«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (13), → (5) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: = → = (11), = → = (11), = → = (11), = → = (7), = → = oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (13), → (5) oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Սուրբ
|գույն = Քրիստոնեություն
|պատկեր =Hans_Memling_039.jpg
|նկարագրություն = Հովհաննես առաքյալը
|ծնունդ = մոտ [[6]] թ., [[Գալիլեա]]
|վախճան = [[100]] թ., [[Եփեսոս]]
|եկեղեցի = [[Քրիստոնեություն|Ողջ Քրիստոնեություն]]
|սրբացում =
|հիշատակության օր =[[Ավագ տոներ]] ([[ՀԱԵ]])<br /> [[Դեկտեմբերի 27]] (Արևմտյան Քրիստոնեություն)<br />[[Սեպտեմբերի 26]] և [[մայիսի 8]] (արևելյան Քրիստոնեություն)
|սուրբ հովանավոր =
|պաշտամունքի վայր =
| վիքիպահեստ = John the Evangelist
}}
[[Պատկեր:Toros Roslin Manrankar.jpg|thumb|Հովհաննես առաքյալը ([[Թորոս Ռոսլին]]ի մանրանկար)]]
 
* Հովհաննեսը եղբոր` Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին` կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17:1, Մարկ. 5:37, 9:1, 14:33, Ղուկ. 8:51, 9:28)։ Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22:8)։
* Հովհաննեսը ներկայանում է որպես ակտիվ և նախանձախնդիր կերպար (այդ պատճառով է, որ Զեբեդյան եղբայրները Քրիստոսի կողմից անվանվում են Որոտման որդիներ` Բաներեգես (հմմտ. Մարկ. 3:17)). «Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, և արգելեցինք նրան»» (Մարկ. 9:37, Ղուկ. 9:49)։ Նախանձախնդրության մեկ այլ դրսևորում է ցույց տրված Ղուկասի Ավետարանում. Սամարիայում անհյուրընկալ ընդունելությունից հետո Հովհաննես և Հակոբոս եղբայրները առաջարկում են Քրիստոսին ««Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»» (9:54)։ Այս մտքի համար առաքյալը Հիսուսի կողմից հանդիմանվում են։
* Փոքրիկ հանդիմանության է արժանանում նաև Քրիստոսին մեկ այլ հարցով դիմելիս (ըստ Մատթեոս ավետարանչի` Քրիստոսին դիմել է առաքյալի մայրը (20:20-24)). ''«Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա»'' (Մարկ. 10:35-40)։ [[Պատկեր:HSAraqyalner.jpg|thumb|right|Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը]]
* Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին։ Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Հիսուսը ակնարկում է իր մատնությունը. «Աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ։ Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում։ Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տե՛ր, ո՞վ է»։ Հովհաննեսը հետևում է Քրիստոսին նաև նրա չարչարանքների ընթացքում. «Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը։ Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դուրսը։ Մյուս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց եվ Պետրոսին ներս մտցրեց»: Անգամ խաչելության պահին Հովհաննեսը կանգնած է Քրիստոսին շատ մոտ. «Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19:26-28)։
==Հովհաննես առաքյալը Գործք առաքելոցում==
 
[[Գործք առաքելոց]]ը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում` նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ մաիսին։
 
* Առաջին անգամ Հովհաննեսին տենում ենք Մատաթիա առաքյալի ընտրությունը կատարելիս` 11 առաքյալների հետ (1:13)։
1 105 242

edits