«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 156 interwiki links, now provided by Wikidata on d:q5592 (translate me)
չ clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Միքելանջելոն ծնվել է [[Կապրեզե]] քաղաքում, [[Արեցցո]]յի մոտ, Լոդովիկո Բուոնարոտտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ [[1485]]-[[1498]] թ. Միքելանջելոն հաճախում էր Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա։ Երբ երեխա էր, դաստիարակվել է [[Ֆլորենցիա]]յում, իսկ հետո որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։
 
[[1488]] թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ [[Դոմենիկո Գիրլանդայո]]յի արվեստանոց։ Այնտեղ նա սովորում է մեկ տարի։
Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուխքի մոտ» ստեղծագործությունը։ [[1492 թվական]]ին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։
 
[[1494]]-[[1495]] թթ. Միքելանջելոն ապրում է [[Բոլոնիա]]յում և ստեղծում է [[սբ. Դոմինիկի կամար]]ի համար քանդակներ։ [[1495]] թվին նա նորից մտնում է [[Ֆլորենցիա]], որտեղ կառավարում էր քարոզիչ [[Ջիրոլամո Սավոնառոլլան]] և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները։ [[1496]] թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ` աշխատելու։ [[1496]]-[[1501]] թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»։
 
[[1501 թվական]]ին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար։ [[1503 թվական]]ին պատվերով ստեղծվում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատֆեյը»։ [[1503]]-[[1505|05]] թթ. կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործությունները։
 
[[1505 թվական]]ին նկարիչը մեկնում է Հռոմ և Յուլի Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կարուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռած ստրուկ» և «Լիա» քանդակները։ Միքելանջելոն մահացել է [[1564 թվական]]ի [[փետրվարի 18]]-ին և թաղված է [[Սանտա-Կռոչե]] եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.
Տող 28.
* [[Դավիթ (Միքելանջելո)|Դավիթ]]. մարմար, 1501—1504, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
* Մադոննա Տադդեի, մարմար, մոտ 1502—1504, Լոնդոն, Արվեստների թագավորական ակադեմիա
* Մատթեոս առաքյալը, մարմար, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
* Մադոննա Դոնի, 1503—1504, Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ
* Մադոննա Պիտտի, մոտ 1504—1505. Ֆլորենցիա, Բարջելո ազգային թանգարան