«Վազգեն Ամիրբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: = → = (5), = → = (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = ''Վազգեն Ամիրբեկյան''
| բնագիր ԱԱՀ = Վազգեն Միքայելի Ամիրբեկյան
| պատկեր = Vazgen amirbekyan.jpg
| background =
| նկարագրում = (արձակագիր, լրագրող)
| ծննդյան օր = [[մարտի 24]], [[1915]]
| ծննդավայր = [[Ղարաքիլիսա]], ([[Հայաստան]])
| վախճանի օր = [[հոկտեմբերի 18]], [[1984]]
| վախճանի վայրը = [[Երևան]], ([[Հայաստան]])
}}
'''Վազգեն Ամիրբեկյան''' ([[1915]], [[մարտի 24]] - [[1984]], [[հոկտեմբերի 18]]), հայ արձակագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ 1958-ից։
 
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ` [[Վանաձոր]]) քաղաքում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1931-ից։ Եղել է տեղի յոթնամյա դպրոցի ուսուցիչ, ապա աշխատել է Ալ. Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատում որպես «Քիմիայի ֆրոնտում» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար։ 1934-40-ին եղել է «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, 1940-44-ին ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի քարտուղար, 1944-49-ին` «Սովետական Հայաստան» օրաթերթի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1949-50-ին` [[Լենինական]]ի «Բանվոր» քաղաքային թերթի խմբագիր։ 1953-ին ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1954-60-ին եղել է ՀԿԿ կենտկոմի մամուլի սեկտորի վարիչը։ 1960-74-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես հայ պարբերական մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ 1965-ին «Սովետական տեղական մամուլը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974-76-ին ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է [[Երևան]]ում։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 40}}</ref>