«Կարո Հալաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
1917–ին ավարտել է [[Թիֆլիս]]ի Ներսիսյան դպրոցը, 1929–ին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-31–ին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Մ.Մազմանյանի և Գ.Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, կուլտուր–լուսավորչական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։
 
1932-ից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943-ին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936-ին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։
 
== Ստեղծագործություններ ==