«Յակոբ Բյոմե»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (8), = → = (8), = → = (7), = → = (6), = → = (2), = → = oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: → (32) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ
| բնագիր ԱԱՀ = Jakob Böhme
| պատկեր
| background =
| նկարագրում
| ծննդյան օր
| ծննդավայր
| վախճանի օր = [[Նոյեմբերի 18]], [[1624]]
| վախճանի վայրը =
Տող 16.
=== Վաղ տարիները ===
Յակոբ Բյոմեն ծնվել է Գյոռլիցին մերձ Ալտզայդենբերգում 1575 թ.-ին. մահացել է 1624 թ.-ի նոյեմբերի 24-ին, Լաուզիտցում։ Իր ինքնակրթության ընթացքում լութերյան Աստվածաշնչի և գերմանացի միստիկների հետ համատեղ ուսումնասիրել է Միջնադարի մեծագույն գիտնականներից մեկի` ալքիմիկոս [[Թեոֆրաստ Պարացելսուս]]ի (1493-1541) երկերը։ Միանգամայն ինքնուրույն յուրացրել է բնափիլիսոփայական և կրոնա-միստիկական գիտելիքների ահռելի մի ծավալ։ Իր սոցիալական վիճակով լինելով կոշկակարական մի արհեստանոցի տերը` նա տիրապետում էր այնպիսի խորունկ և
=== Կյանքի ակտիվ շրջանը ===
Հայտնի «տեսիլքը», որը Բյոմեն ունենում է 25 տարեկանում (իր կոշկակարական արհեստանոցում աշխատելիս` նա հանկարծ արևի ողջ սկավառակը տեսնում է անագե ափսեի վրա արտացոլված), նրան օժտում է «բնության նվիրական խորքերը թափանցելու» շնորհով։ Բյոմեն մի տեսակ վերին ցուցում է ստանում, որը նրա իսկ խոստովանությամբ, սահմանում է նրա մտքի և կյանքի հետագա ողջ ուղղվածությունը։ Նա այդ և հետագայում «ոմն անծանոթի հետ» իր մի քանի խորհրդավոր հանդիպումների մասին մասին երկար ժամանակ լռում է`փորձելով ինքը իր մեջ իմաստավորել դրանց խորհուրդը։ Միայն 25 տարի անց` 1612 թվականին է նա համարձակվում իր աստվածային գիտելիքը բացել մարդկանց առաջ` գրելով իր առաջին` ''«Արշալույսը ծագելիս»'' գիրքը, որը տարածվում է ձեռագիր վիճակում և հետագայում, նրա մահվանից հետո, նրա հրատարակչի և հավատարիմ աշակերտի` Բալթազար Վալտերի կողմից ստանում է նաև ''«Aurora»'' անվանումը և հրատարակվում իբրև ''«Aurora կամ Արշալույսը ծագելիս»`'' «Փիլիսոփայության, աստղագիտության և աստվածաբանության արմատ կամ մայր` հավաստի հիմամբ»:
Ժամանակակիցների կողմից «տևտոնական փիլիսոփա» (այն ժամանակ միստիցիզմը ոչ առանց հիմքի կոչվում էր «տևտոնական փիլիսոփայություն») անվանյալ Բյոմեն, Մարթին Լութերի նման, կարծում էր, որ մարդու փրկությունը ոչ արտաքին բարի գործերով է, ոչ էլ անգամ Աստծուն արտաքնապես «աջակցելով», այլ միայն սրտի անենաներքին հավատով։ Քանզի առանց ներքին, հոգևոր վերածնունդի (մետանոյա) բարի գործերը ոչ մի արժեք չունեն։ Ոչ վերացական սքոլաստիկ ուսյալությունը, ոչ էլ, առավել ևս, մարդկային հեղինակության արտաքին իշխանությունն է ի վիճակի Հավիտենական Սկզբի վերականգնմանը, որը, ըստ Բյոմեի, մարդկային ցեղը ինչ-որ ժամանակ կորցրել է։ - Դրան ի զորու է միայն և միայն ներքին մարդու վերածնունդը։
Նա համոզված էր, որ գիտնականները և աստվածաբանները, պապերն ու կարդինալները
Սակայն 1612 թ.-ին, ''«Արշալույսը»'' գրելու պահին, Բյոմերի համար արդեն միանգամայն պարզ է դառնում, որ «փչացած մարդկային Բնությունը» ի վիճակի չէ ներքուստ վերածնվել, հատկապես ծնունդ առնող բողոքական ուղղափառության, այդ ժամանակ հոգևորապես ցամաքած, «հետկոնկորդային» (1577) քրիստոնեության պայմաններում։ «Ինչն է, որ դեռ փակ է մնում։ Քրիստոսի ճշմարիտ վարդապետությո՞ւնը,- բանավիճորեն հարց է տալիս Բյոմեն։- Ոչ, այլ Փիլիսոփայությունն ու Աստծո խորունկ
=== Հասուն տարիները ===
Տող 32.
