«Միխայիլ Լոմոնոսով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (8), = → = (8), = → = (7), = → = (6), = → = (2), = → = oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (27), → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = '' Միխայիլ Լոմոնոսով''
| բնագիր ԱԱՀ =Михаи́л Васи́льевич Ломоно́сов
| պատկեր = Lomonosovportrait.jpg
| նկարագրում = (քիմիկոս, բնախույզ)
| ծննդյան օր = [[նոյեմբեր 19]], [[1711]]
| ծննդավայր = [[Լոմոնոսովո]] ([[Ռուսաստան]])
| վախճանի օր = [[ապրիլի 15]], [[1765]]
| վախճանի վայրը = [[Սանկտ Պետերբուրգ]] ([[Ռուսաստան]])
}}
'''Միխայիլ Լոմոնոսով''' ([[ռուսերեն|ռուս]]՝ Михаи́л Васи́льевич Ломоно́сов, ծնվ. [[1711]], [[նոյեմբեր 19]] (8), գ. Դենիսովկա (այժմ՝ [[Լոմոնոսովո]]), [[Ռուսաստան]]ի [[Արխանգելսկ]]ի մարզ, մահ. [[1765]], [[ապրիլի 15]] (4), [[Սանկտ Պետերբուրգ]]), ռուս գիտնական, բնախույզ Միխայիլ Լոմոնոսովը ձևակերպել է բնության մեջ մատերիայի (նյութի) և շարժման (էներգիայի) պահպանման սկզբունքը։ [[1755]] հիմնել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ը, որը հետագայում կոչվել է նրա անունով։
 
[[1731]] ընդունվել է [[Մոսկվա]]յի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան, ապա սովորել [[Կիև]]ի Հոգևոր ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական համալսարանում։ [[1736]] - [[1741]] [[Գերմանիա]]յում ուսանել է [[քիմիա]] և մետաղաձուլական գործը։
 
[[1748]] Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային կից հիմնադրել է քիմիական լաբքրատորիա, մշակել նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը և հաստատել, որ ջերմությունը պայմանավորված է մասնիկների (կորպուսկուլներ) շարժումով։ Բացատրել է մի շարք օգտակար հանածոների, այդ թվում նաև [[նավթ]]ի, [[գազ]]ի, [[քարածուխ|քարածխի]] առաջացումը։
 
Նա զբաղվել է նաև [[աստղագիտություն|աստղագիտությամբ]] (հայտնաբերել է [[Վեներա]]յի մթնոլորտը), ֆիզիկայի (բացատրել է կայծակի ու հյուսիսափայլի երևույթները) զանազան հարցերով նախագծել և պատրաստել մի շարք օպտիկական սարքեր։
 
Նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացման, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Նրա խճանկարներից հայտնի են «Պետրոս 1 դիմանկարը» և «Պոլտավայի ճակատամարտը» մոնումենտալ աշխատանքները։
 
Եղել է Սանկտ Պետերբուրգի, [[Շվեդիա]]յի և [[Բոլոնիա]]յի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով։
 
Լոմոնոսովի անունով են կոչվել [[Ատլանտյան օվկիանոս]]ում ջրի ենթամակերևութային հակահոսանքները և ստորջրյա լեռնաշղթան [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս]]ում։
 
== Աղբյուրներ ==