«Մայք Շինոդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: գ: → գ։, է: → է։, ը: → ը։ (8), ի: → ի։, լ: → լ։ (2), կ: → կ։, ն: → ն։ (8), ո: → ո։, ջ: → ջ։ (2), ռ: → ռ։ (2), վ: → վ։, տ: → տ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
չ clean up, replaced: → (396) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
}}
 
'''Մայքլ (Մայք) Կենջի Շինոդա''' ({{lang-en|Michael Kenji «Mike» Shinoda}}, {{lang-ja|篠田 賢治}} [[փետրվարի 11]], [[1977]], [[Ագորա Հիլզ]], [[Կալիֆորնիա]], [[ԱՄՆ]]), ճապոնա-ամերիկյան ծագմամբ երաժիշտ, պրոդյուսեր և արվեստագետ է։ Նա առավել հայտնի է որպես Լինքին պարկ ռոք խմբի ռեփփեռ, երգահան, ստեղնաշարահար, վոկալիստ և ռիթմ կիթառահար: Շինոդան հայտնի է նաև որպես իր սեփական խմբի ՝ Ֆորտ մինորի մեներգիչ-ռեփփեռ։
 
== Վաղ կյանքը ==
Շինոդան ծնվել է [[Լոս Անջելոս]]ի արվարձանում` Ագորա Հիլզում։ Հայրը ճապոնացի-ամերիկացի է, իսկ մայրը ունի եվրոպական ծագում։ Նա նաև ունի կրտսեր եղբայր Ջեյսն անունով։ Շինոդան սովորել է Պարկմանի կրտսեր և Լինդերո Քանյոնի միջնակարգ դպրոցներում։ 6 տարեկանում Շինոդան սկսեց սովորել դաշնամուր նվագել։ Միջնակարգ և ավագ դպրոցներում սովորելու ընթացքում Շինոդան սովորեց նաև կիթառ։
 
Մայք Շինոդայի ռեփի հանդեպ հետաքրքրությունից ոգևորվեց Բրեդ Դելսոնը, ում հետ Շինոդան սկսեց գրել և ձայնագրել երգեր իր տնային ստուդիայում։ Շինոդան հաճախում էր Ագորայի ավագ դպրոց Լինքին պարկ խմբի մյուս անդամների՝ Բրեդ Դելսոնի և Ռոբ Բորդոնի հետ։ Ավագ դպոցն ավարտելուց հետո Բորդոնը նույնպես միացավ խմբին։ Եռյակը անվանվեց Քսեռո։
Ավագ դպրոցից հետո Շինոդան ընդունվեց Նկարչության և դիզայնի քոլեջ։ Այնտեղ նա ծանոթացավ DJ Ջո Հանի հետ, ով Դեյվ Ֆարրելի հետ միասին շուտով միացավ խմբին։
'''== http://mikeshinodaclan.com/mike/biography/ =='''
 
== Լինքին պարկ ==
Շինոդայի խմբին միացավ երկրորդ վոկալիստ Չեստեր Բեննինգտոնը` փոխարինելով Մարկ Ուեյքֆիլդին։ Շինոդան և Բրեդը մեծ դեր խաղացին Hybrid Theory EP և Hybrid Theory ալբոմների ձայնագրման մեջ։ 2002թ.-ին Շինոդան կազմակերպեց Reanimation ռեմիքս ալբոմի ձայնագրումը։ Այդ ընթացքում Շինոդան համագործակցեց The X-Ecutioners խմբի հետ, որի հետ ձայնագրեց <It’s Goin' Down> երգը։
Շինոդան Ջո Հանի օգնությամբ ձևավորել է Meteora ալբոմի շապիկը։Շինոդան և Ջեյ Զին համատեղ ստեղծեցին <Collusion Course> ալբոմը, որը ստացավ Գրեմմի որպես լավագույն ռեփ-երգ համագործակցություն 2006 թ.-ին։
Խմբի հաջորդ ալբոմն էր Minutes To Midnight-ը։Այս ալբոմում Շինոդան,ով առավել հայտնի է որպես ռեփփեռ, ունի վոկալ կատարումներ:Մայքը երգում է "In Between" և "No Roads Left" երգերում ինչպես նաև ռեփ է կարդում "Bleed It Out" և "Hands Held High."-ում։ Չնայած Մայքը շատ քիչ վոկալ երգեր ունի, այնուամենայնիվ, ըստ Hit Parader թերթի նա զբաղեցնում է 72-րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն 100 մետալ վոկալիստների շարքում։
== Ֆորտ մինոր ==
Շինոդան ստեղծեց Ֆորտ մինորը 2003-2004 թթ , որովհետև Լինքին պարկում չէր կարողանում իր հիփ-հոփ կարողությունները ըստ արժանվույն ցուցադրել։ Նա իրեն անվանել է Ֆորտ մինոր, որովհետև ուզում էր, որ մարդիկ կենտրոնանան իր երաժշտության և ոչ թե իր վրա:Ֆորտ մինորի առաջին ալբոմն էր <The Rising Tied>, որը դուրս եկավ 2005 թվականին։ Ալբոմում կան շատ զուգերգեր, որտեղ երգել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Styles of Beyond, Lupe Fiasco, Common, Black Thought of The Roots, John Legend, Holly Brook, Jonah Matranga: Ալբոմի հիթն էր "Where'd You Go" երգը, որը նվիրված է Մայքի կնոջը։ Billboard Hot 100 հիթ շքերթում այն գրավեց 4-րդ տեղը։
 
== Արվեստ և նկարչություն ==
Շինոդան ավարտեց Փասադենայի նկարչական քոլեջը 1998թ.-ին ստանալով արվեստի բակալավրի աստիճան։ 2003թ.-ին նա համագործակցեց DC Shoes (ընկերություն, որը վաճառում է սպորտային հագուստ) հետ։ Նա փոխեց գույները և հումքը ինչպես նաև անձամբ ընտրեց փաթեթավորումը և գովազդը։ Հաջորդ տարի Շինոդան 10 նկարներից բաղկացած շարք ստեղծեց, որը դարձավ «The Rising Tied» ալբոմի շապիկը։ Այս շարքը ներկայացվեց Մայքի առաջին՝ «Diamonds Spades Hearts & Clubs» ցուցադրության ժամանակ։2-րդ ցուցադրությունը տեղի ունեցավ Ճապոնաամերիկյան ազգային թանգարանում։ 2008-ին նա կրկին համագործակցեց «DC Shoes» այս անգամ թողարկելով սահմանափակ քանակությամբ սպորտային կոշիկներ՝ 2000 զույգ։ Այս հավաքածուն իր մեջ ներառում է Մայքի բնավորության գծերի բախումը- փորձառու նկարիչը ընդդեմ երաժշտի, ամերիկան դաստիարակությունը ընդդեմ ճապոնական արմատների։
 
==Անձնական կյանքը==
Մայք Շինոդան ամուսնացել է մանկական գրքերի հեղինակ Աննա Հիլլինգերի հետ 2003թ.-ի մայիսի 10-ին։ Զույգն ունի մեկ երեխա: Նրա անունն է Օտիս Ակիո Շինոդա :
2009-ին Շինոդան ստացել է հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան Նկարչության և դիզայնի քոլեջի կողմից, որը նա ավարտել էր 1998 թվին։
== http://www.linkinlady.net/2005/05/anna-shinoda.html ==