Գերմանացի նոր մարգարեի և բարեփոխիչի առաջին ստեղծագործության` ''«Aurora»-''ի առաջին ձեռագիր օրինակների տարածման պահից, երբ գրքին ծանոթանում է գյորլիցյան օբեր-պաստոր Գրեգոր Ռիխտերը, Բյոմեն հայտարարվում է հերետիկոս և հայտնվում է հալածանքների մեջ. քաղաքային խորհուրդը նրան պահում է հսկողության տակ, ապա արտաքսում է քաղաքից։ Հետագայում նրան թույլատրվում է վերադառնալ հայրենի քաղաք, սակայն ձեռքը գրիչ չառնելու խոստումով։ Վեց տարի անց, հակառակ բոլոր վտանգներին, նա իրար հետևից սկսում է հրատարակել իր հիմնական երկերը` ''«Նկարագրություն Աստվածային էության երեք սկզբունքների»'' (1619), ''«Վասն մարդկային կյանքի երրորդության»'' (1620), ''«Վասն Հիսուս Քրիստոսի մարդեղենացման»'' (1620), ''«De Signature Rerum կամ վասն բոլոր արարածների ծննդյան և կոչման»'' (1622), ''«Mysterium Magnum կամ Մեծ Խորհուրդը»'' (1623), ''«Վասն ողորմածության ընտրության»'' (1623)։
1624 թ.-ի մայիսին, երկար հալածանքներից հետո, Բյոմեն արձագանքում է սաքսոնական կուրֆյուրստի` պալատ այցելելու բարեհաճ հրավերին։ Վերջինիս մեջ Բյոմեն ձեռք է բերում իր ողջ կյանքի գործի հովանավորին։
== Ստեղծագործության ընդհանուր ակնարկ ==
[[Պատկեր:Boehme-Werk.jpg|250px|thumb|left|Յակոբ Բյոմեի երկերի առաջին հրատարակության տիտղոսաթերթը]]
Յակոբ Բյոմեի բուն «ուսուցիչը» «ողջ բնությունն է»: Նրա ներսում է «ծնունդը», որը մարդուն վերածնում է աստվածային գիտելիքի մեջ։ Մարդը աշխարհը ուսումնասիրում է, որպեսզի ինքը դառնա աշխարհը։ Թեև գերբնական գիտելիքը աշխարհ է գալիս
Բնության և Աստծո փոխներթափանցում («Եթե ուզում ես խոսել Աստծո մասին` պետք է առանց հոգնելու խորհրդածես բնության ուժերի մասին»), կանացի սկզբունքի (Սոփիա) նշանակությունը իրական ճանաչողության համար (ըստ մի ավանդության` երբ նա իր փիլիսոփա ընկերներից մեկից առաջին անգամ լսում է Idea բառը, բացականչում է` "Ich sehe eine reine und himmlische Jungfrau" - «Ես տեսնում եմ մաքուր և երկնային մի կույս»), մարդու` ազատության կարողությունը իբրև ներքին առնչություն Նախահիմքի հետ – ահա բյոմեական մտքի առաջնությունները։
Տող 42.
