«Պոլ Գոգեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (3), = → = (3), = → = oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (50) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ նկարիչ
| name = Պոլ Գոգեն <br />Paul Gauguin
| Պատկեր = Paul Gauguin 111.jpg
| imagesize = 220px
| անվանումը =Պոլ Գոգենի ինքնանկարը
| Ի ծնե տրված անունը= Eugène Henri Paul Gauguin
| Ծննդյան ամսաթիվ = {{ծննդյան ամսաթիվ|1848|6|7|df=y}}
| Ծննդավայր = [[Փարիզ]], [[Ֆրանսիա]]
| Մահացել է = {{մահվան ամսաթիվ և տարիք|1903|5|8|1848|6|7|df=y}}
| Վախճանի վայրը = [[Ատուոնա]], [[Մարկիզյան կղզիներ]], [[Ֆրանսիական Պոլինեզիա]]
| ազգություն = ֆրանսիացի
| Ոճ(եր)ը = [[Պոստիմպրեսիոնիզմ]], [[Պրիմիտիվիզմ]]
Տող 18.
}}
 
'''էժեն Անրի Պոլ Գոգեն''' ({{lang-fr|Henri Eugène Paul Gauguin}}) ([[1848]]թ. [[հունիսի 7]], [[Փարիզ]], [[Ֆրանսիա]] — [[1903]]թ. [[մայիսի 8]], [[Ատուոնա]], [[Մարկիզյան կղզիներ]], [[Ֆրանսիական Պոլինեզիա]]), [[ֆրանսիա]]ցի [[պոստիմպրեսիոնիստ]] նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների` [[սինթետիզմ]]ի, [[պրիմիտիվիզմ]]ի հիմնադիր և նախակարապետ։<ref>Պոլ Գոգեն. Կենսագրություն Յ. Տորմաշի. [[1963]] թ. Խմբագրություն «Արտիյա» {{ref-ru}}</ref> Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են [[նաբիզմ]]ի և [[սիմվոլիզմ]]ի վրա և նախանշել են [[էքսպրեսիոնիզմ|էքսպրեսիոնիստական ուղղությունը]]։ Սրանով Գոգենը կարևոր դեր է խաղացել եվրոպական կերպարվեստի զարգացման պատմության մեջ։ {{Փաստ}}
 
== Կենսագրությունը ==
=== Մանկությունը ===
Պոլ Գոգենը ծնվել է [[1848]]թ.-ի [[հունիսի 7]]-ին։ Հայրը` ''Կլովիս Գոգենը'', ֆրանսիացի խմբագիր էր, իսկ մայրը` ''Ալին Տրիստանը'', պերուական արմատներով իսպանուհի էր։ <ref>http://www.jadu.de/jaduland/kolonien/suedsee/suedsee/inseln/gauguin.html</ref> Այն բանից հետո, երբ Կլովիսի աշխատանքի տեղում անախորժություններ են առաջ գալիս (կապված ''1848 թ.-ի փետրվարյան հեղափոխության'' հետ), նա քաղաքական դրդապատճառներով որոշում է բնակության տեղափոխվել Հարավային Ամերիկա` Պերու, որտեղ ապրում էին Գոգենի մոր հարազատները։ Երկար ճանապարհորդության վերջին` դեռ Պերու չհասած, նավի վրա Կլովիսը վախճանվում է և թաղվում [[Մագելանի նեղուց]]ի փոքրիկ նավահանգիստներից մեկում։ Գոգենի մայրը հետագա 4 տարիներին երկու երեխաների` Գոգենի և ավագ քրոջ հետ, ապրում է [[Պերու]]ի մայրաքաղաք [[Լիմա]]յում` քեռու` Պիա Տրիստանի և Մոսկոզի տանը։ Չորս տարի հետո` [[1853]]թ.-ին, երբ Պերուում քաղաքացիական պատերազմ է սկսվում, Գոգենի ընտանիքը վերադառնում է [[Ֆրանսիա]]։ Գոգենը այդ ժամանակ 7 տարեկան էր։
 
