«Յոկո Օնո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, replaced: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Infobox musical artist
| name = Յոկո Օնո<br />
小野 洋子
| image = Lennons by Jack Mitchell.jpg
| caption = Յոկո Օնոն [[Ջոն Լենոն]]ի հետ
| background = solo_singer
| birth_date = {{Birth date and age|mf=yes|1933|2|18}}
|birth_place = {{Դրոշ|Ճապոնիա}} [[Տոկիո]], [[Ճապոնիա]]
| genre = ավանգարդ, [[ռոք]], [[փոփ]], էլեկտրոնիկա, շիբույա քեյ, ֆլուքսուս, դանս
| occupation = Երաժիշտ, կինոռեժիսոր, խաղաղության ակտիվիստ
| years_active = 1961–այժմ
| instrument = վոկալ, դաշնամուր
| label = Apple Records, Geffen Records, Polydor Records, Rykodisc, Astralwerks, Chimera Music
| associated_acts = [[Ջոն Լենոն]]<br />Plastic Ono Band
| website =
}}
 
Տող 30.
Օնոն ամուսնու և դստեր հետ [[1966]]թ.-ին մեկնում է [[Լոնդոն]], որտեղ բացում է իր նկարների ցուցահանդեսը։ [[Ջոն Լենոն]]ը, ով այդ ժամանակ «[[Բիթլզ]]ի» անդամն էր, մի անգամ այցելում է այդ ցուցահանդեսը և բավականին հավանում Օնոյի աշխատանքները։ Լենոնը և Օնոն դառնում են ընկերներ, իսկ որոշ ժամանակ անց` նաև սիրահարներ: Երկուսն էլ սկսում են անհետաքրքրություն ցուցաբերել իրենց օրինական ամուսինների հանդեպ, ուստի 1969թ.-ին` ամուսնալուծվելուց հետո Լենոնն ու Օնոն ի վերջո ամուսնանում են։
 
Բիթլզի շատ երկրպագուներ մեղադրում են Օնոյին` իրենց սիրելի խումբը «լուծարելու» մեջ, քանի որ ըստ նրանց` Յոկո Օնոն այնքան մեծ ազդեցություն ուներ Լենոնի վրա, որ վերջինս «գլուխն էր կորցրել»: Իրականում` Օնոն պարզապես քաջալերում էր Լենոնին անել այն բաները, ինչ նա նախկինում ցանկացել էր անել, սակայն վախեցել էր հանրային կարծիքից, ներառյալ խմբից դուրս գալու նրա միտքը։ Զույգը նոր խումբ-դուետ է հիմնում` այն կոչելով` Plastic Ono Band: Զույգի համար մյուս խնդիրը զավակ ունենալն էր, քանի որ Օնոն բազմաթիվ անգամ ընդհատել էր հղիությունը։ 1975թ.-ին` Լենոնի 35 ամյակի օրը, նրանք ունենում են իրենց առաջնեկին` [[Շոն Լենոն|Շոն]]ին։ Բացի այդ` Օնոն կարողանում է հաշտվել հայրական ընտանիքի հետ։
 
Լենոնը կնոջն համարում էր իր «մուսան»: 1980 թ.-ին` ամուսնու մահվանից հետո Օնոն թողարկում է բազմաթիվ սոլո ալբոմներ: Առաջին սոլո ալբոմի անվանումն էր ''Season of Glass'': Նրա հետագա գործերը բավականին դրական կերպով են ընդունվում երաժշտական քննադատների ու նույնիսկ Լենոնի երկրպագուների շրջանում, սակայն ալբոմների վաճառքը այդքան էլ հաջող չի ստացվում։
 
Այժմ Յոկո Օնոն հեռացել է իր բուռն կարիերայից և տնօրինում է Լենոնի թողած ոչ բիթլզյան ժառանգությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յոկո_Օնո» էջից