Ազատության գաղափարը, որը գերմանական դասական փիլիսոփայության համար անկյունաքարային է, սկսվում է հենց Յակոբ Բյոմեից։ Քանի որ մարդը իբրև ոգեղեն, հոգևոր և մարմնական արարած մասնակից է Հավիտենականին, Աստվածայինին և Նախահիմքին, նա դրանց հետ առնչությունը ինքը իր մեջ պետք է հայտնաբերի։ Եվ քանի որ Նախահիմքը կամ Աստվածայինը անպայմանականորեն բոլոր իրերի ազատ կամքը և նախասկիզբն է, ուրեմն նաև մարդն է ազատ, այնքանով, որքանով դա հայտնաբերում է իր մեջ։ Մարդու ազատության աստիճանը նրա մեջ Աստվածայինի ներհոսքի աստիճանն է։
Աստված ոչ միայն
Աստված Բյոմեի համար հիմնազուրկ, ավելի ճիշտ` համա-հիմնային էություն է` Ungrund: Ungrund բառը <անհատակ> թարգմանելը կնշանակի այն թարգմանել սոսկ բառարանային նեղ իմաստով։ Իրականում գերմաներեն un- նախդիրը ոչ միայն ժխտում, այլև սաստկացնում է իրենից հետո եկող բառահիմքի իմաստը։ Ուրեմն` Աստված Բյոմեի համար - ողջ գոյավորի հիմնազուրկ հիմքն է և ոչ թե Ոչինչ, ավելի ճշգրիտ` նա ամեն ինչը և ոչ-ինչն է, բոլոր էությունների էությունը - Wesen aller Wesen: Ողջ բնությունը, ըստ Բյոմեի, ծնվում է ինչ-որ Մատրիցից (Matrix), որը ողջ գոյավորի սկզբնաբանումն է։ Մատրիցային էությունները հավաքվում են Աստծո մեջ` իբրև հիմնազուրկ հիմքի, որը Բյոմեն բնութագրում է յոթը նշաններով, որոնցից հինգը զգայական են. ամենազոր, ամենագետ, ամենատես, ամենալուր, ամենահոտառու, ամենաճաշակ, ամենաշոշափ։ Կենտրոնանալով Աստծո մեջ` նրանք այնուհետև ներհոսում են արարյալ աշխարհ։ Անստեղծ Արարիչը ստեղծում է արարյալ աշխարհը ոչնչից, իսկ մի այլ դեպքում` ինքն իրենից,- Արարիչն ու արարյալը նույն բնույթն ունեն։ Արդեն Իր` Աստծո մակարդակով տեղի է ունենում ճաքը, կազմալուծումը, չարացումը (Ergrimmtheit)։ Աստված (Աստվածությունը) չարչարանքի (Qual)պես ծորում է արարյալ աշխարհի վրա (այստեղ փոխաբերականորեն արտահայտված է Աստծուն ուրացած և ի Քրիստոս գնացող մարդկության էութենական տառապանքի գաղափարը), ինչից աճում է նշանավոր օնոմատոբանաստեղծական (այսինքն` սեմանտիկականորեն մոտիկ համահունչ բառերը)<ասույթը>, որը հայերեն չի թարգմանվում. die Qual quellt (բառացիորեն` տառապանքը հոսում է)։ Ճաքը Աստծո մեջ, երկնքում, համապատասխանում է Աստծուց պառակտված սատանայի մասին համադոգմատիկ պատկերացմանը։ Աշխարհում հատվածական երևույթ-իրերի բազմակիությունը, ինչը գնալով ավելի ու ավելի է կոտորակվում, անկման արդյունք է, ինչը սկսվել է երկնքում։ Մինչ աշխարհի արարումը սատանայի ըմբոստությամբ և Աստծուց պառակտմամբ սկսված այդ անկման նախախնամությունը ձգվում է երկրի վրա մարդու մեղսագործությամբ։ Այդ անկանման մեջ հիմքն է մեղքի, ինչը կարող է թոթոփվել միայն ի Քրիստոս բարձրանալով, ով եկել է միասնությունը վերականգնելու և ցրիվ եկած մասերը Աստծո մեջ ի մի հավաքելու համար: Այդ անկում-վերականգնումին մասնակից են աշխարհարարման բոլոր ոլորտները` Որակները, Տարրերը և Ոգիները. ֆիզիկականը, քիմիականը, զգացմունքները, հոգևորը։ Մեկը ծնվում է մյուսից և նույնպես <ծորում է> նրանից։ Աստծո զորությունից` երկինքը, երկնքից` աստղերը, աստղերից` տարրերը, տարրերից` երկիրը և արարածները։ Որակներն են կրակը, դառնությունը, աղը։ Ոգիները, կարծես թե նույն իրենք որակները, յոթն են (այստեղ Բյոմեն դարձյալ բանաստեղծականորեն կողք-կողքի է դնում համահունչ բառեր` խաղալավ նրանց սեմանտիկական նույնահնչողականությամբ. Quallgeister - բխող ոգիներ և Qualitaeten - որակներ) - թթուն, քաղցրը, դառը, կծուն, սերը, հնչյունը, բնությունը։ Սերը հինգերորդ ոգին է կամ quinta essentia-ն։ Հնչյունը յոթներորդն է, այն ինքը Աստվածություն է։ (Աստված Մովսեսին հայտնվեց հնչուն Բառով` Ինքը մնալով անտես)։ Յոթներորդը բնությունն է, իսկ այն Աստված է, որը բոլոր ոգիները հավաքում է իր մեջ։ Բնության պսակը մարդն է, անսեռ մարդը, ով մեղսագործությունից հետո բաժանվում է տղամարդու և կնոջ,- մի միկրոկոսմոս, որ բաղկացած է զգացմունքից, դատողականությունից և բանականությունից։ Մարդու ներքին կառույցը իրենից երկիրը երկնքին կապող մի սյուն է ներկայացնում, որով անցնում է այն, ինչը աստղերից չարի և բարու բաժանված` իջնում է երկնքից։ Իր մեջ չարն ու բարին կենտրոնացնող մարդու գլխավորությամբ բնությունից անջատվում են տարրերը(որոնցից էլ բաղկացած է բնությունը), որոնք իրենց որակներով մասնակից են մարդկային զգացմունքներին` ինչպես բարի, այնպես էլ մեղսական. օդը տապը և ցասումն է, ջուրը` ցուրտը և խոնարհությունը, կրակը Աստծո մեջ բարիք է, չարի մեջ` դառնություն, չարչարանք։ Հողը տտիպն է և այլն։ Չարչարանքը, ի դեպ, առկա է բոլոր որակներում։ Այս ողջ բազմազանությունը Բյոմեի համար երրորդության համակարգ ունի. երկու հիմնական երրորդությունները` Աստված-բնություն-արարած, կրակ-դառնություն-աղ,- միմյանց հարաբերվում են իբրև իրենց` էությունների և նրանց որակների անտինոմիաներ: Ըստ այդմ` որակները հանդես են գալիս իբրև իրերի փոխակերպությունները, նրանց այլագոյությունը։ Բյոմեն օգտվում է նաև ալքիմիական բառապաշարից. յոթ ոգիները, որ ծնվում եմ մեկը մյուսից, ի մի են բերվում ալքիմիական երրորդության մեջ - ծծումբի, սնդիկի և աղի (Sulphur, Mercurius, Sal)։ Ամբողջության մեջ այս երեք ալքիմիական տարր-խորհրդանիշերը կազմում են այն, ինչը Բյոմեն կոչում է Salniter, ինչ-որ կենտրոնակետ, որից և որի մեջ տեղի է ունենում միմյանց փոխակերպվող իրերի ծնունդը։ Աստվածության հայտնությունը բնութկան մեջ <Մեծ Խորհուրդն> է - <Mysterium Magnum>-ը։ Այսպիսով, Աստված, ըստ Բյոմեի, բնության մեջ ներկա է և իբրև նրան հավասար ինչ-որ բան, և իբրև անդրանցումային էություն, որ հեղվում է աշխարհի վրա և աշխարհին հայտնվում է իբրև Աստվածություն։ Ամեն ինչ անցնում է ամեն ինչի մեջ, փոխվում է իրար և ծնվում է իրարից։ Իսկ Գերիմաստությունը Բյոմեի համար ինչ-որ ինքնուրույն որակ է, որը հատուկ է և Արարիչ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, և Կույս Մորը։ Սոֆիա-իմաստնությունը հենց իր` Երրորդության
