«Ջեյմս Ջոուլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (8), = → = (8), = → = (7), = → = (6), = → = (2), = → = oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (19) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = ''Ջեյմս Ջոուլ''
| բնագիր ԱԱՀ = James Prescott Joule
| պատկեր = Joule James sitting.jpg
| նկարագրում = (ֆիզիկոս)
| ծննդյան օր = [[դեկտեմբերի 24]], [[1818]]
| ծննդավայր = [[Սոլֆորդ]] ([[Անգլիա]])
| վախճանի օր = [[հոկտեմբերի 11]], [[1889]]
| վախճանի վայրը = [[Սեյլ]] ([[Անգլիա]])
}}
 
'''Ջեյմս Պրեսկոտ Ջոուլ ''' ([[անգլերեն]]՝ James Prescott Joule, ծնվ. [[1818]], [[դեկտեմբերի 24]], [[Սոլֆորդ]], [[Լանքաշիր կոմսություն]], [[Անգլիա]], մահ. [[1889]], [[հոկտեմբերի 11]], [[Սեյլ]], [[Չեշիր կոմսություն]], Անգլիա), անգլիացի ֆիզիկոս, բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող [[հոսանք]]ի և անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համակարգը։ Նրա անունով է կոչվել էներգիայի և աշխատանքի միավորը՝ [[Ջոուլ (չափման միավոր)|Ջոուլ (Ջ)]]։
 
Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս [[Ջոն Դալտոն]]ի և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ [[1841]] նա բացահայտել է (Է. Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ–Լենցի օրենք)։
 
1843–50 նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է [[էներգիա]]յի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։ [[1851]] Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է [[գազ]]ի սեղմման և ընդհարձակման ժամանկ առաջացող ջերմային երևույթները. մասնավորապես նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդհունվել է իդեալական գազի համար։ Անգլիացի ֆիզիկոս Վ. Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ–Թոմսոնի Էֆեկտ)։ Նա կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Նա հաշվարկել է նաև գազի [[մոլեկուլ]]ների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև [[մագնիս]]ական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում։
 
''Միավորների միջազգային համակարգում 1 Ջ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 Ն ուժի կիրառման կետն ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ–ով։
1Ջ=1Ն.մ''<ref>Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, 2008, էջ 320</ref>
== Աղբյուրներ ==