր եղավ ստեղծել «[[Մագելան (ԱՄԿ)|Մագելան]]» կայանի միջոցով, [[1997]] թվականին: Քարտեզները ստեղծվել էին 1:10 000 000 և 1:50 000 000 մասշտաբներով<ref name="NameR" /><ref name="Rod" />:
Տող 646.
{{Վեներայի հետազոտությունները}}
{{Արեգակնային համակարգ}}
{{Կաղապար:Շաբաթվա հոդված նախագծի մասնակից}}
{{Կաղապար:Լավ հոդված/Կատեգորիա}}
{{Վիքիպահեստ երկար|Venera (planet)}}