«Տարոն Մալաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
 
== Կենսագրություն ==
Դարոն Վարդան Մալաքյանը ծնվել է 1975թ-ին [[Գլենդել]]ում, Կալիֆորնիա։ Մանկուց երազել է ունենալ հարվածային գործիքներ, սակայն 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրում են էլեկտրական կիթառ։ Սկզբում Դարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայազգի [[Շավո Օդաջյան]]ը և [[Սերժ Թանկյան]]ը, որոնց հետ նա ապագայում պետք է նվագեր [[System of a Down]] խմբում։ Այնուհետև Դարոն Մալաքյանը փոխում է իր դպրոցը և ավարտում [[Ռուզվելտ]]ի անվան դպրոցը։ Այնտեղ նա 16 տարեկանից սկսում է նվագել [[Hard Rock Band]] խմբում։ 90-ականների սկզբին Դարոնը ծանոթանում է [[Սերժ Թանկյան]]ի հետ, ում հետ ստեղծում է [[Soil]] խումբը, որի կազմում նրանք գրում են մի քանի երգ, իսկ այնուհետև խմբի անունը փոխվում է և դառնում [[System of a Down]]։ Անունը հիմնված է Դարոն Մալաքյանի բանաստեղծություններից մեկի վրա, որի անունն էր Victims Of A Down։ Դարոն Մալաքյանի հետ [[System of a Down]] խումբը ձայնագրել է 5 ալբոմ և ամբողջ աշխարհով մեկ վաճառել 20 միլիոն ձայնագրություն։
 
2003թ-ին Դարոն Մալաքյանը մի շարք երաժիշտների հետ դեմո ձայնագրություն է ստեղծում [[Scars on Broadway]] նորաստեղծ խմբում, որից հետո տարածվում է տեղեկություն, ըստ որի [[System of a Down]] խումբը ցրվում է։ Սակայն տարածված այդ տեղեկությունը չհամապատասխանեց իրականությանը, իսկ ստեղծված դեմո ձայնագրությունը օգնեց [[System of a Down]] խմբին իր հիթային՝ [[BYOB]] երգի ձայնագրության հարցում։
 
Այնուամենայնիվ, 2005թ-ի դեկտեմբերին Դարոն Մալաքյանը հայտարարում է, որ ուզում է զբաղվել իր անհատական պրոյեկտով։ 2006թ-ին Դարոն Մալաքյանը [[System of a Down]] խմբի թմբկահար [[Ջոն Դոլմայան]]ի և ևս 3 երաժիշտների հետ հիմնադրում է [[Scars on Broadway]] խումբը, իսկ իր նախկին խումբը 2006թ-ից գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, որն ի վերջո ավարտվում է 2011 թվականին։
 
Նորաստեղծ խմբի ոճը բավականին նման էր [[System of a Down]] խմբի ոճի հետ։ Խմբի ստեղծագործություններում միանգամից ուշադրություն է գրավում կիթառահար-մեներգիչ Դարոն Մալաքյանի վառ արտահայտված ձայնը և էքսպերիմենտալ ոճը։
[[Scars on Broadway]] խմբի հետ Դարոն Մալաքյանը ձայնագրում է նույնանուն՝ [[Scars on Broadway (ալբոմ)|Scars on Broadway]] ալբոմը։
 
2009թ-ին խմբի բաս-կիթառահար [[Դոմինիկ Ցիֆառելին]] հայտարարում է խմբի ցրվելու մասին։ Այդ ընթացքում տեղի ունեցող համերգները ամբողջովին դադարեցվեցին։
 
2010թ-ին խումբը վերամիավորվում է մի շարք համերգներ տալու համար։
Տող 33.
== Առօրյա ==
 
Այժմ Դարոն Մալաքյանը ապրում է [[Գլենդել]]ում՝ նահանգ [[Կալիֆորնիա]]։ Սիրում է հավաքել մոմեր, գորգեր, կմախքներ, երաժշտական գործիքներ՝ հատկապես՝ [[կիթառ]]ներ։ Իր կիթառների մեծ մասը արդեն արտադրությունից դուրս են և իսկական անտիկվարիատներ են։ Մինչ 2005թ օգտագործում էր [[Ibanez]] ֆիրմայի կիթառներ, դրանից հետո սկսեց նախապատվություն [[Gibson]] ֆիրմայի կիթառներին։
Դարոն Մալաքյանը իր մասին խոսելիս նշում է, որ գրեթե չի այցելում երեկույթներ, ակումբներ, չի հանդիպում մոդելների հետ, միայն երբեմն ներկա է լինում [[հոկեյ]]ի խաղերին։ Ըստ նրա՝ ամենակարևորը խումբն է, որի հետ կապված պրոբլեմները բավականին ծանր են անդրադառնում նրա վրա։
 
Դարոն Մալաքյանը զբաղեցնում է 30-րդ տեղը կիթառահարների համաշխարհային՝ «բոլոր ժամանակների 100 լավագույն հևի-մետալ կիթառահարները» ցուցակի մեջ։
 
{{inline}}