«Արսեն Այտընյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (5), = → = (5), = → = (5), = → = (4), = → = (2), = → = oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (19) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տես նաև|Արսեն (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Արսեն Այտընյան
| բնագիր ԱԱՀ =
| պատկեր = Arsaytnyan.jpg
| background =
| նկարագրում = (բանասեր, լեզվաբան)
| ծննդյան օր = [[Հունվար 7]], [[1825]]
|
}}
 
'''Արսեն Այտընյան''' ([[1825]] - [[1902]]), հայ բանասեր, լեզվաբան։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] Պերա թաղամասում։ Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյաննների վանքում, ընդունել հոգևորականի կոչում։ 1840-ից հանդես է եկել Մխիթարյանների մամուլում և առանձին հրատարակություններով։ «Եվրոպա» պարբերականում տպագրել է իր առաջին բանասիրական հետազոտությունը [[Ագաթանգեղոս]]ի կրկնագիր օրինակի մասին։ 1845-49-ին հորինել է [[հայերեն]] «երկրագունդը» ([[գլոբուս]])։ Նույն թվականներին նկատելի աշխատանք է տարել հայերեն տպագրական տառեր ստեղծելու ուղղությամբ, գծագրելով մի քանի տեսակ տառեր, որոնք հայտնի են «վիեննական» անունով։ 1866-ին [[Վիեննա]]յում լույս է տեսել նրա [[գլուխգործոց]] «Քննական քերականություն աշխարհաբար լեզվի» գիրքը, որն ըստ էության առաջին գիտական լուրջ ուսումնասիրությունն է արևմտահայ աշխարհաբարի մասին։ Ուշագրավ է հատկապես գրքի «Ներածությունը», որտեղ գիտականորեն շարադրված է [[գրաբար]]ի փոխարեն [[աշխարհաբար]] լեզուն զարգացնելու և գրական լեզու դարձնելու անհրաժեշտությունը։ 1867-ին լույս է ընծայել իր այդ աշխատության համառոտ շարադրությունը՝ «Արդի հայերենի համառոտ քերականություն» վերնագրով, 1884-ին՝ «Ոսկեդսրյան գրաբարի ընդարձակ քերականությունը»։ 1887-ին, երբ Վիեննայի Մխիթարյանները հրատարակել են «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը, դարձել է նրա մշտական աշխատակիցը, տպագրելով գերազանցապես լեզվաբանական հոդվածներ։ Դրանցից ուշագրավ է տառադարձության մասին հոդվածը (1888)։ Գիտական կյանքին զուգընթաց վարել է վարչական պաշտոններ։ 1886-ին ընտրվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության [[աբբա]]։ Այս պաշտոնը սահմանափակել է նրա գիտական գործունեությունը։ Այնուհետև հազվադեպ է տպագրել բանասիրական հետազոտություններ։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 90-91}}</ref>
 
{{անձ-անավարտ}}