=== Երիտասարդությունը ===
[[Օռլեան]] քաղաքի մոտ (Կենտրոնական Ֆրանսիա), որտեղ ապրում էր Գոգենի քեռին` Իսոդորը,<ref>http://www.dieterwunderlich.de/Paul_Gauguin.htm</ref> Գոգենը սկսում է հաճախել գիշերօթիկ դպրոց (Օռլեանի սեմինարիա ) (Petit Séminaire de la Chapelle-St-Mesmin)։ Այնտեղ Գոգենը սովորում է մինչև 1864 թ.-ը, այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով մոր մոտ` Փարիզ, որտեղ վերջինս կար ու ձևի սալոն էր բացել։ Գոգենը Փարիզում հաճախում է ռազմածովային ակադեմիա։ [[1964]] թ.-ին` 17 տարեկանում, Գոգենը իր ցանկությամբ Լուցցիտանո նավի վրա որպես նավաստի երկու տարի անցկացնում է ծովում, ճանապարհորդում է Եվրոպա և Հարավային Ամերիկա` ''Գավռ'' - ''Ռիո-դե-Ժանեյրո'', ''Բաիա Բլանկա''- ''Հյուսիսային Եվրոպա'' երթուղիով։ Այդ ազատ տարիները մեծ հետք են թողնում Գոգենի աշխարհայացքի և բնավորության ձևավորման վրա։ 1965 թ.-ին Գոգենը շուրջ երեք տարի գտնվում է զինվորական ծառայության մեջ` ֆրանսիական ռազմական նավատորմում որպես կրտսեր սպա։ Մի շարք ճանապարհորդություններ է կատարում դեպի [[Հարավային Ամերիկա]], [[Հնդկաստան]], ինչպես նաև հետազոտական արշավ է կատարում դեպի [[Հյուսիսային բևեռ]]։ [[1867]] թ.-ին, երբ Գոգենը հերթական հեռավոր ճանապարհորդության մեջ էր, մահանում է մայրը։ Գոգենի խնամակալն է դառնում ընտանիքի վաղեմի բարեկամ ''Գուստավ Արոզան''։ 1871 թ.-ին Գոգենը ավարտում է ծովային ճանապարհորդությունները։ <!-- Seemannslaufbahn -->
 
[[Պատկեր:PaulGauguinblackwhite.jpg|right|thumb|150px|Պոլ Գոգեն]]
[[1871]] թ.-ի ապրիլին քսաներեքամյա նավաստին աշխատանքի է անցնում փարիզյան բանկերից մեկում, որպես բորսային միջնորդ (մակլեր)։
Հեշտ հարմարվելով նոր աշխատանքին Գոգենը արագ հարստանում է և սկսում է ճոխ կյանք վարել։ Գոգենի խնամակալ Գուստավ Արոզան ոչ միայն գործարար էր, այլև արվեստի երկրպագու և կոլեկցիոներ։ Ապրելով նրա տանը, Գոգենը ծանոթանում է այնպիսի արվեստագետների ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են [[Էժեն Դելակրուա]]ն, [[Գուստավ Կուրբե]]ն և [[Ժան Ֆրանսուա Կամիլ Կորո]]ն։ {{փաստ}}
Միաժամանակ սակայն Գոգենը մեծ հետաքրքրությամբ հետևում է մայրաքաղաքի մշակութային կյանքի անցուդարձին։ Ծանոթանում է [[Սիմվոլիզմ|սիմվոլիստ]] բանաստեղծներից և [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստ]] նկարիչներից շատերի հետ, մասնակցում է նրանց հավաքներին, քննարկումներին և վեճերին։ Ի վերջո Գոգենը ինքն էլ սկսում է նկարել։ <ref>Պոլ Գոգեն, «Նոա Նոա, Առաջ և Հետո, Հոդվածներ, Նամակներ», Սարգիս Խաչենց, հրատ. Երևան 1994, ISBN 5-8079-0852-X</ref> [[1873]]թ. ամուսնանում է Փարիզում բնակվող դանիացի ''Մետտե Սոֆի Գադի'' հետ, որից ունենում է հինգ երեխա։ Արդեն [[1876]] թ. Գոգենի վրձնին պատկանող նկարը ցուցադրվում է Փարիզյան սալոններից մեկում։ Այդ ժամանակահատվածի նրա հայտնի նկարներից են «Սենան կամրջի մոտ», «Ճանապարհ անտառում», «Սենայի ծովափը Փարիզում» ևն։
[[1883]] թ. Գոգենը հայտարարում է կնոջը իր որոշման մասին թողնել աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրել արվեստին։ Այդ որոշումը նկարչի մոտ հասունանում էր աստիճանաբար, երբ նա նկարչությամբ էր զբաղվում աշխատանքից ազատ ժամերին։ Գոգենը այդ որոշումը կայացնում է, երբ ծանոթանում է նկարիչ-իմպրեսիոնիստների հետ, որոնց ստեղծագործությունները նա նաև հավաքում էր իր հավաքածուի համար։ Այդ որոշումը, թեկուզ և անսպասելի էր, բայց չի քայքայում ընտանիքը։ Ընտանիքի հետ նա տեղափոխվում է [[Ռուեն]] և այստեղ իրեն ամբողջովին նվիրում արվեստին։ Այդ ժամանակ Ռուենում աշխատում էր հայտնի իմպրեսիոնիստ [[Կամիլ Պիսսարո]]ն ([[1830]]-[[1903]])։ Նա ծանոթանում է Գոգենի հետ` մեծ ազդեցություն թողնելով վերջինիս վրա, ամրապնդելով նկարիչ դառնալու նրա վճռականությունը։
 
Չնայած, որ նկարներ վաճառելու փորձը ձախողվում է, միևնույն է Ռուենում անցկացրած ժամանակահատվածում Գոգենը մեծ բարձրունքների է հասնում։ Գոգենը փորձում է տեղափոխվել [[Դանիա]], անցնել աշխատանքի վաճառակետում։ Աստիճանաբար վատանում են նրա հարաբերությունները կնոջ հետ, ինչի հետևանքով [[1885]] թ. Գոգենը որդիներից մեկի` Կլովիոսի հետ վերադառնում է [[Փարիզ]], իսկ կինը մյուս երեխաների հետ մնում է Դանիայում։ Նրա նկարները նախկինի պես պահանջարկ չեն ունենում։ Փախչելով աղքատությունից և պարտքերից Գոգենը մեկնում է Պոնտ-Ավեն քաղաք` Բրետանում։ Այստեղ նա ծանոթանում է այլ նկարիչների հետ և շարունակում է զբաղվել արվեստով։
 
[[1885]]թ. ձմռանը Գոգենը վերադառնում է Փարիզ։ Փարիզում հանդիպում է [[Վինսենթ Վան-Գոգ]]ին, որը Փարիզ էր եկել [[Հոլանդիա]]յից։ Գոգենի շուրջը ձևավորվում է նկարիչների խումբ։ 1886 թ. գարնանը նա հայտնում է կնոջը [[Հարավային Ամերիկա]] մեկնելու մտադրության մասին։
 
=== Հասուն ժամանակաշրջանը ===
[[Պատկեր:Paul Gauguin 1891.png|thumb|150px|Գոգենը խորհում է]]
Մեկնում է ճանապարհորդության իր ընկեր նկարիչ Շարլ Լավալի հետ։ Նրանք միասին իջնում են Պանամայի ափը և այնտեղ ընդունվում ծանր բանվորական աշխատանքի, բայց շուտով` անարդարությունների և ծաղրանքի պատճառով Գոգենը և Լավալը թողնում են այդ աշխատանքը և մեկնում Մարտինիկա։ Այնտեղ Գոգենը սկսում է նկարել իր առաջին նկարները, որոնց վրա պատկերված էին էկզոտիկ տեսարաններ։ Գոգենի մոտ բացվում են նոր զգացմունքներ, որոնք ավելի են ոգևորում նրան։ Մարտինկայի շրջանից ստեղծագործություններից հայտնի է «Մարտինիկա կղզու բնապատկերը»։ Բայց այստեղ ևս Գոգենին հետապնդում են աղքատությունը։ Հիվանդանում է նկարչի ընկերը` Լավալը։ Գոգենը հոգատարությամբ խնամում է նրան։ Լավալը նույնիսկ մղջավանջի մեջ փորձում է ինքնասպան լինել, բայց Գոգենը փրկում է նրան։ Վարակվում է նաև Գոգենը։ Լավալը, տանջված ու հոգնած իր հիվանդությունից` որոշում է մեկնել Փարիզ։ Նույն որոշումն է կայացնում նաև Գոգենը։ Գումար վաստակելու և հայրենիք վերադառնալու համար աշխատանքի է անցնում վաճառական նավերից մեկի վրա։ Փարիզ է վերադառնում [[1888]] թ. սկզբին, այնուհետև երկրորդ անգամ մեկնում է [[Բրետան]]։ Սկզբում Գոգենը ապրում է Պոնտ-Ավանում, հետո իր ընկերների ու աշակերտների հետ փոքրիկ ձկնորսական ''Պուլդյու'' գյուղում։ Գոգենը շարունակում է ճանապարհորդել, ծանոթանալ այլ նկարիչների հետ, զբաղվել միայն արվեստով։ Այդ տարիների նրա հայտնի ստեղծագործություններից են «Տեսիլք քարոզչությունից հետո», «Հովսեփի մարտը հրեշտակի հետ», «Դեղին Քրիստոս» նկարը, «Բրետոնական խաչելությունը», «Բարի օր, պարոն Կուրբե», «Բարի օր, պարոն Գոգեն», «Պեյզաժ Արլեյում» և այլն։
 
