«Դևիդ Ֆինչեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (22), = → = (21), = → = (18), = → = (17), = → = (11), = → = (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (31) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Դեյվիդ Ֆինչեր
| բնագիր ԱԱՀ = David Andrew Leo Fincher
| պատկեր = David Fincher (2012) 3.jpg
| չափ =
| նկարագրում = ռեժիսոր, պրոդյուսեր
| ծննդյան օր = {{Birth date and age|mf=yes|1962|8|28}}
| ծննդավայր = [[Դենվեր]], [[Կոլորադո]], [[ԱՄՆ]]
| վախճանի օր =
| վախճանի վայրը =
| քաղաքացիություն = {{USA}}
| հպատակություն =
| ազգություն =
| կրոն =
| ազդվել է =
| ազդել է =
| գրքեր =
| աշխատանք = [[1984]] - մինչև այսօր
| ամուսին = Դոնյա Ֆիորենտինո<br />(1990-1995)
| ծնողներ =
| երեխաներ = Ֆելիքս Իմոգեն<br />(ծնվել է 1994թ. ապրիլի 25)
| պարգևներ և մրցանակներ =
| կայք = [http://www.imdb.com/name/nm0000399/ IMDb]
}}
Տող 26.
 
== Կյանքը և կարիերան ==
Ֆինչերը ծնվել է [[1962]] թվականի օգոստոսի 28-ին [[Դենվեր]]ում ([[Կոլորադո]], [[ԱՄՆ]])։ Երբ Ֆինչերը երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց [[Սան Ասլեմո]] ([[Կալիֆոռնիա]])։ Պատանի հասակում Ֆինչերը տեղափոխվեց [[Էշլանդ]] ([[Օրեգոն]]), որտեղ նա ավարտեց Էշլանդի ավագ դպրոցը։ Ազդվելով «[[Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ]]» ֆիլմից (Butch Cassidy and the Sundance Kid)՝ նա սկսեց ութ տարեկանում նկարահանել ֆիլմեր 8 մմ-անոց խցիկով։ Տասնութ տարեկանում գնաց աշխատելու Ջոն Քորթիի Korty Films ընկերությունում։ Ֆինչերը [[1983]] թվականին ընդունվեց աշխատանքի [[Ջորջ Լուկաս]]ի Industrial Light & Magic (ILM) ընկերությունը, որտեղ նա մասնակցում էր Twice Upon a Time, «[[Աստղային պատերազմներ: Մաս VI - Ջեդայի վերադարձը]]», «[[Ինդիանա Ջոնսը և Ճակատագրի վանքը]]» ֆիլմերի ստեղծմանը։ [[1984]] թվականին նա հեռացավ ILM-ից՝ Քաղցկեղի ամերիկյան ընկերության (American Cancer Society) համար գովազդ նկարահանելու, որում նա ցույց տվեց մոր արգանդի մեջ ծխող երեխայի։ Դա անմիջապես գրավեց [[Լոս Անջելես]]ի պրոդյուսերների ուշադրությունը, և [[1985]] թվականին Ֆինչերին հնարավորություն տրվեց որպես ռեժիսոր նկարահանելու «[[Կենդանի թմբուկի ձայնը]]» վավերագրական ֆիլմը, որը երաժիշտ [[Ռիք Սպրինգֆիլդ]]ի մասին էր: Նա գովազդներ է նկարահանել Revlon, Converse, Nike, Pepsi, Sony և Levi's ընկերությունների համար:
[[1986]] թվականին նա աշխատանքի է ընդունվում Propaganda Films ստուդիայում, որտեղ սկսեց նկարահանել երաժշտական տեսահոլովակներ և գովազդներ: Ֆինչերի նման շատ ուրիշ ռեժիսորներ, ինչպիսիք են [[Մայքլ Բեյ]]ը, [[Սեմուել Բայեր]]ը, [[Դեյվիդ Քելլոգ]]ը, [[Էնթոնի Ֆուքուա]]ն, [[Սպայք Ջոնս]]ը, [[Գոռ Վերբինսկի]]ն, մինչև խաղարկային ֆիլմեր նկարահանելը մշակում էին իրենց տաղանդը Propaganda Films-ում։ Ֆինչերը տեսահոլովակներ է նկարահանել [[Մադոննա]]յի ("Express Yourself", "Vogue", "Oh Father" և "Bad Girl"), [[Բիլլի Իդոլ]]ի ("Cradle of Love"), [[Փաուլա Աբդուլ]]ի ("(It's Just) The Way That You Love Me", "Straight Up", "Forever Your Girl" և "Cold Hearted"), [[Աերոսմիթ]]ի ("Janie's Got a Gun"), [[Ռոլինգ Ստոունս]]ի ("Love Is Strong"), [[Ռոյ Օրբիսոն]]ի ("She's a Mystery to Me"), [[Նայն Ինչ Նեյլս]]ի ("Only"), [[Ռիք Սպրինգֆիլդ]]ի ("State Of The Heart"), [[Ջորջ Մայքլ]]ի ("Freedom '90"), [[Մայքլ Ջեքսոն]]ի ("Who Is It") և այլոց համար:
[[1992]] թվականին Ֆինչերը նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «[[Ուրիշը 3]]», որը լավ արձագանքներ չունեցավ։ Սակայն [[2008]] թվականին նկարահանած «[[Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը]]» ֆիլմը ներկայացվեց «[[Օսկար]]»-ի 13 անվանակարգերում (այդ թվում՝ [[Օսկար լավագույն ռեժիսորի համար|լավագույն ռեժիսոր]] անվանակարգում)։ Իսկ «[[Սոցիալական ցանցը]]» ֆիլմը ամերիկյան մամուլում ոչ մի վատ արձագանք չունեցավ։