«Արուս Ասրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (19), = → = (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (17) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
| Բնագիր անուն =
| պատկեր =
| նկարագիր =
| Բնագիր ԱԱՀ = Արուս Ասրյան Հարությունի
| Հասակը` =
| Ծնվել է` = [[նոյեմբերի 26]] ([[դեկտեմբերի 9]]) [[1904]]
| Ծնվելու վայր` = [[Սանահին (գյուղ)|Սանահին]]
| Վախճանի օր` = [[հունիսի 28]] [[1987]]
| Վախճանվել է` = [[Երևան]]
| Քաղաքացիություն` =
| Հպատակություն` =
| Ազգություն` =
| Կրոն` =
| Այլ անուն(ներ) =
| Մասնագիտություն =
| Ակտիվ շրջան =
| Ժանրեր =
| Ընտրանի =
| Ամուսին(ներ) = [[Վարդան Աճեմյան]]
| Համատեղ ապրող(ներ) =
| Երեխա(ներ) = [[Ալեքսանդր Աճեմյան]]
| Պարգևներ և մրցանակներ` = [[File:People Artist of the USSR1.jpg|20px]] [[File:Orderredbannerlabor rib.png|25px]] [[File:Orderredbannerlabor rib.png|25px]]
| imdb_id = 1341819
| ԿինոՊոիսկ_id = 358573
| Վեբկայք =
}}
 
'''Արուս Հարությունի Ասրյան''' ([[1904]]-[[1987]]) հայ բեմի մեծանուն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի ([[1945]]), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի ([[1972]])։
 
==Կենսագրություն==
Տող 35.
 
Ասրյան դերասանուհու բեմական արշալույսը զարդարված էր բացառիկ ու անմոռաց մի դիպվածով, որի հիշողությունը մշտապես հուզում էր արտիստուհուն։
''«Թիֆլիսի [[Քրմոյան օրիորդաց վարժարան]]ում, գրել է նա,- ուր սովորում էի 1919 թ., հոբելյանական երեկո էր կազմակերպված ի պատիվ [[Հովհաննես Թումանյան|Հ.Թումանյանի]] գրական գործունեության 25-ամյակի։ Վարժարանի սաների ուժերով բեմադրվելու էր «Անուշ» օպերան։ Անուշի դերը հանձնարարված էր ինձ։ Երեկոյին ներկա էին Հովհաննես Թումանյանը և Արմեն Տիգրանյանը։ Ներկայացումից հետո ինձ մոտեցան նրանք, խրախուսեցին և ասացին, որ իմ տեղը թատրոնն է։ Վերջ։ Այդ երկու խոշոր արվեստագետների կարծիքը սրբություն էր ինձ համար և այդ կարծիքը մեկընդմիշտ որոշեց իմ կյանքի ուղին»։''
 
1922 թվականին, երբ դերասանուհին [[Օլգա Մայսուրյան]]ը դերասաններ էր ընտրում [[Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա]]յում սովորելու համար, Ասրյանը գերազանց քննություններ է հանձնում, բայց հրաժարվում է մեկնելուց` ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով։
Տող 41.
1929 թվականին դերասանուհին հրավիրվում է նորաստեղծ [[Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն]]ը։ Մի նոր շրջան է սկսվում Արուսի բեմական կյանքում, որը տևում է մեկ տասնամյակից ավելի։ Այստեղ [[Հակոբ Պարոնյան|Հ.Պարոնյանի]] Շողակաթն էր «Մեծապատիվ մուրացկաններում», որը դերասանուհուն հռչակ ու ճանաչում բերեց։ Այնուհետև [[Վարդան Աճեմյան|Վ.Աճեմյանը]] բեմադրություն պատրաստեց արևմտաեվրոպական դասական [[Կառլո Գոլդոնի|Կ.Գոլզոնիի]] «Հյուրանոցի տիրուհին» պիեսը։ Արուս Ասրյանը հանդես եկավ Միրանդոլինայի դերով, որն անզուգական էր, գունեղ ու հմայիչ իր ամբողջականության մեջ։
 
1940 թ. Արուս Ասրյանը հրավիրվում է [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն]]։ Այստեղ տաղանդավոր դերասանուհին ստեղծում է լավագույն կերպարներ, որոնց մեջ փայլում են հատկապես մայրերի և մամիկների կերպարները։ Մարգարետ («Բրոուդիի ամրոցը»), Հեղինե, («Գարնան անձրև»), Մարե («Հանրապետության նախագահ»), Նուբար («Աշխարհն, այո', շուռ է եկել»), Անուշ («Բաղդասար Աղբար») և վերջապես Տատիկը` [[Վիլյամ Սարոյան|Վ.Սարոյանի]] «Իմ սիրտը լեռներում է» պիեսում։ Այս փոքրիկ համարյա անբառ դերում, հայ ժողովրդական «Կռունկ» երգի կատարումով Ասրյանը այնքան տրամադրություն է դնում օտար ափերում տառապած ավանդական հայ կնոջ կերպարում, որ այն դառնում է պիեսում հիմնական կերպարներից մեկը։
 
Ասրյանի բեղմնավոր գործունեությունը պատկանում է հայ բեմին (մոտ 250 դեր)։ Սակայն դերասանուհին հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում։ 1940 թվականին «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան նկարահանում է «Քաջ Նազարը»։ Ֆիլմի ռեժիսոր [[Ամասիյ Մարտիրոսյան]]ը հրավիրում է շնորհալի դերասանուհուն ֆիլմում խաղալու Ուստիանի դերը։ Ասրյանի փայլուն կատարումով այսօր էլ «Քաջ Նազար» ֆիլմը դիտելիս հանդիսատեսը հմայլվում է Ուստիանով։ 1943 թ. [[Համո Բեկնազարյան]]ը նկարահանում է «[[Դավիթ Բեկ (ֆիլմ)|Դավիթ Բեկ]]ը» ֆիլմում կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը որոնումների մեջ էր։ Դա սևամորթ աղախնու` Զեյնաբի դերն էր, որ շատերն էին փորձել չէին գոհացրել։ Փորձի հրավիրված Արուս Ասրյանը, երբ երգում է ֆիլմում նախատեսված թախծալի երգը Համո Բեկնազարյանը հուզված բացականչում է. ''«Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ»''։
 
Իր բեղմնավոր աշխատանքի, լուսավոր ու բարձր արվեստի համար, Ա.Ասրյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով և այլ մեդալներով։