«Վանի թագավորության տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Ջրամատակարարումն ու [[ոռոգում]]ն Ուրարտական տարածքների տնտեսության վրա ազդեցության կարևորագույն գործոններ էիր: Ուրարարտական թագավորական բոլոր տնտեսությունները տեղաբաշխվում էին գործարկված ոռոգման ջրանցքների շուրջը: Հայկական լեռնաշխարհի շատ տարածքներ` այդ թվում [[Վանա լիճ|Վանա լճի]] շրջակայքը, [[Արածանի]] գետի հովիտը և [[Արարատյան դաշտ]]ավայրը պարզագույն հողագործության համար պիտանի չեն, սակայն արհեստական ոռոգման պայմաններում առատ բերքատվություն կարող են ապահովել: Առկա ռեսուրսների և բնակչության ներգրավումը ոռոգման խոշոր ջրանցքների կառուցման գործում նպաստեցին Ուրարտական պետականության առաջադիմությանն ու ծաղկման, ինչը իր գագաթնակետին հասավ մ.թ.ա. VIII դարում: Շնորհիվ ոռոգման համակարգի ստեղծման վրա ծախսած ջանքերի ուրարտացիները բավականաչափ հացահատիկային մշակաբույսեր աճեցնելու հնարավորություն ստացան, որպեսզի կախված չլինեին հարևան երկրներից, ինչպես նաև բազմապատկեցին խաղողի այգիները և դարձան Հին աշխարհի խոշորագույն գինի արտադրողն ու արտահանողը<ref name="Piotrovski"/>:
Բացի այդ նորաստեղծ քաղաքներն ու ամրոցները պահանջում էին ջրամատակարարման անհրաժեշտ համակարգի կառուցում: Այդպիսի համակարգերը անհրաժեշտ էին ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական նպատակներով, հատկապես քաղաքի շրջափակման ժամանակ: Ուրարտացիները մեծ հաջողությունների հասան ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցման գործում: [[Իշպուինի]], [[Մենուա]], [[Արգիշտի I]], [[Սարդուրի II]], [[Ռուսա I]] և այլ թագավորների օրոք կառուցվել են ոռոգման բազմաթիվ արդյունավետ ջրանցքներ, որոնց մի մասը առ այսօր օգտագործվում է, որոշ դեպքերում` առանց էական վերակառուցման[5]:
Այդպիսի խոշորագույն ջրանցք էր Մենուաի ջրանցքը (Շամիրամ ջրանցք<ref name="Xorenaci">Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»</ref>), որը խմելու ջուր էր մատակարարում դեպի Ուրարտուի մայրաքաղաք [[Տուշպա]]: Այդ ջրանցքի ընդհանուր երկարությունը 70կմ-ից ավելի էր, [[Խոշաբ (գետ)|Խոշաբ]] գետի վրայով ջրանցքի ջուրը տարվում էր հատուկ կամրջով, իսկ ցածրադիր վայրերում 15մետր բարձրություն ունեցող քարաշարի վրայով: Ջրանցքի շատ հատվածներ մեր օրերում էլ են գործում:
{|style="background: #eeeeee"
|+ ''' [[Մենուա]]յի ([[Շամիրամ]]ի) ջրանցք'''<br /><small>XIX դարի եվրոպացի հնագետների էսքիզները:</small>