Բյոմեի վերջին աշխատությունը` <Քրիստոսաբանությունը>, ավարտի է հասցնում նրա աստվածաբանական համակարգը, որը հիմնականում համընկնում է հայրաբանական պատկերացումներին։
=== Չարը ===
Բյոմեի փիլիսոփայության կենտրոնակետերից է չարի խնդիրը։ Նրան ոչ նորպլատոնականների «լավատեսական» այն մեկնությունն է բավարարում, որը չարը երևութականություն և խաբկանք է համարում և անտեսում է նրա իրողությունը, ոչ էլ «հոռետեսությունը» ավանդական լութերականության, ըստ որի համաշխարհային չարը մնում էր տխուր մի իրողություն, ինչը բարոյա-կրոնական ոչ մի արդարացում չունի։ Բյոմեն փորձում է բացատրել, որ չարը Աստվածային անհատականության ինքնաբացահայտման անհրաժեշտ մի հետևանք է։ Պատանեկության օրերում տեսած և նրան ապշեցրած տեսիլքը` երբ արևը իր ողջ երևույթով արտացոլվել էր անագե ամանի վրա, ասես թե նրա համակարգի առանցքն է. Այն չարի մեկնությունը գտնում է նրանով, որ ամեն ինչ իր դրսևորման և հայտածման համար կարիք ունի ֆոնի, հակադրության, ամեն «այո» կարիք ունի իր «ոչ»-ին։ Սա կիրառելի է նաև աստվածային սկզբի համար: Բյոմեն հանգում է Աստվածայինի ծագման և զարգացման մտքին։ Խոսքը
Նյութական աշխարհի, ինչպես և աստվածության ծագումը պայմանավորված է անհատականության դրսևորման անհրաժեշտությամբ։ Ողջ աշխարհը մինչև իր ներսը ոգեշունչ է և միավորված մոգական մի միասնությամբ. Ֆիզիկականը ամենուրեք խորհրդանշում է հոգեբանականը։
=== Մեղքը և փրկությունը ===
Աշխարհի արարչության նկարագրությամբ Բյոմեն հիմնականում ելնում է աստվածաշնչյան պատկերացումներից։ Մեղսագործությունը նախ և առաջ արտահայտվեց նրանով, որ մարդը չբավարարվեց աշխարհի նաիվորեն ամբողջական կոնկրետ ճանաչողությամբ, այլ ցանկացավ ճանաչել նրա հատկությունները` ռեֆլեքսիայից օգտվելով` դրանք վերլուծելով վերացական մտածողությամբ։
Յակոբ Բյոմեի գաղափարները իրենց ազդեցությունն են թողել այնպիսի մտածողների վրա, ինչպիսիք են [[Քրիստիան ֆոն Ռոզենռոթ]]ը, [[Ֆրանց ֆոն Բաադեր]]ը, [[Յոհան Համան]]ը, [[Նովալիս]]ը, [[Հեգել]]ը, [[Շելլինգ]]ը, [[Նիկոլայ Բերդյաև]]ը, [[Վլադիմիր Սոլովյով]]ը, [[Դեմյոն Ֆրանկ]]ը և այլն։
«Նրա (գերմանացի առաջին փիլիսոփայի) հիմնական գաղափարը ամեն ինչ մի բացարձակ միության մեջ պահելու ձգտումն է - բացարձակ աստվածային միությունը և բոլոր ներհակությունների միավորումը Աստծո մեջ... Բյոմեի հիմնական միտքն է, որ Ունիվերսումը
== Երկերը ==
|