«Խորան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Saghmosavank, matenadaran1.jpg|մինի|Սաղմոսավանքի Ավագ խորանը]]
[[Պատկեր:Stiftshuette Modell Timnapark.jpg|մինի|Հրեական խորանիխորան մոդել(վերականգնված տեսքը)]]
'''Խորան''' ({{lang-grc|σκηνή}}, {{lang-lat|tentorium, tabernaculum, scena}}, {{lang-he|מִשְׁכָּן}}, ''միշկան'', «կացավայր», {{lang-he|אהל מועד}}, ''օել մոեդ'', «ժողովքի, հանդիպման վրան»), հատուկ վրան (տաղավար)՝ պատրաստված կտավից կամ մորթուց: Աստվածաշունչը խորան է անվանում այն վրանը, որն անապատում շինեց [[Մովսես մարգարե|Մովսեսը]]՝ որպես հրեից պաշտամունքի ժամանակավոր տաճար:
 
Տող 7.
Խորան է անվանվում նաև քրիստոնեական տաճարի այն մասը, ուր տեղադրվում է պատարագի Ավագ սեղանը (այստեղից էլ՝ Ավագ խորան): Որպես կանոն ընդգրկում է կառույցի արևելյան աբսիդը: Խորանի կիսաշրջան հատակագծով, գմբեթարդով ծածկված ավանդական ձևը պայմանավորված էր վաղ քրիստոնեական եկեղեցուն հարմարեցված շենքի՝ բազիլիկի նմանաձև տարրի առկայությամբ: Հայոց վաղքրիստոնեական եկեղեցիներում (որոնք հիմնականում ձևափոխված մեհենական շենքեր են եղել) խորանը, մինչև պարտադիր աբսիդաձև դառնալը, եղել է ուղղանկյուն հատակագծով:
 
Խորան են նաև կոչվում Ավագ Խորանից աջ ու ձախ կամ տաճարի արևմտյան անկյուններին (նաև գավթի արևելյան անկյուններին) տեղադրված այն սենյակները (հաճախ երկհարկ), որոնք ունեն խորանաձև (աբսիդաձև) խորշ և լրացուցիչ սեղան՝ պատարագի կամ եկեղեցական այլ արարողությունների համար:
 
Խորան է աշխարհիկ կառույցներում, մասնավորապես պալատներում, հատուկ ձևով շինված սենյակ-դահլիճ արքունի խորհրդի կամ այլ նպատակի համար: Ըստ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]], այս խորանները հավանաբար գմբեթածածկ են եղել:
 
Հայերենում վաղ ժամանակներից խորան բառը օգտագործվել է նաև փոխաբերական բազմաթիվ իմաստներով՝ խորան երկնից (երկնքի խորանաձև կամարը), յոթնաստեղյան խորան (յոթ մոլորակների գոտին), խորան՝ որպես եկեղեցի, տաճար, խորան՝ որպես տուն, սենյակ, խորան հոգվո (մարդու մարմինը):
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խորան» էջից