«Հուլիա Դրուզիլլա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (43), → (15) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: = → = (23), = → = (22), = → = (19), = → = (18), = → = (12), = → = (4) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (43), → (15) oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Հուլիա Դրուզիլլա
| բնագիր ԱԱՀ = IVLIA DRVSILLA
| պատկեր = Head Drusilla Glyptothek Munich 316.jpg
| չափ =
| նկարագրում = Քանդակ Մյունխենի թանգարանում
| ծննդյան օր = [[սեպտեմբերի 16]] [[16]]
| ծննդավայր = Կոբլենց
| վախճանի օր = [[հունիսի 10]] [[38]]
| վախճանի վայրը = [[Հռոմ]]
| քաղաքացիություն =
| հպատակություն =
| ազգություն =
| կրոն =
| ազդվել է =
| ազդել է =
| գրքեր =
| աշխատանք =
| ամուսին = '''1.''' [[Լուցիոս Կասսիոս Լոնգին(30 թ. կոնսուլ)|Լուցիոս Կասսիոս Լոնգին]] ([[33]]-[[37]])<br /> '''2.''' [[Մարկոս Էմիլիոս Լեպիդոս (Դրուզիլլայի ամուսինը)|Մարկոս Էմիլիոս Լեպիդոս]]
| հայր = [[Գերմանիկոս]]
| մայր = [[Վիսպասիա Ագրիպինա]]
| երեխաներ =
| պարգևներ և մրցանակներ =
| կայք =
}}
== Ծագումն ու մանկությունը ==
 
Հուլիան ծնվել է [[16]] թվականի [[սեպտեմբերի 16]]-ին <ref>Մոմսեն, «Hermes», XIII 255</ref> իր հոր կողմից հիմնադրված Աբիտավրիոս (այժմ` Կոբլենց, [[Գերմանիա]])քաղաքում, [[Գերմանիկոս]]ի` [[Տիբերիոս]]ի զարմիկի, և [[Ագրիպինա Ավագ]]ի ընտանիքում։ Հորական կողմից նա ծագում էր Կլավդիոսների պատրիկական ցեղից։ Նա նաև [[Մարկոս Անտոնիոս]]ի ծոռնուհին էր: Մորական կողմից [[Մարկոս Վիսպանիոս Ագրիպպա]]յի թոռնուհին էր և [[Օկտավիանոս Օգոստոս]]ի ծոռնուհին։
Հուլիան ընտանիքի հինգերորդ երեխան էր: Առաջին անգամ հասարկության առջև երևացել է [[17]]թ, երբ իր հայրը տոնում էր հաղթանակը խեռուսկների դեմ<ref>Տակիտոս, «Տարեգրություններ», II 41</ref>: [[19]]թ. կայսրը նրան տեղափոխում է [[Հռոմ]]` սովորելու։
Խոսակցություններ կային այն մասին, որ Հուլիան իր եղբոր` ապագա կայսր [[Կալիգուլա]]յի սիրուհին էր:
== Կենսագրություն ==
 
[[33]]թ. Տիբերիոսը նրան կնության է տալիս իրեն հավատարիմ սենատոր [[Լուցիոս Կասսիոս Լոնգին(30 թ. կոնսուլ)|Լուցիոս Կասսիոս Լոնգինին]]։ Նրանք երեխաներ չեն ունենում և 4 տարի անց կայսր դարձած Կալիգուլան հրամայում է նրանց բաժանվել։
 
Կալիգուլան ապրում էր Հուլիա Դրուզիլլայի հետ, ինչպես իր կնոջ հետ, չնայած ամուսնացրել էր նրան իր ընկերոջ` [[Մարկոս Էմիլիոս Լեպիդոս (Դրուզիլլայի ամուսինը)|Մարկոս Էմիլիոս Լեպիդոսի]] հետ, որը դեռ մինչև հարսանիքը իրեն ժառանգ էր հռչակել։
 
* երեք քույրերի դիմանկարներով դրամների թողարկումը,
* քույրերին տրվում են վեստալուհիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սենատորական նստատեղերից
մրցությունները դիտելու իրավունք
* այսուհետ հասարակական երդուները տրվում էին ոչ միայն կայսեր այլև նրա քույրերի անունով
* Սենատի զեկուցումները սկսվում էին հետևյալ բառերով` «Թող հաջողությունը ուղեկից լինի կայսերն ուիր քույրերին…»
 
Չնայած ծանր հիվանությանը, Կալիգուլայի և իր քույրերի հարաբերությունները ավելի են լավանում։ Այդ ժամանակ Հուլիայի ամուսինը դառնում է իր կնոջ քույրերի` Ագրիպինայի և Հուլիա Լիվիլլայի սիրեկանը, իսկ Կալիգուլան և Հուլիա Դրուզիլլան անընդհատ պալատում ճոխ խնջույքներ են կազմակերպում , որոնք հաճախ ավարտվում էին օրգիաներով, որոնց ժամանակ նրանք իրենց պահում էին ինչպես տանտեր և տանտիրուհի, այսինքն` ինչպես ամուսին և կին։
== Աստվածային Հուլիա ==
 
Հուլիան անսպասելի մահացավ 38 թ. հունիսի 10-ին, չապրելով մինչև 22 տարեկան։ Նրա մահվան պատճառը անհայտ է, հավանաբար դա Հռոմի համար սովորական տենդ էր: Կալիգուլան երբեք չլավացավ այս կորստից։ Նա իրեն պահում էր որպես անմխիթար ամուրի, երկար ժամանակ չէր թույլատրում թաղել քրոջ մարմինը, որը միշտ իր կողքին էր:
 
Հուլիային թաղեցին պետական եկամուտների հաշվին։ Սենատը նրան աստվածացրեց Diva Drusilla անվան տակ տալով նրան Օգոստոսափառ տիտղոսը և հայտարարելով, որ նա հանդիսանում էր Վեներայի երկրային մարմնացումը։ Նրա ոսկե արձանը տեղադրվեց Սենատի շենքում։ [[38]]թ. Օգոստոսի ծննդյան օրվա տոնակատարություններին սահմանվեց Հուլիայի պաշտամունքը որպես Պանթեա աստվածուհի, որը վերահսկում էր 20 քրմերից բաղկացած Հանձնաժողովը։
 
[[38]]թ. աշնանը բացահայտվեց Կալիգուլայի դեմ նյութված դավերը, որը կազմակերպել էր [[Մարկոս Էմիլիոս Լեպիդոս (Դրուզիլլայի ամուսինը)|Մարկոս Էմիլիոս Լեպիդոսը]], որին հովանավորում էին Ագրիպինան և [[Հուլիա Լիվիլլա]]ն։ Լեպիդոսը մահապատժի ենթարկվեց, իսկ քույրերը աքսորվեցին Պոնտինական կղզիներ, որտեղ ապրեցին ահավոր պայմաններում մինչև կայսեր մահը։
 
[[39]]թ. Կալիգուլան դուստր ունեցավ [[Միլոնիա Ցեզոնիա]]յից, որին անվանեցին Հուլիա Դրուզիլլա, նրա քրոջ պատվին։ Աղջիկը երկու տարեկան հասակում սպանվեց [[41]]թ. հեղաշրջումից հետո։
1 105 242

edits