=== Վերջին տարիները ===
[[Պատկեր:Paul Gauguin 142.jpg|jobbra|bélyegkép|thumb|250px|«Որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞վ ենք մենք, ու՞ր ենք գնում»]]
Գոգենը անվերադարձ հեռանում է Փարիզից։ Վախճանվում է Գոգենի աղջիկը ` Ալինան։ Գոգենը անհաջող ինքնասպանության փորձ է անում։ Շարունակում է նամակագրական կապը Դենիել դե Մոնֆրեյդի հետ։ Գոգենը ավարտում է իր աշխատանքը դեռ նոր սկսած նկարների վրա։ Այդ ժամանակահատվածում նկարված ստեղծագործություններից են «Կին մանգո ծառի տակ», «Բարբարոսական բանաստեղծություններ», «Երբեք», «Բուրավետ օրեր»։ Նկարչի ամենահանրահայտ ստեղծագործությունը, որի հետ Գոգենը մասնակցում էր Փարիզյան ցուցահանդեսին, սկզբում ոչ բոլորին էր հասկանալի։ Հեղինակն այն անվանել էր՝ «Որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞վ ենք մենք, ո՞րտեղ ենք գնում» ([[1897]] )։ Գոգենը ապրում է բոլորից առանձին։ Լուրջ խնդիրներ են ծագում եպիսկոպոսի և կղզու վարչակազմի հետ։ Գոգենը հաճախ է կանգնում հնդիկների պաշտպանության կողմը։ Նկարչի մոտ խնդիրներ են ծագում իր թերթի տպագրման հարցում, ստիպված է լինում վիճել մաքսատան աշխատողների հետ, ապրում է աղքատության մեջ։ Հիվանդությունը արագ է քայքայում նրա օրգանիզմը։ Մոտենում է մահը։ Բայց Գոգենը մեկ անգամ էլ է փորձում փախչել։ [[1901]] թ. [[նոյեմբեր]]ին նա [[Թաիթի]]ից մեկնում է Դոմինիկի կղզի, որը դառնում է նկարչի վերջին ճանապարհորդությունը։ Խիվա-Ոա կղզում, ենթարկվելով բանտի ու տուգանքի` նկարում է իր վերջին նկարները ` «Եվ ոսկին իրենց մարմինների», «Ձիավորներ ափի մոտ», «Կանայք սպիտակ ձիով»։[[1903]] թ. [[մայիսի 8]]-ին Գոգենը կնքում է իր մահկանացուն։
 
== Մեջբերումներ ==
Տող 54.
}}
 
{{Քաղվածք|Արևը ջերմացնում էր նրա կտավների ներկերը։ Ներկերի հյութը, փայլող ու զվարդ գույնը, թափվում էր կտավներից։ Սև երկինք, ավազ, շագանակագույն, ինչպես երեխայի մարմինը։ Սուր կրծքերով կանայք և ծանր պատերը ալիքների։ Կիտրոնների միջի ոսկին, երեկոների և կանանց կոնքերի միջի ոսկին։| [[Կոնստանտին Պաուստովսկի]]}}
{{oq|ru|Солнце растапливало краски на его картинах. Сок красок, блестящий и радостный цвет лился с холстов. Чёрная синева, песок, коричневый, как тело ребёнка, девушки с острыми сосками, тяжолые стены прибоев. Золото в лимонах, в мимозах, в вечерах и на бёдрах женщин.
}}