«Պաուլ Ցելան»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (312) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: = → = (14), = → = (12), = → = (9), = → = (9), = → = (3), = → = (2) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (312) oգտվելով ԱՎԲ)

{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Պաուլ Ցելան
| բնագիր ԱԱՀ = Paul Celan
| պատկեր = Celan passphoto 1938.jpg|thumb|Paul Celan im Alter von 18 Jahren (Passfoto, 1938)
| չափ = 300px
| ստորագրություն = Պ. Ցելանի
| նկարագրում = Գերմանալեզու
| ծննդյան օր = [[23 Նոյեմբերի]], [[1920]]
| ծննդավայր = [[Չերնովից]]
| վախճանի օր = [[20 Ապրիլի]], [[1970]]
| վախճանի վայրը = [[Փարիզ]]
| քաղաքացիություն = Ֆրանսիա
| գործել է = [[1948]] - [[1970]]
| մուտք = Աճյունասափորների ավազը (1948)
| գլխավոր ստեղծագործություն = ''[[[Die Niemandsrose]], 1963, '', // [[Ոչ ոքի վարդը]], 1963:
| ազգություն = Գերմանական հրեա

'''Պաուլ Ցելան''' ({{lang-de|Paul Celan}} [{{IPA|paʊl ˈtselan}}], (* [[1920]] թ. [[նոյեմբերի 23]] [[Չերնովից]] (այն ժամանակ՝ [[Ռումինիա]], այժմ` [[Ուկրաինա]]), † հավանաբար [[1970]] թ. [[ապրիլի 20]], [[Փարիզ]])։ (Բուն անունը` Պաուլ Անցել, որը գրաշրջությամբ (անագրամա) դարձել է Ցելան) 20-րդ դարի գերմանալեզու նշանավոր բանաստեղծներից է, ում ստեղծագործությունը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Սկսելով հիմնականում ֆրանսիական սյուրռեալիզմի ավանդներով` Պ. Ցելանը վերջին ժողովածուներում մխրճվում է գերմաներենի հերմենևտիկական նրբությունների մեջ` հասնելով բառի էկզիստենցիալիստական արմատներին։ Ավելացրած նրա պոեզիայի գրաֆիկական նրբագիծը, արտակարգ երաժշտականությունը, հրեական և համաշխարհային մշակույթի հետ բազմաթիվ զոգորդությունները, աղերսները և առնչությունները, որոնք այդ բանաստեղծությունը 20-րդ դարի երկրորդ կեսի համաեվրոպական պոեզիայի մեջ եզակի, գրեթե անձեռակերտ մի ձեռագիր են դարձնում։ Մեծ է Ցելանի ավանդը նաև թարգմանության ասպարեզում։

==ԿՅԱՆՔԸ==
Սկզբում այցելել է գերմանական, իսկ այնուհետև եբրայական դպրոց։ Հինգ տարի սովորել է ռումինական, իսկ ապա ուկրաինական գիմազիաներում։ 1938 թ.-ին սկսել է բժկություն սովորել Տուրսում, սակայն մի տարի անց վերադարձել է Ռումինիա` ռոմանիստիկա ուսանելու համար: 1940 թ.-ին Բուկովինան և նրա հետ միասին նաև Ցելանի հայրենի քաղաքը` Չերնովիցը, անցնում են ՍՍՀՄ տիրապետության տակ։ 1941 թ.-ին, երբ ռումինական և գերմանական զորքերը գրավում են Չերնովիցը, նաև այնտեղ սկսվում է հրեաներին գետտո տեղափոխելու պրոցեսը։ Ցելանի ծնողները տեղահանվել են 1942 թ.-ին։ Հայրը մահացել է ճամբարում` տիֆից, իսկ մորը գնդակահարել են։ Ծնողների մահը խոր հետք է թողել Ցելանի հոգեաշխարհի վրա: Նա ողջ կյանքում տառապել է այն մտքից, որ ծնողներին թողել է բախտի քմահաճույքին։

1942-1943 թթ. Ցելանը անցկացրել է ռումինական տարբեր աշխատանքային ճամբարներում, ծանր աշխատանքներ է կատարել մոլդավական ճանապարհաշինարարական խմբերում։ Սովետական զորքերի կողմից Չերնովիցի ազատագրումից հետո Ցելանը 1944 թ.-ին վերադարձել է այնտեղ։ Շարունակել է ուսումը, աշխատել է իբրև թարգմանիչ։ 1947 թ.-ին Հունգարիայով փախել է Վիեննա և 1948 թ.-ին հաստատվել Փարիզում։ Նույն թվականին Վիեննայում լույս է տեսել ''Աճյունասափորների ավազը'' բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը ուշադրության չի արժանացել։

1948 թ.-ին Ցելանը հանդիպում է Ինգեբորգ Բախմանին. նրանց սիրո պատմությունը վկայված է հետմահու հրատարակված օրագրերով և նամակագրությամբ (վերջինս հրատարակվեց 2008 թ.-ին, ''Սրտի ժամանակ'' վերնագրով)։
Փարիզում Ցելանը 1951 թ.-ին ծանոթանում է արվեստագիտուհի Գիզելե Լեստրանժի հետ, որի հետ ամուսնանում է։ 1952 թ.-ին Շտուտգարտում լույս է տեսնում երկրորդ ժողովածուն` ''Կակաչ և հիշողություն'' վերնագրով, որտեղ զետեղված էր միանգամից հռչակավոր դարձած ''Մահվան Ֆուգա'' բանաստեղծությունը։ 1955 թ.-ին ֆրանսիական հպատակություն է ընդունում։ Ծնվում է միակ որդին։

