«Հայկական Տավրոս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ վրիպակ |
չ clean up, replaced: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Հայկական Տավրոս''', լեռնային համակարգ [[Թուրքիա]]յում, Հայկական բարձրավանդակի մասում։ Ձգվում է Կիլիկյան Դրունք կիրճից մինչև Բոհտան գետը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1800-2300 մ։ [[Իշխանասար]], [[Սիմսար]], [[Մարութա]]սար գագաթները ունեն 3000 մ բարձրություն։ Հայկական Տավրոսի մակերևույթը մասնատված է [[Եփրատ]]ի, [[Տիգրիս]]ի և նրանց վտակների հովիտներով։ Դրանցից մի քանիսը միջանցիկ կիրճեր են, որոնցով Հայկական Տավրոսը բաժանվում է 3 մասի. [[Կիլիկիա]]յի և [[Եփրատ]]ի կիրճերի միջև, միջին՝ մինչև [[Բիթլիս]]ի կիրճը և արևելյան՝ մինչև Բոհտանի կիրճը։ Հայկական Տավրոսի արևելյան մասի առանձին լեռնաճյուղեր տարածվում են դեպի [[Վանա լիճ]], հասնելով [[Վարագասար]]՝ տրոհվում առանձին լեռնազանգվածների և ձուլվում Հայոց ձորի հովտի բլրային լանդշաֆտին։ Հայկական Տավրոսի ինտենսիվ ծալքավորված պալեոզոյան և մեզոզոյան կրաքարերի և թերթաքարերի դեպի հարավային շրջված թեփուկներով և վրաշարժայի կառուցվածքի լեռնային համակարգ է, բարդացած նորագույն տեկտոնական կամարաձև բարձրացումներով և բարձրակողմանի խզումներով։ Բիթլիսի շրջանում նստվածքային շերտերը ձեղքված են և ներարկված օձաքարային հզոր ինտրուզիվ զանգվածներով։ Հյուսիսային լանջը ենթարկվել է հզոր խորքային բեկվածքի, որի ուղղությամբ ձգվում է Խարբերդի, Բալուի, Մուշի, Վանա լճի իջվածքային գոգավորությունների գոտին։ Հաճախակի են ռելիեֆի կարստային ձևերը, բնորոշ կառային դաշտերով։ Կան ստորերկրյա
{{ՀՍՀ}}
|