1960 թ.-ին հրեա բանաստեղծ Իվ Գոլլի այրին` Կլարա Գոլլը, նրան անհիմն մեղադրում է ամուսնու բանաստեղծությունների գրագողության մեջ։ Այն շարունակվում է մինչև բանաստեղծի կյանքի վերջը` հոգեկան մեծ ընկճվածության մեջ գցելով բանաստեղծին։

Ցելանը բազմիցս հայտնվում է հոգեբուժական կլինիկաներում։ Դեպրեսիվ վիճակներից մեկի ժամանակ փորձում է դանակահարել կնոջը։ 1967 թ.-ին նրանք որոշում են առանձին ապրել։ Գերմանիայում արժանանում է ամենահեղինակավոր գրական պարգևներին։

Կյանքի վերջին շրջանում հրատարակած ժողովածուները ավելի ու ավելի են քաշվում լեզվական-հերմենևտիկական խորությունների մեջ։ Բանաստեղծը ասես հետևում է իր մեծ ժամանակակցի` Մարտին Հայդեգերի «die Sprache spricht» - «լեզուն խոսում է» սկզբունքին, ինչը թե' անասելին ասացման դաշտ բերելու նորանոր հնարավորություններ է տալիս և թե' ապահովում է նրա բանաստեղծման կարևորագույն մի սկզբունքը` «բանաստեղծությամբ հայտնաբերել այն վայրը, որտեղ ինչ-որ մեկը ազատվում է իրենից` իր` իբրև-ինքն-իրեն-օտարի զգացողությամբ»:

1969 թ.-ին, մահից մի քանի ամիս առաջ, առաջին և վերջին անգամ մեկնում է Երուսաղեմ։ Շփվում է հրեա բանաստեղծների հետ։ Ամբողջ կյանքի ընթացքում ջերմ հարաբերություններ է պահպանում բանաստեղծուհի Նելլի Զախսի հետ։
==ԵՐԿԵՐԸ==

* [[Der Sand aus den Urnen]], Wien 1948 (enthält den deutschsprachigen Erstdruck der [[Todesfuge''), im Herbst 1948 auf Celans Wunsch wegen zahlreicher Druckfehler und der unpassenden Illustrationen von Edgar Jené makuliert // [[Աճյունասափորների ավազը]], 1948:
* [[Mohn und Gedächtnis]], Stuttgart 1952; 2000 mit einem Nachwort von Joachim Seng, ISBN 3-421-05223-9 // [[Կակաչ և հիշողություն]], 1952:
* [[Von Schwelle zu Schwelle]], 1955 // [[Շեմից շեմ]], 1955:
* [[Sprachgitter]], 1959, // [[Խոսաճաղ]]. 1959:
* [[Die Niemandsrose]], 1963, // [[Ոչ ոքի վարդը]], 1963:
* [[Atemwende]], 1967 // [[Շնչառության շրջադարձ]], 1967:
* [[Fadensonnen]], 1968 // [[Թելարևներ]], 1968:
* [[Lichtzwang]], 1970 // [[Լույսի հարկադրանք]], 1970:
* [[Schneepart]], (Nachlass), 1971 // [[Ձյունե բաժին]], 1971:
* [[Zeitgehöft]], (Nachlass), 1976 // [[Ժամանակի ագարակ]], 1976:
* [[Eingedunkelt und Gedichte aus dem Umkreis von Eingedunkelt]]. Hrsg. von Bertrand Badiou und Jean-Claude Rambach'' (Nachlass), Suhrkamp, Frankfurt am Main 1991, ISBN 3-51840374-5

''' ՄԱՀՎԱՆ ՖՈՒԳԱ'''
Սև կաթ վաղորդայնի մենք այն խմում ենք երեկոյան

մենք խմում ենք կեսօրին և առավոտյան խմում ենք գիշերը

Տանը մի մարդ է ապրում նա խաղում է օձերի հետ նա գրում է

երբ մթնում է նա գրում է Գերմանիա քո ոսկյա մազերը Մարգարետ

նա գրում է այսպես և ելնում է տան դեմ և աստղերն են շողում նա սուլելով կանչում է իր գամփռներին

նա սուլելով դուրս է կանչում իր հրեաներին ստիպում է հողում մի գերեզման փորել

նա մեզ հրամայում է իսկ հիմա մի պարեղանակ փչեք

Տանը մի մարդ է ապրում նա խաղում է օձերի հետ նա գրում է

երբ մթնում է նա գրում է Գերմանիա քո ոսկյա մազերը Մարգարետ

Քո մոխրե մազերը Սուլամիթ մենք օդերում գերեզման ենք փորում այնտեղ ազատ կարելի է պառկել

Նա գոչում է բահերը ավելի խոր խրեք հողը դուք այդտեղ և դուք այնտեղ երգեք և նվագեք

նա քաշում է ատրճանակը գոտու տակից ճոճում է այն նրա աչքերը կապույտ են

բահերը խոր խրեք դուք այդտեղ և դուք այդտեղ շարունակեք պարեղանակ փչել
նա խաղում է օձերի հետ և երազում մահը գերմանացի վարպետ է

քո ոսկյա մազերը Մարգարետ

քո մոխրե մազերը Սուլամիթ
|align="right"|

սրտերը տիրական ստվերների,

սմքած այտերը երեկոյի։

Նրանք ամենաուժեղ հարբեցողներն են.

նրանք տանում են դատարկությունը բերաններին, իբրև լիությունը,

և փրփրելով պռունկներից չեն թափվում, ինչպես դու կամ ես։
1 105 242

edits